ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Բոլթոնի հեռացումը. Պէտք է արդեօք նոր շրջադարձ ակնկալել Իրան-ԱՄՆ յարաբերութիւններում

11 Սեպտեմբեր 2019 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտօնից ազատեց ազգային անվտանգութեան հարցերով իր խորհրդական Ջոն Բոլթոնին:

Որոշումը պայմանաւորւած էր այն հանգամանքով, որ նախագահ Թրամփը եւ կառավարութեան անդամներն արտաքին քաղաքականութեանը վերաբերող մի շարք առանցքային հարցերում լուրջ տարաձայնութիւններ ունէին Ջոն Բոլթոնի հետ: Այդ տարաձայնութիւններն ակնյայտ էին այնպիսի թեմաներում, ինչպիսիք են Իրանը, աֆղանական «Թալիբան»-ի հետ խաղաղութեան բանակցութիւնները, Հիւսիսային Կորէայի եւ Վենեզուէլայի իշխանութիւնների հետ բանակցութիւնները:

Յիշեցնենք, որ Բոլթոնն ԱՄՆ վարչակազմի արմատական ներկայացուցիչներից էր, որը վերոնշեալ բոլոր հարցերում, յատկապէս՝ Իրանի հարցում աչքի էր ընկնում իր կարծր քաղաքականութեամբ:

Ջոն Բոլթոնի հեռացումը կարեւորւում է յատկապէս Իրան-ԱՄՆ լարւածութեան ֆոնին, որը որոշիչ ազդեցութիւն ունի Մերձաւոր Արեւելքի քաղաքական իրադարձութիւններում եւ անվտանգային մթնոլորտի ձեւաւորման հարցում:

Բոլթոնի հեռացումը ծանրագոյն հարւած է Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջաւադ Զարիֆի հանրահռչակ #B_Team-ի (Բոլթոն, Նեթանեահու, Բին Սալման, Բին Զայեդ) համար, որի առանցքը ոգին ու շաղախը համարւում էր հէնց Բոլթոնը:

Նրա հեռացման արդիւնքում կարող է ամբողջովին կազմաքանդւել #B_Team-ը, որի պատերն արդէն որոշակի ճաքեր են տւել Եմէնի հարցով Սաուդական Արաբիայի եւ Արաբական Միացեալ Էմիրութիւնների միջեւ ի յայտ եկած հակասութեան արդիւնքում:

Բոլթոնի հեռացումը բացասականօրէն է ազդել նաեւ Իսրաէլի վարչապետ Բենիամին Նեթանեահուի՝ Սպիտակ տանը հակաիրանական լոբբիստական գործողութիւններ իրականացնելու հնարաւորութեան վրայ:

Թէեւ ԱՄՆ գործող վարչակազմի բոլոր ներկայացուցիչներն, այդ թւում՝ նախագահ Թրամփը աչքի են ընկնում իրենց ընդգծւած պրոիսրաէլական դիրքորոշումներով, այդուհանդերձ գաղտնիք չէ, որ Սպիտակ տանը Նեթանեահուի մերձաւորագոյն դաշնակիցը համարւում էր հէնց Բոլթոնը, որը կիսում եւ պաշտպանում էր Իրանի վերաբերեալ Իսրայէլի վարչապետի բոլոր տեսակէտները եւ առաջարկները:

Յիշեցման կարգով. Նեթանեահուն միջազգային ասպարէզում համարւում է Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման, իսկ անհրաժեշտութեան դէպքում՝ նաեւ ռազմական գործողութեան գաղափարի ամենաակտիւ տիրաժաւորողը, իսկ Սպիտակ տանն այս գաղափարի հիմնական կրողն ու պաշտպանը համարւում էր Բոլթոնը:

Ազգային անվտանգութեան հարցերով ԱՄՆ Նախագահի խորհրդականի պաշտօնից Ջոն Բոլթոնի հեռացումը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ի Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման մարտավարութիւնը սպառել է իր բոլոր հնարաւորութիւնները, եւ որ Վաշինգտոնը որոշել է որոշակի սրբագրումներ մտցնել Իրանի վերաբերեալ իր մարտավարութիւնում:

Եւ հէնց սա էլ կողմերի միջեւ առկայ խնդիրները բանակցութիւնների միջոցով մասնակիօրէն լուծելու հնարաւորութեան մասին, որոշակի լաւատեսութեան առիթ է տալիս:

Լաւատեսութիւն, որին պէտք է վերաբերւել խիստ զգուշաւորութեամբ եւ որոշակի վերապահումով:

Չմոռանանք, որ արձագանքելով Բոլթոնի հեռացման փաստին, պաշտօնական Թեհրանը շտապել է յայտարարել, որ դա չի կարող նպաստել կողմերի միջեւ հնարաւոր բանակցութեան կայացմանը, քանի դեռ ԱՄՆ-ը չի հրաժարւել Իրանի նկատմամբ առաւելագոյն ճնշման քաղաքականութիւնից:

Բացի դա Իրանն արդէն յայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ կը բանակցի միայն «5+1» ձեւաչափով եւ բացառապէս Միջուկային գործարքի թեմայով, մինչդեռ Սպիտակ տանն ակնկալում են նախագահներ Ռոհանիի եւ Թրամփի դէմ առ դէմ հանդիպումը, որի ընթացքում Միջուկային համաձայնագրից բացի, կը քննարկւեն նաեւ Իրանի հրթիռային ծրագիրն ու տարծաշրջանային ազդեցութեան հարցերը: Հարցեր, որոնք կարմիր գիծ են համարւում Թեհրանի համար:

Այնպէս, որ թէեւ որոշակի լաւատեսութեան առիթ, այնուամենայնիւ կայ, այդուհանդերձ, դեռեւս վաղ է ոգեւորւել Իրան-ԱՄՆ բանակցութիւնների, եւ դրանց արդիւնքում առկայ խնդիրների կարգաւորման հեռանկարով:

Յ.Գ. Ջոն Բոլթոնի հեռացումը բխում է ռազմավարականի ձգտող հայ-իրանական յարաբերութիւնների անմիջական շահերից:

Երեւանեան այցի ընթացքում, Ջոն Բոլթոնը ՀՀ իշխանութիւնների առջեւ յստակ պահանջ էր դրել միանալու ԱՄՆ հակաիրանական տարածաշրջանային նախագծերին, որը կարող էր աղէտալի հետեւանքներ ունենալ Հայաստանի անվտանգային մթնոլորտի համար:

Արամ Շահնազարյան
Թեհրան, «alikonline»-ի պատասխանատու-խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company