ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Յառաջիկայ Տարի Սեւրի Ու Իրաւարար Վճիռի 100-ամեակն Է

10 Օգոստոս 2019 Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագիրի հիմնաւորումներուն վերջին կէտը հետեւեալ ձեւով կը բանաձեւուէր.

«Արժեւորելով 1915 թուականին միջազգային հանրութեան կողմից Անտանտի պետութիւնների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դէմ իրականացուած ծանրագոյն յանցագործութիւնը պատմութեան մէջ առաջին անգամ որպէս «մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրականացուած յանցագործութիւն» որակումը եւ օսմանեան իշխանութիւններին պատասխանատուութեան կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպէս նաեւ 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ 1920 թուականի նոյեմբերի 22-ի` Միացեալ Նահանգների նախագահ Վուտրօ Ուիլսընի Իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում»:

Հիմնաւորումներուն կը հետեւին համազգային աշխատանքներու ընդհանուր ուղղութիւնները ճշդող կէտեր: Այլ խօսքով, Սեւրն ու Իրաւարար վճիռը կը ստանան այժմէական նշանակութիւն` հատուցման պահանջատիրութեան ուղղութեամբ մեր ծաւալելիք համազգային աշխատանքներուն մէջ:

Այս հիմնաւորումին եւ ընդհանրապէս Հռչակագիրով բանաձեւուած հիմնաւորումներուն թէ հայեցակարգային հիմնադրոյթներուն շուրջ գոյացած է համազգային համաձայնութիւն` կոնսենսուս:

Այս հռչակագիրը ստացած է Հայաստանի Հանրապետութեան, պաշտօնական Ստեփանակերտին եւ սփիւռքի մէջ գործող հոգեւոր, կուսակցական, միութենական բոլոր կառոյցներուն համաձայնութիւնը:

Պետականութիւնը շարունակականութիւն կ՛ենթադրէ՛: Այն ինչ որ պետութեան նախաձեռնութեամբ ստացած է համազգային տարողութիւն` ուղենշային իմաստ պէտք է ունենայ եւ կարեւորագոյն առիթներու յղում ընդունի ամէնէն բարձր ամպիոններէն ամէն անգամ, երբ կը խօսուի համահայկական ծրագիրներ համակարգելու անհրաժեշտութեան մասին:

Ողջունելի է, որ համահայկական օրակարգի ձեւաւորման հրամայական կը հնչէ: Համահայկականը բնականաբար Հայաստանի Հանրապետութիւն-Արցախ-սփիւռք եռամիասնութիւնն է:

Պետականութեան շարունակականութեան սկզբունքին վրայ կառչած մնալով անհրաժեշտ է նշել, որ Սեւրի եւ Իրաւարար վճիռի այժմէականացման դրոյթ-հիմնաւորումը նկատի ունենալով կար նաեւ համազգային համաձայնութիւն` Սահմանադրական դատարանի շրջանակներուն մէջ հատուցման իրաւական թղթածրարի պատրաստութեան աշխատանքները մեկնարկելու:

Սեւրն ու Իրաւարար վճիռը, Ցեղասպանութեան հետեւանքներու յաղթահարման մեր պահանջատիրական երթին արձանագրուած իրաւական բարձրագոյն գագաթն են: Թէեւ հատուցման թղթածրարը պիտի բովանդակէ անհատական ինչքերու, համայնքային կալուածներու եւ տարածքներու վերաբերող բաժիններ` Սեւրն ու Իրաւարար վճիռը ուղղակի երրորդ կարեւորագոյն բաղադրիչի իրաւական հիմքերը պէտք է նկատել:

Սեւրն ու Իրաւարար վճիռը փաստօրէն մեր տարածքային պահանջներուն հիմքն են: Եւ այս հասկացողութեան շուրջ երբ կայ համազգային համաձայնութիւն, պէտք է գործէ ուրեմն միացեալ իրաւական խորհուրդ, յանձնախումբ` հատուցման իրաւական թղթածրարի մշակման եւ այդ ուղղութեամբ համապատասխան աշխատանքներ ձեռնարկելու:

Համահայկական կոնսենսուսի կարեւորագոյն կէտերէն մէկը կրնայ ըլլալ ուրեմն Սեւրն ու Իրաւարար վճիռը նկատի ունենալով Իրաւական ուղիներու որդեգրման աշխատանքներու ձեռնարկումը:

Աշխարհաքաղաքական պայմանները կը փոխուին եւ անոնց առընթեր իրաւական ուժ կը ստանան կամ կը կորսնցնեն պայմանագիրներն ու դաշնագիրները: Խնդիրը ճիշդ պահուն ճիշդ պահանջներու ներկայացումն է, շահերու համատեղման պահերու ընտրութիւն կատարելը եւ թղթածրար տրամադրելը: Ուաշինկթըն-Անգարա շահերու բախման կամ լարուածութեան մագլցողականութեան որեւէ պահու Ուաշինկթընի վարիչները կրնան յիշել, որ իրենց նախկին նախագահը իրաւարարութիւն կատարած է եւ ճշդած Արեւմտահայաստանի սահմանները: Այդ միտքի արծարծումն իսկ ուաշինկթընեան շրջանակներու կողմէ քաղաքական կարեւոր նշանակութիւն կրնայ ունենալ Հռչակագիրի հիմնաւորումներու վերջին կէտին հետ:

Սակայն մինչեւ նման պահերու հասունացումը, հայ քաղաքական միտքը եւ յատկապէս պետական շրջանակները համազգային համաձայնութեամբ բանաձեւուած այդ կէտին շուրջ մասնագիտական աշխատանքներուն թափ տալու եւ իրաւական ուղիները հարթելու հրամայականին առջեւն են: Յառաջիկայ տարի Սեւրի ու Իրաւարար վճիռի 100-ամեակն է:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company