ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Վատնված է հիմնական ներուժը

10 Սեպտեմբեր 2019 Տարիներ առաջ հեռուստատեսությամբ հետեւում էի մի երկրում ընթացող հեղափոխական գործընթացներին: Շաբաթներ շարունակվող ցույցերի ու երթերի մասնակից, միլիոն մարդը գերազանցող, ամբոխը հիշեցնում էր մթագնած գիտակցությամբ կատաղի գազանի, որն իր առաջնորդի կոչով պատրաստ էր կործանել ու ոչնչացնել ճանապարհին հանդիպած ամեն բան: Այն ժամանակ մտածում էի, որ հայ ժողովուրդն իր բարձր գիտակցությամբ եւ հասարակության անդամների ընդգծված անհատականությամբ ապահովագրված է ամբոխի վերածվելու փորձությունից:

Սա այն ժողովուրդը չէ, որ քաղաքական, կրոնական, կամ այլ առաջնորդի ձեռքի շարժումով նետվի առաջ՝ կատարելու համար իր կուռքի ցանկությունները: 1988 թվականին տեղի ունեցածն իսկապես ազգի քաղաքակրթական որակը բնորոշող ժողովրդային շարժում էր՝ կազմակերպվածությամբ, մասնակիցների վերաբերմունքով միմյանց եւ ուրիշների հանդեպ, առաջ քաշած համազգային հստակ նպատակներով, եւ դրանց իրականացմանն ուղղված միասնական ջանքով: Այն օրերին, օրինակ հանցագործները հավաստիացրին Ազատության հրապարակում հավաքվող հանրությանը, որ նրանց բացակայության ժամերին բնակարաններից գողություններ չեն կատարվի: Հետագա ժամանակները, սակայն ապացուցեցին, որ եւ հայ ժողովրդի միջից եւ քաղաքական-քաղաքակրթական հզոր հենք ունեցող աշխարհի ցանկացած ժողովրդից, համապատասխան հանգամանքներում, կարող է գոյանալ նպատակասեւեռ, ատելությամբ լիցքավորված, անսանձելի, բայց առաջնորդներին հլու այն կրտիկական զանգվածը, որը եւ վերածվում է ամբոխի:

Ամբոխի մտածողությունը մակերեսային է՝ պատճառահետեւանքային կապերը որոշելու հարցում պարզունակ: Երբ զանգվածը վերածվում է ամբոխի այլեւս նրա «սնունդը» դառնում է գործողությունը, նա պահանջում է առաջնորդներից կոնկրետ հանձնարարականներ, որոնք կատարելով, կարճ ժամանակում, հնարավոր կլինի հասնել իր ձեւավորման պատճառը հանդիսացած երեւույթների վերացմանը: Ամբոխը բաղկացած է մեկը մյուսի խանդավառությամբ վարակվող եւ իր նմանների բազմաքանակությունը ընտրած ճանապարհի ճշմարտացիության գլխավոր փաստարկ համարող միավորների բազմությունից, որին մաս կարող են կազմել եւ չկրթվածը եւ կրթվածը, եւ գյուղացին ու մտավորականը եւ բազմաշերտ հասարակության ցանկացած խավի ներկայացուցիչ:

Եթե նախկինում, առաջնորդողների հավակնություն ունեցողները պետք է կարողանային սեփական հատկությունների գնով հրապարակներում ժողովրդային զանգվածներ հավաքել եւ պահել այնտեղ երկար ժամանակ, ապա ներկայիս տեղեկատվական հնարավորություններին լավ տիրապետելով կարելի է ազդել աշխատավայրում կամ տանը նստած մարդկանց վրա՝ հեռահար կերպով եւ ինքն իր կապի միջոցի հետ ունեցած այդ ինտիմ շփման ժամանակ ստիպել ենթակային հանգելու ցանկալի տրամադրությունների եւ եզրահանգումների: Այդ պատճառով էլ հանկարծ ներհասարակական կյանքը փոթորկող առաջնահերթ խնդիրներ են դառնում այնպիսի հիմնահարցեր, որոնք նախկինում էլ գոյություն են ունեցել, բայց կամ չեն փոթորկել մարդկանց կամ վաղուց մոռացված են եղել:

Ինչպես հայտնի է նոր տեխնոլոգիաների հնարավորությունները արդյունավետորեն իրացվեցին աշխարհում տեղի ունեցած գունավոր հեղափոխությունների ժամանակ, իսկ Հայաստանում վերջինիս առաջին փորձարկումը տեղի ունեցավ 2008 թվականի մարտի 1-ին ծավալված իրադարձությունների ընթացքում:

Այն ինչ տեղի ունեցավ 2018-թվականին հայ ժողովրդի մեկ հատվածի հետ՝ Հայաստանում եւ ի սփյուռս աշխարհի, այլ բան չէր քան ամբոխային տրամաբանությամբ ուղղորդված թիրախային նպատակի իրականացում:

