ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. ՏԻՄ համակարգի կայացումը՝ ժողովրդավարության զարգացման նախապայման

03 Սեպտեմբեր 2019 ՀՅ Դաշնակցության գաղափարախոսության առանցքային դրույթներից մեկը ժողովրդավարությունն է: Ըստ ՀՅ Դաշնակցության ծրագրի՝ «ժողովրդավարությունը խարսխվում է մարդկային եւ քաղաքացիական իրավունքները հարգելու վրա»:

«…Ժողովրդավարությունը հատկանշում է անհատի ազատ եւ հավասար քվեի իրավունքով եւ ազատ քաղաքացիների՝ օրենքի առաջ հավասարությամբ»: Միաժամանակ, Դաշնակցությունը համոզված է, որ ժողովրդավարությունը եւ ընկերվարությունը համալրում են մեկը մյուսին, եւ չի կարող մեկն ամբողջական իրականություն դառնալ առանց մյուսի իրագործման:

Անշուշտ, ժամանակի ընթացքում, ինչպես յուրաքանչյուր կենսունակ գաղափարախոսություն, իր զարգացման հոլովույթն է ապրում նաեւ ժողովրդավարությունը: Մերօրյա պետական համակարգում ժողովրդավարությունը ոչ միայն քվեի ազատությամբ է սահմանափակվում, այլ նաեւ նրա իրականացման համար հանրության կառավարման տարբեր մակարդակներում ստեղծվում են կառույցներ ու համակարգեր: Դրանք կարող են լինել արհեստակցական միությունները, հասարակական կազմակերպությունները, ինչպես նաեւ հանրամատչելի հասարակական նախաձեռնությունները, որոնք առիթ են ստեղծում հանրության մաս կազմող անհատներին իրենց առօրյան տնօրինելու եւ հանրային կյանք կառավարելու համար:

Դաշնակցության ներկառույցային կառավարման սկզբունքներից մեկն ապակենտրոնացումն է: Այդ առումով` մեզ համար հոգեհարազատ է նաեւ պետական համակարգում ապակենտրոնացված կառավարումը: Ապակենտրոն կառավարումը ժամանակակից հասարակագիտության մեջ դասվում է առաջադեմ կառավարման համակարգերի շարքում: Իսկ երկրի կառավարման համակարգում արդյունավետ է համարվում այն` հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների ասպարեզում: Միաժամանակ, ՏԻՄ համակարգը ինքնին վերը նշված մասնակցային ժողովրդավարության իրացման լավագույն դրսեւորումն է: Մասնակցային ժողովրդավարությունը ենթադրում է յուրաքանչյուր անհատի անմիջական մասնակցությունը կառավարման գործին: Իսկ ՏԻՄ համակարգը ստեղծում է այն հնարավորությունը, որտեղ ավելի շատ անհատներ կկարողանան ապահովել իրենց մասնակցությունը:

Ցավոք սրտի, պետք է նշել, որ Արցախի պետական կառավարման մեջ ՏԻՄ համակարգը մինչ այժմ այդպես էլ չի կայացել: Դրա պարզ վկայությունը բազմաթիվ համայնքներում ավելի քան երկու տարի ուշացած ՏԻՄ ընտրություններն են: Մյուս կողմից, օրենսդրական առումով ՏԻՄ օրենսգիրքը չի ապահովում հարկ եղած ապակենտրոնացման գործիքները, որով յուրաքանչյուր համայնք կկարողանա տնօրինել իր սահմաններում առկա խնդիրներն ու լուծումներ գտնել նրանց համար:

Սեպտեմբերի 8-ին Արցախում կայանալու են ՏԻՄ ընտրություններ, որի արդյունքում ավելի քան 200 համայնքներում ընտրվելու են համայնքի ղեկավարներ եւ ավագանու անդամներ: Վստահ ենք, որ ինչպես եւ միշտ` Արցախում անցկացված ընտրությունները կլինեն օրինակելի: Եվ Արցախի բնակչությունը կապացուցի, որ պատրաստ է ժողովրդավարության տարրին ու ոգուն հավատարիմ մի քայլ եւս կատարել պետության հիմքերի ամրապնդման ուղղությամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական,
3 սեպտեմբերի, 2019թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company