ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

Ընտրությունների կատարելագործումը երկար տարիների գործընթաց է

31 Օգոստոս 2019 Օգոստոսի 5-ին, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած հանրահավաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ժողովրդի կամքի աղավաղման ցանկացած փորձ պետք է դիտարկվի որպես հակապետական, հակազգային գործողություն. «Այս առումով չափազանց կարևոր եմ համարում Արցախի Հանրապետությունում սպասվող նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացումն ազատ, մրցակցային և ժողովրդավարական միջավայրում, և ժողովրդի ազատ կամարտահայտման իրական երաշխիքների ապահովումը: Հայաստանի Հանրապետությունն, ըստ այդմ, պետք է հանդես գա և հանդես կգա որպես Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտման և այդ կամարտահայտման միջոցով լեգիտիմ իշխանության ձևավորման երաշխավոր»։

Ապա, օգոստոսի 22-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 33 մլն 680 հազար դրամ տրամադրվեց`Արցախում սեպտեմբերին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման համար: Արցախյան ընտրություննրը կդիտարկեն երկու ՀԿ-ներ`«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ)։ ՀՀ վարչապետի հայտարարությունը եւ ՀՀ կառավարության այս քայլը միանշանակ չի ընկալվում նաեւ Արցախում: Արցախի ներքաղաքական խնդիրներին միջամտելուց զատ, այս հարցը դիտարկվում է նաեւ մինչ օրս Արցախում կայացած ընտրությունների լեգիտիմությունը վիճարկելու հարթությունում:

Aravot.am-ի հետ զրույցում, ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անդրադառնալով այդ հարցին` ասաց. «Ի՞նչ է, այսինքն, մինչեւ հիմա մեր իշխանությունները լեգիտիմ չե՞ն կամ մեր ընտրությունները լեգիտիմ չե՞ն: Մենք տասնամյակների ընթացքում կարողացել ենք հղկել եւ որոշակի փուլ անցնել մեր ընտրական համակարգում: Ես, ամենայն պատասխանատվությամբ եմ այդ մասին խոսում` նկատի առնելով, որ անցել ենք 1995-96 թվականների ժամանակահատվածի ընտրությունները` ճնշումներով, միջամտություններով, այնուհետեւ 2000, 2005, 2007 եւ այսպես կամաց-կամաց բարելավելով ընտրական մեխանիզմներն, առաջ ենք գնացել` կլինի նախագահական, խորհրդարանական, թե ՏԻՄ ընտրություններ»:

Դավիթ Իշխանյանը նկատում է. «Բարեբախտաբար, Արցախում տեղի ունեցող ընտրություններին միշտ էլ տրվել են գնահատականներ. բացարձակ առումով, մեր ընտրությունները կատարյալ չեն եղել, ինչպես կատարյալ չեն աշխարհի որեւէ երկրում, այդ թվում նաեւ, ցավով եմ ասում, ՀՀ-ի վերջին ընտրությունները: Կատարյալ չեն, բայց կարեւոր է, որ կա ձգտումը, որ մենք կարողանում ենք համեմատել նախորդ ընտրությունների հետ եւ արձանագրում ենք առաջընթաց: Այդ առաջընթացը միայն հայտարարություններով, որոշումներով կամ ֆինանսական միջոցների հատկացումներով չէ: Դա գործընթաց է, որը ոչ միայն ընտրությունների բուն օրվան է վերաբերվում, այլ գործընթաց է, որը տեղի է ունենում տարիների ընթացքում: Եթե ապագայում մենք ունենք խորհրդարանական ընտրություններ, քաղաքական ուժերը հինգ տարի պատրաստվում են այդ ընտրություններին, նաեւ նոր քաղաքական ուժեր են ձեւավորվում, քաղաքական դաշտում վերադասավորումներ են տեղի ունենում»:

Դավիթ Իշխանյանը նաեւ հիշեցնում է, որ դիտորդական առաքելությամբ ՀՀ-ից միշտ էլ պաշտոնական, ոչ պաշտոնական տարբերակով ներկա են գտնվել: Ավելին. «Նաեւ, օտարերկրյա դիտորդներ են Արցախում ներկա գտնվել: Եթե չեմ սխալվում 2012-ի նախագահական ընտրությունների ժամանակ էր ֆրանսիական պատվիրակությունը` Ռընե Ռեթյուի գլխավորությամբ այցելեց ՀՅԴ Արցախի գրասենյակ, հանդիպման ընթացքում իրենք փորձում էին հասկանալ Արցախի ընտրական մեխանիզմը եւ երբ փորձում էինք համեմատել Ֆրանսիայում եւ Արցախում տեղի ունեցող ընտրությունները, որոշ մանրամասների մեջ մտանք, պատվիրակության անդամները զարմացած եւ հիացած էին Արցախում ձեւավորված եւ աստիճանաբար կատարելագործվող ընտրական մեխանիզմներով»:

Դավիթ Իշխանյանի կարծիքով, առաջիկա ընտրությունները նախորդ ընտրությունների համեմատ, իհարկե, կլինեն մեկ քայլ առաջ, բայց թերեւս այդ ընտրությունները չեն լինի կատարյալ. «Մենք միշտ էլ խնդիրներ կունենանք, միշտ էլ ընտրական մեխանիզմները կատարելագործելու անհրաժեշտություն կլինի եւ դա չի սահմանափակվի ոչ առաջիկա, ոչ էլ հաջորդիվ ընտրություններով: Այդ առումով, ոգեւորություն կամ ինչ-որ տեղ «վերահսկելի մեխանիզմի» կամ այդպիսի քաղաքական որոշման անհրաժեշտություն թերեւս չունեինք: Մենք ունենք բավական ուժ եւ ձեւավորված քաղաքական մշակույթ եւ կարծում եմ, մեր ժողովրդի ինքնագիտակցությունն արցախյան հատվածում այնքան բարձր է, որ ընտրություններին կարողանում են իրենց տեսակետը ներկայացնել: 2004-ի Ստեփանակերտի ընտրություններին, երբ իշխանության թեկնածուն պարտվեց ընդդիմադիր թեկնածունին, ի՞նչ է, պետք է համարենք, որ այդ ընտրությունները կեղծվա՞ծ էին: Կամ` 2005-ի ընտրություններում ընդդիմադիր կեցվածք ունեցող ՀՅԴ-ի` խորհրդարանում, մեծամասնական ընտրակարգով որեւէ մեկ թեկնածու չլինելու հանգամանքը չի նշանակում, որ մենք պետք է ամբողջապես բոյկոտեինք ապագա ընտրությունները:

Ընտրություններում դրական եւ բացասական կողմեր միշտ էլ ունեցել ենք, նեգատիվ երեւույթներ միշտ էլ եղել են, որոնք բխում եմ մեր ժողովրդի քաղաքական հասունության աստիճանից: Ես խոսեցի քաղաքական ինքնագիտակցության մասին, բայց քաղաքական հասունությունը չեմ կարծում, թե մեր իրականությունում այնքան բարձր է, որպեսզի կարողանանք մեր ընտրությունների մեխանիզմը համեմատել ամբողջապես կայացած երկրների մեխանիզմների հետ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company