Եթե արդարացված կարելի էր համարել մարդկանց ընդվզումը քաղաքական, սոցիալ-տնտեսական եւ այլ բնույթի կուտակված հիմնահարցերի պատճառով, ապա անտրամաբանական էր սեփական ճակատագրի տնօրինումը հանձնելը մարդկանց, ում ողջ պատկերացումը ապագայի վերաբերյալ, այլ խոսքով քաղաքական պլատֆորմը, հետեւյալն էր՝ տապալել նախորդներին եւ տիրել նրանց իշխանությանը: Խոստանալ պատժել նախկին բոլոր մեղավորներին, չնեկայացնելով վաղվա օրվա անելիքը քաղաքական, տնտեսական եւ մյուս բնագավառներում:
Հույզերով առաջնորդվող զանգվածները նախորդներին մերժելու եւ նորերին երկիրը հանձնելու անվերապահ նպատակամղմամբ բացարձակապես չհետաքրքրվեցին այն հարցով, թե երկիրն ինչպես պետք է ղեկավարի կադրային նոր կազմը, որը բացարձակապես զուրկ է մասնագիտական եւ վարչական փորձառությունից:
Դժբախտաբար, անկախացման շրջանից սկսած, մեր հասարակությունը առաջնորդվել է «մերժելու նախընտրական ծրագրով»: Գլխավոր հարցը դիտարկելով եղածից ազատվելը, քննարկման առարկա չի դարձել այն խնդիրը, թե ովքեր են նորերը եւ ինչ են խոստանում:

Սովորաբար պաշտոնյաները, ղեկավարման հարյուր օրը լրանալուց հետո, հանդես են գալիս հաշվետվությամբ: Եթե հարյուր օրը քիչ է, արդյունքներից խոսելու համար, ապա բավարար է համարվում որպեսզի ներկայացվեն հայեցակարգերն ու ծրագրերը եւ ըստ դրանց ձեռնակված աշխատանքների սկզբնական ընթացքը: Հայաստանի ներկա իշխանությունը երկիրը փաստացի ղեկավարում է մեկ տարի եւ երեք ամիս:

Հակառակ շարունակվող շոուին, առաջընթացի փոխարեն զարգանում են անորոշություններն ու անհանգստությունները՝ արտաքին քաղաքականության եւ Արցախի հարցերում, ակնհայտ է արտաքին ճնշումների մեծացումը: Տեղի են ունենում նախկինից գործող կադրերի համատարած կրճատումներ, իսկ նրանց փոխարինող նորերը զուրկ են սեփական պարտականությունները գիտակցելու եւ իրականացնելու կարողությունից:

Երկրի տնտեսական զարգացման ուղենիշերին փոխարինում են պարզունակ կարգախոսերը, այս եւ այլ գործոններով պայմանավորված այդպես էլ երկիր չհասան խոստացված ներդրումները: Երկրում պետական մեքենան գործում է խիստ ցածր արդյունավետությամբ եւ հեռու չենք տարբեր ոլորտների կաթվածահարումը տեսնելու իրողությունից: Եթե ինչ որ բան արվում է մեծ եռանդով ու հետեւողականությամբ՝ քրեական հետապնդումներն ու դատավարություններն են: Այս եւ ոչ միայն այս գործընթացներում գիտակցաբար ու անգիտակցաբար ոտնահարվում են օրենքն ու օրինականությունը: Այդ ամենը փոխարինված է մեկ անձի կամքով:
Հասարակությունը պառակտված է, ներհասարակական մթնոլորտը լարված է, ոտնահարվում են ազգային-բարոյական ու հոգեւոր արժեքները, հասարակաքաղաքական ընտրախավի շարքերում զգալի թիվ է կազմում օտար ազդեցություններ կրողների ու կասկածելի ֆինանսական աղբյուրներից սնվողների, այլասերվածների ու ապազգայինների բանակը:

Օրինաչափորեն իշխանության սոցիալական հենարանը կազմող մարդուժը հալվում է՝ արեւի տակ հայտնված ձնագնդի արագությամբ: Ամենուր աճում է դժգոհությունը, որը, ամենայն հավանականությամբ, համատարած հիասթափության կվերածվի եւս մեկ դժվար աշուն ու ձմեռ հաղթահարելուց հետո:

