ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով որևէ բան չի փոխվել

24 Հուլիս 2019 ՀՅԴ Երևանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ, ՀՅԴ ԳՄ ՄՈՀ տարածքային կառավարման ու ենթակառուցվածքների հանձնախմբի անդամ Արա Ռոստոմյանի հետ Yerkir.am-ը զրուցել է «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի, վարչական շրջանների աշխատակիցների` աշխատանքը կորցնելու վտանգի, ինչպես նաև ՏԻՄ-երում մրցույթների, ատեստացիայի և հարակից այլ հարցերի շուրջ:

- Պարո՛ն Ռոստոմյան, մամուլում վերջերս լուրեր էին շրջանառվում, որ Երևան քաղաքի վարչական շրջանների աշխատակիցները կանգնած են աշխատանքը կորցնելու վտանգի առջև, ըստ նրանց` ատեստավորման միջոցով փորձում են ազատվել իրենցից: Ի՞նչ կասեք այդ մասին:

– Եթե ընդհանուր համակարգային փոփոխություններ տեղի ունենային, ապա նման հարցերը կբացառվեին: Ժամանակին, երբ ես աշխատում էի տարածքային կառավարման ու զարգացման նախարարությունում` որպես վարչական վերահսկողության ու համայնքային ծառայության վարչության պետ, 2017 թվականին ձեռնամուխ եղանք «Համայնքային ծառայության մասին» օրենքի փոփոխություններին, որում բարձրացված հարցերն, ընդհանուր առմամբ, կլուծեին նմանատիպ խնդիրները: Ամենակարևոր խնդիրը, որը կար նախկին իշխանությունների ժամանակ ՏԻՄ-երում, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանում, մրցույթների կարգն էր և ատեստացիայի հետ կապված խնդիրը: Մեր կողմից ներկայացված օրինագծով` մրցույթները ՏԻՄ-երում պետք է անցկացվեն այն սկզբունքով, որ ՏԻՄ-երը որևէ ձևով չպետք է միջամտեն դրանց գործընթացին: Գործող օրենսդրությամբ` «Համայնքային ծառայության մասին» օրենքով, մրցութային հանձնաժողովների անդամներից 2-ը ՏԻՄ-երից են, 2-ը` պետական լիազոր մարմնից, այս պարագայում` տարածքային կառավարման նախարարությունից, ևս 2-ը` ակադեմիական շրջանակներից: Այստեղ սուբյեկտիվիզմը բավականին բարձր է, իսկ փորձը ցույց է տալիս` մրցույթներում հիմնականում հաղթող են ճանաչվում նրանց ցանկալի դիմորդները: Հիմնականում ժամկետային աշխատողներն են հաղթող ճանաչվում մրցույթներում ու նշանակվում աշխատանքի: Մենք ցանկանում էինք «Համայնքային ծառայության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունից հետո համապատասխան կարգերով սահմանել, որ մրցույթներն անցկացվեն ոչ թե ՏԻՄ-երում, այլ անկախ մարմնում և ըստ մասնագիտական ուղղվածության: Եթե, օրինակ, ֆինանսիստների մրցույթ է լինելու, ապա թեստի մեջ լինեն մեծ թվով մասնագիտական հարցեր: Երբ դիմորդները հաղթահարում են որոշակի բալային աստիճան, նրանք անցնում են ու ճանաչվում հաղթող, ապա դիմում են ՏԻՄ-եր, և համայնքի ղեկավարը բոլորի հետ հարցազրույց վարելուց հետո որոշում է, թե ում է ուզում ընդունել աշխատանքի: Այս պարագայում բոլորը հաղթողներ են, ու մասնագիտական առումով խնդիրներ չեն առաջացնում: Եթե այդ հաղթածների թվում լինի նույնիսկ ՏԻՄ-ի ղեկավարի ազգականը, ապա մենք դեմ չենք, քանի որ ստացվում է` բոլորը մասնագետներ են, թող գործի սուբյեկտիվիզմը, բայց ոչ թե ընդհանրապես ոլորտից հեռու մարդիկ աշխատանքի ընդունվեն, ինչն այսօր տեղի է ունենում, և բավականին բանիմաց դիմորդներ մասնակցում են մրցույթին, բայց` դուրս մնում: Նմանատիպ փորձ Հայաստանում եղել է` գնումների համակարգողի մրցույթը, որը ֆինանսների նախարարության կողմից է կազմակերպվում. առանձին հարթակ է, ուր դիմորդները քննություն են տալիս, և համապատասխան շեմը հաղթահարողները գրանցվում են տվյալ կայքում` որպես գնումների համակարգողներ: Ապա` երբ գնումների համակարգողի թափուր հաստիք է առաջանում, նախարարությունները կամ մասնավոր սեկտորները, այսինքն` գործատուն, բացում են կայքը ու տեսնում, որ տվյալ մարդու անուն-ազգանունը կայքում տեղադրված է, ինչը նշանակում է, որ տվյալ անձնավորությունն ունի որակավորում: Ստացվում է` համարյա նույն սկզբունքն է, ինչ մյուս մասնագիտությունների դեպքում. մեկը կանցնի աշխատանքի, մյուսները կհամալրեն կադրերի ռեզերվը, ու այդ մասնագիտությամբ թափուր աշխատատեղ լինելու դեպքում, երբ համայնքի ղեկավարը դիմում է պետական լիազոր մարմնին, այդ անձանցից մեկն ընդունվում է աշխատանքի: Այս դեպքում համայնքապետն իրավունք չունի նրան չընդունելու, քանի որ դա կհակասի օրենքին: Բացառվում է նաև խնամի-ծանոթ-բարեկամ հասկացությունը, և նվազեցվում են կոռուպցիոն ռիսկերը:

