ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին

20 Հուլիս 2019 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի նախաձեռնությամբ տեղի ունեցավ աշխատանքային իրավունքների պաշտպանության, խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ քննարկում։ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադեւոս Ավետիսյանի հետ:

- Պարո՛ն Ավետիսյան, քննարկման ժամանակ Ձեր խոսքում նշեցիք, որ ուսումնասիրությունների ընթացքում հանգել եք այն եզրակացության, որ նվազագույն աշխատավարձի և նվազագույն զամբյուղի անհամապատասխանությունը հակասում է տնտեսության սոցիալական ներառական զարգացման սկզբունքներին, ինչպես նաև մեր երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների պահանջներին: Խնդրում ենք՝ մանրամասնեք՝ հատկապես ի՞նչ հակասություններ կան այստեղ:

– ՀՀ-ն վավերացրել է Աշխատանքի միջազգային կազմակերպության 29 կոնվենցիաներ, դրանցից մեկը վերաբերում է նվազագույն աշխատավարձին: Այստեղ շատ հստակ նշված է՝ նվազագույն աշխատավարձը որոշելիս պետք է հաշվի առնել և՛ տնտեսական, և՛ սոցիալական մակրոգործոնները, այսինքն՝ պետք է նվազագույն աշխատավարձը ավելի ցածր չլինի, քան երկրում ձևավորված կենսաապահովման նվազագույն զամբյուղը: Վերջինս միջին հաշվարկված թիվ է, որն անհրաժեշտ է կենսաապահովման նվազագույն կարիքներն ապահովելու համար: Կենսաապահովման նվազագույն զամբյուղը 63 հազար 500 դրամ է այսօր և անշեղորեն աճում է այդ թիվը, իսկ մեր երկրում նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամ է: Սա ոչ միայն սոցիալական ներառական զարգացման խնդիր է, այլ տնտեսական զարգացման: Այսինքն՝ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին չի կարողանում իր նվազագույն կարիքները հոգալ: Դա է պատճառը, որ մենք այսօր մեր երկրում ունենք աշխատող աղքատների լայն զանգված:

– Նվազագույն աշխատավարձի սահմանաչափը նախատեսվում է դարձնել 68 հազար դրամ, պետական համակարգից նշում են, որ հարցումներ են իրականացվել տնտեսվարողների շրջանում, որոնք նշում են, թե համաձայն են այդ շեմը մինչև 70 հազարի հասցնելը: Սակայն նվազագույն աշխատավարձի դրույքաչափին զուգահեռ չեն բարձրանում տնտեսվարողների եկամուտները: Այս ամենին գումարվում է նաև այն, որ ավելանում է նրանց հարկային բեռը: Այս պարագայում ի՞նչ խնդրի առաջ ենք կանգնելու:

– Նվազագույն աշխատավարձի բարձրացումը շատ տեղին է, բայց այստեղ խնդիրը հետևյալն է՝ պետությունը, բարձրացնելով նվազագույն աշխատավարձը, նաև պետք է հաշվի առնի տնտեսական գործոնները: Իհարկե, ես չեմ կարծում, որ 68 հազար դրամ սահմանելով՝ կառաջանա անհաղթահարելի խնդիր տնտեսվարողների համար, մանավանդ տարբեր հետազոտություններ դրա մասին վկայում են, բայց միանշանակ է, որ այս պարագայում, բարձրացնելով նվազագույն աշխատավարձը՝ այդ սոցիալական բեռը դրվում է գործատուների վրա: Պետությունը պետք է իր վրա վերցներ այդ բեռը:

– Ի՞նչ լուծումներ եք առաջարկում: Ի՞նչ պետք է անի պետությունը, որ չի անում:

– Նախ՝ նվազագույն աշխատավարձի չափը շարունակում է մնալ միայն պետության մենաշնորհ որոշումը: Այսինքն՝ պետությունը նայում է իր բյուջեի հնարավորությունները և որոշում է՝ ինչ-որ մի թիվ, Կառավարությունն ուղարկում է ԱԺ, որտեղ էլ այդ թիվը դակվում է: Այս մոտեցումը հակասում է ոչ միայն միջազգային լավագույն փորձին, այլ նաև մեր ստանձնած միջազգային պարտավորություններին: Այստեղ պետք է սոցիալական գործընկերները մասնակցեն, պետք է քննարկումներ լինեն, արհմիությունները, գործատուների միությունը պետք է ներկայացնեն իրենց տեսակետները: Պետք է լինեն իրական հաշվարկներ: Պետությունն առնվազն պետք է ստեղծի այս հարթակը: Պետք է օրենքով սահմանի, որ այդ թիվը ոչ թե ինքն է որոշում, այլ ձևավորվում է այդ մեխանիզմով: Դա ենք առաջարկում:

Մանրամասները՝ տեսանյութում:

https://youtu.be/Buym5RjePlw

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company