Ի դեպ նրանց համար, ովքեր ապրել են Լեւոն տերպետրոսյանական թիմի կառավարման ժամանակներում ակնառու պետք է լինի, որ այս իշխանությունը, ուղղակիորեն նրա շարունակությունն է: Հավանաբար այլ կերպ չէր էլ կարող լինել, երբ նոր շարժման առաջնորդը հին շարժման առաջնորդների միջավայրում է ձեւավորվել, որպես անհատ եւ քաղաքական գործիչ, 2008 թվականին Լեւոն Տեր Պետրոսյանի պարտվողական պլատֆորմով մասնակցել է ընտրությունների եւ նույն մարդու ղեկավարությամբ սադրել է մարտի մեկն ու ժողովրդին տարել է բախման ոստիկանության հետ: Վերջապես այսօր շրջապատված է այդ թիմի աչքի ընկնող ներկայացուցիչներով ու հետեւորդներով: Իհարկե առավել ծանրակշիռ փաստարկը հոգեւոր-գաղափարական ժառանգորդության հարցն, որ նույնպես ակնհայտ է եղել ի սկզբանե, այս զուգահեռները, սակայն չէի ցանկանա առավել մանրամասնել այստեղ, չուռճացնելու համար նյութի ծավալը:

Իշխանության ավելի ու ավելի կենտրոնացումը մեկ մարդու ձեռքում, իշխանության բոլոր թեւերի վրա բացարձակ վերահսկողություն սահմանելու ջանքերը, անհանդուրժողությունը այլակարծության նկատմամբ,կոշտ արձագանքը ընդդիմադիր գործողությունների հանդեպ եւ ամեն օր դրսեւորվող այլ երեւույթներ ցրում են այն պատրանքները, թե Հայաստանում ժողովրդավարությունը պաշտպանված է:

Ի դեպ սա «թավշյա, ժողովրդական» շարժման նկատմամբ եղած միակ պատրանքը չէր: Քաղաքացիական հեղափոխությամբ խանդավառված ինքնակոչ «տեսաբանները» այդպես էլ մեզ չբացատրեցին, թե ի՞նչ նկատի ունեին տեղի ունեցածը հեղափոխություն կոչելով՝ քաղաքական համակա՞րգը փոխվեց, փոխվեցին տնտեսական կացութաձեւը՝ գաղափարաբարոյական արժեքներն ու զարգացման ուղենիշե՞րը: Բացի իշխանական կադրերի հեղափոխական փոխանակումի՞ ց այդ ինչ տեսան <նոր հեղափոխության> տեսաբանները, որ այդպես էլ ժողովուրդը չի տեսնում:

Եթե հարցը գեղեցիկ ճառերն են, ապա այդ ո՞վ է փորձել տգեղ ճառերով ժողովուրդ տանել իր ետեւից:
Անցած երեք տասնամյակում տեղի ունեցած ամեն ինչի բացարձակ մերժումը հեղափոխությո՞ւն է, հայրենասիրությո՞ւն՝, թե՞ կուրություն կամ ինքնադրսեւորման միջոց:Նույն, կամ մոտավորապես նույն այս գիտակները, նախորդող տարիներին ողջունեցին Հայաստանում տեղի ունեցող յուրաքանչյուր ոճրագործություն, արկածախնդրություն ու անձերի կամքին ծառայեցված ինքնանպատակ գործողություն, որի թերեւս միակ արժանիքն այն էր, որ ուղղվված էր իշխանության դեմ: Դրանք բոլորը, կարճ ժամանակ անց փաստեցին իրենց սնանկությունը, իսկ ո՞վ նեղություն քաշեց խոստովանելու որ սխալվել է սին ու վնասակար երեւույթը գնահատելով որպես հայրենափրկության փաստ: Նույն մարդիկ արդյո՞ք չխրատվեցին կամ չեն կարողանում այսօր գնահատել իրական պատկերը: Չեմ կարծում թե չեն տեսնում, կամ չեն հասկանում, համոզված եմ , որ այլ շահերով ու նպատակներով են առաջնորդվում, որոշներն էլ այլ ակունքից են ջուր խմում: Բայց այս դեպքում էլ նրանք հաջողություն չեն արձանագրելու, որովհետեւ ճիշտ կամ սխալ լինելը ոչ ճաշակի հարց է՝ ոչ տեսական վեճում առավել խելոք լինելու, ոչ էլ այս կամ այն ճամբարի կողմից գործելու, այլ որովհետեւ գործ ունենք մի երեւույթի հետ, որը հակառակ է հայ ժողովրդի բնական շահերին:

Սա շարժում է ընթացքին դեմ, որը եւ կամաց-կամաց ետ է շպրտելու հոսանքին հակառակ ընթացք պարտադրողներին: Ես չեմ կարող ասել, թե դեռ որքան է նավակի պես ցնցելու, Հայաստանը այս ու այն կողմ նետելու նրա նոր ղեկավարությունը, բայց համոզված եմ, որ նա արդեն դեպի իր վերջին տանող ճանապարհի վրա է: Այս պետությունը չունի այն քաղաքական ու տնտեսական ներուժը, որը թույլ կտար փակել սահմաններն ու երկիրը երկար ժամանակով պահել, ինչ որ մեկի բռնիշխանական քմահաճությունների հորձանուտում: Իսկ գլխավորն այն է, որ գրեթե վատնված է այս իշխանության հիմնական ներուժը՝ մարդկանց հավատը եւ հույսը:

Արտաշես Շահբազյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company