Նախկին իշխանությունների ժամանակ, երբ մենք այդ օրենքի նախագիծը կազմեցինք ու ուղարկեցինք կառավարություն, բոլոր շահագրգիռ կողմերից եկավ դրական պատասխան, միայն Երևանի քաղաքապետարանը դեմ արտահայտվեց նախագծին: Ես անձամբ մասնակցել եմ նախարարական կոմիտեի տվյալ նիստին, որտեղ քննարկվելու էր «Համայնքային ծառայության մասին» օրենքի նախագիծը, սակայն, քանի որ քաղաքապետարանը դեմ էր, հարցը հանվեց կոմիտեի օրակարգից ու վերադարձվեց նախարարություն` լրամշակման: Մենք բազմիցս` 7 անգամ, լրամշակեցինք, ուղարկեցինք կառավարություն, բայց մեզ պատասխանում էին` համաձայնեցրեք Երևանի քաղաքապետարանի հետ: Աբսուրդն այստեղ այն է, որ տարածքային կառավարման ու զարգացման նախարարության` Երևանի քաղաքապետարանի պետական լիազոր մարմնի գործունեությունն անընդհատ սահմանափակվում էր Երևանի քաղաքապետարանի կողմից: Իշխանափոխությունից հետո, որպես համայնքային ծառայության վարչության պետ, իմ առաջին հանդիպումը նոր նախարարի հետ հենց այս հարցով էր: Ես ներկայացրի, որ նախկին իշխանության ժամանակ օրենքի նախագիծն անընդհատ մտնում էր կառավարություն ու մերժվում: Խնդրեցի նրան` լինել հետևողական, որ օրենքի նախագիծն անցկացվի: Նա հավաստիացրեց, որ օրինագծին անպայման ընթացք կտրվի: Մենք դրա վրա կրկին աշխատեցինք, բավականին լուրջ աշխատանք կատարեցինք, լրամշակեցինք` համաձայնեցնելով նոր իշխանությունների մոտեցումներին, և ուղակեցինք կառավարություն: Վերջերս տեղեկացա, որ նախագիծը կրկին վերադարձվել է նախարարություն, և որևէ առաջխաղացում չկա: Այստեղ տեղին է ասել` ինստիտուցիոնալ բարեփոխումների առումով որևէ բան չի փոխվել, ինչպես նախկին իշխանությունների ժամանակ էր, այդպես էլ ներկայումս է: Եթե տվյալ օրենքի փոփոխություններն ընդունվեին, նման հարց չէր բարձրացվի, քանի որ «ատեստացիա» հասկացությունն ընդհանրապես դուրս կգար: Ինչ վերաբերում է ատեստացիային, ապա «Համայնքային ծառայության մասին» օրենքից նախատեսել ենք հանել այդ հասկացությունը, որը չի կիրառվում նաև քաղծառայության ոլորտում:

-Իսկ այս դեպքում ի՞նչ ձևով է կարգավորվելու աշխատակիցների, ավելի հստակ` համայնքային ծառայողների որակավորումը ստուգելու խնդիրը:

– Մենք, «Համայնքային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն զուգահեռ, ձեռնամուխ եղանք համայնքային ծառայողների վերապատրաստման հայեցակարգերի մշակմանը: Այդ հայեցակարգը, որպես տարածքային կառավարման ու զարգացման նախարարության միջացառում, ընդգրկվեց կառավարության 2018 թ. միջոցառումների ցանկում, որից հետո 2018թ. հոկտեմբերին մենք այդ հայեցակարգը ներկայացրեցինք կառավարությանը: Այն մինչ օրս էլ այնտեղ է, ու որևէ առաջխաղացում չկա: Գործող վերապատրաստումը ստանդարտ, 72-ժամանոց գործընթաց է, վերաբերում է բոլորին: Մենք 2018թ. փորձեցինք կոնկրետ ոլորտային վերապատրաստում իրականացնել, կոնկրետ` ֆինանսիստների վերապատրաստումը: Իշխանափոխությունից հետո գործընթացը դանդաղեց կասեցվեց: Ես տեղեկություն ունեմ, որ ներկայիս իշխանությունները վերադարձել են հին ոճին` ստանդարտ վերապատրաստումներին, երբ բոլոր մասնագետներն իրար հետ են վերապատրաստում անցնում, իսկ ոլորտային, նեղ մասնագիտական վերապատրաստումներ չկան: Գործող օրենսդրությամբ` վերապատրաստումները տեղի են ունենում 3 տարին մեկ անգամ, իսկ փոփոխությամբ` մենք նախատեսել էինք վերապատրաստումներ` ըստ պահանջի, այսինքն` հնարավոր է, որ ամեն տարի համայնքային ծառայողը վերապատրաստվի: Եթե ընդունվեին օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները, ապա աշխատողների որակական չափորոշիչները կբարելավվեին կոնկրետ վերապատրաստումների արդյունքում, իսկ մրցույթները կկայանային այնպես, որ կհաղթեր արժանավորը:

Զրուցեց Մայա Ավետիսյանը

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company