ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

ՀՀ-ի արևելումի մասին

08 Օգոստոս 2019 ՀՀ ներքաղաքական այնպիսի զգայուն խնդրի վերաբերյալ, ինչպիսին Քոչարյանի դատավարությունն է և մարտի 1-ի ողբերգական իրադարձություններին առնչվող քննարկումները, BBC-ի ռուսական ծառայության հրապարակումը հստակորեն բացահայտեց մի քանի հանգամանքներ․

Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձությունների հիմքում դրված է ՀՀ-ի արևելումի հարցը, և արևմտյան այդ լրատվամիջոցի նմանաբովանդակ անդրադարձը լավագույնս փարատեց մեր այս պնդման հիմքում առկա կասկածները։ Իհարկե, մինչ այս հրապարակումը ևս տեսանելի էր Ռուսաստանի բացահայտ աջակցությունը վայելող ՀՀ երկրորդ նախագահի շուրջ ծավալվող իրադարձություններին արևմուտքի մասնակցությունը, սակայն այժմ իրադարձությունները թևակոխում են գերտերությունների բացահայտ և լայնածավալ բախումների փուլ։

Գաղտնիք չէ, որ անգլոսաքսոնական խոսափող BBC-ն ավելին է, քան սոսկ լրատվամիջոցը, և վերջինիս խառնվելը Քոչարյանի շուրջ ծավալվող իրադարձություններին մեզ լիարժեք հիմք են տալիս ենթադրելու, որ այդ իրադարձություններն իրենց խորքում գերտերությունների՝ ՀՀ-ի արևելումին առնչվող պայքարի հետևանք են և ոչ թե պատճառ։ Գերտերությունները լավագույնս օգտվեցին և օգտվում են ՀՀ-ի իշխանությունների այսպիսի վարքագծից և Քոչարյանի խնդիրը դիտարկում սեփական ազդեցության տարածման լավագույն հարթակ։ Այստեղ անգամ ավելորդ է նշել, թե որևէ երկրի վրա ազդելու կամ այն սեփական շահերի տիրույթում պահելու համար ինչպիսի կարևոր պայմաններ են բախումները, անկայությունը, հասարակության պառակտումը, սրանց հետևանքով տնտեսության քայքայումը, ճգնաժամը, արտաքին նյութական և քաղաքական աջակցություններին ապավինելու անհրաժեշտությունը և այլն։

ՀՀ-ում ընթացող նշյալ գործընթացի հիմքում առկա արևելումի հարցում ՀՀ-ի իշխանությունները հստակորեն կողմնորոշված են դեպի արևմուտք, և այստեղ ամեն ինչ շատ պարզորոշ է։ Արևածաղիկ վաճառող տատիկն էլ գիտի․ առանց ՀՀ-ի բարձրագույն ղեկավարության թույլտվության բացառվում է, որ արևմտյան նման լրատվամիջոցին հասանելի դառնային այդպիսի հույժ կարևոր և նախաքննական գաղտնիքներ պարունակող փաստաթղթերը։ Ավելին՝ այստեղ որևէ տարօրինակ կամ զարմանալի բան չկա, և ամեն ինչ շատ օրինաչափ է։ Իրականում այս քայլով ՀՀ-ի իշխանությունները ազդարարեցին ՀՀ-ի արևելումի վերջնական հստակեցման մասին՝ ազդարարելով, որ ՀՀ-ի ուժային կառույցներն արդեն համագործակցում են ոչ թե ռուսական, այլ արևմտյան կենտրոնների հետ։

ՀՀ հասարակական էլիտայի գիտակից շրջանակներն անուղղակի կամ ուղղակի կերպով դատապարտեցին BBC-ի ռուսական ծառայության նշյալ հրապարակումը՝ մատնանշելով մի շարք հեռահար վտանգներ։ Ճիշտ հակառակը, ելնելով սեփական նյութաքաղաքական մանր շահերից, ՀՀ-ի իշխանությունների աջակցությունը վայելող կամ այդ նույն իշխանություններին ծնունդ տված հասարակական-քաղաքական շրջանակներն ակնհայտ հրճվանք ապրեցին այս հրապարակման և՛ փաստի, և՛ բովանդակության կապակցությամբ։

Հաշվի առնելով միջազգային համակարգերում ՀՀ-ի ներկա կարգավիճակը՝ դժվար չէ կռահել, թե ՀՀ իշխանությունների այսպիսի կտրուկ շրջադարձն ինչպիսի աղետի կարող է հանգեցնել, որի ողջ ծանրությունն իր վրա է կրելու ՀՀ-ում արդեն ոչինչ չորոշող ժողովուրդը։

ՀՀ-ի իշխանությունները, փաստորեն, ՌԴ-ի ազդեցությունը թոթափում են ոչ թե հայկական շահերի ամրացման, հայակենտրոն քաղաքականություն վարելու ճանապարհով, այլ արևմուտքին ծառայելու, երկիրը արևմտյան գործակալների գործողությունների, օտար բախումների թատերաբեմի վերածելու կործանարար ուղու միջոցով։ ՀՀ-ի ղեկավարության այս քայլերը որոշակիորեն հիշեցնում են սահակաշվիլիական Վրաստանը, Յուշչենկոյի կամ Պորոշենկոյի Ուկրաինան, որոնց մասին, բնականաբար, խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են։

Վահե ՍԱՐԳՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company