ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Արամի տան շարունակուող ողբերգութիւնը

13 Սեպտեմբեր 2019 Արդէն աւելի քան շաբաթ մըն է, որ հոս ենք և մեր տան պատշգամէն մեր առջև կը բացուի շարունակուող ողբերգութիւնը հայ անկախ պետականութեան Հիմնադիր Հայր՝ Արամի տան։ «Հին Երևան Մոլ»ին պատերը արդէն վաղուց բարձրացած են։ Անոնք բարձրացած են արհամարհական իրականութեամբ մը և կանգնած են հզօր՝ Արամի տան աւերակին դէմ յանդիման։

Ո՞ր կողմէն որ նայիք՝ շուկայական այս նոր համալիրին պեթոնէ կմախքը հետզհետէ գերիշխող կը դառնայ թաղի նեղսիրտ առօրեային վրայ։ Նեղսիրտ են այս փողոցները, քանի որ իրենք նախատեսուած չէին ինքնաշարժային այս խիտ ու ջղային երթևեկին համար։ Նեղսիրտ են, քանի որ կայանուած ինքնաշարժերու դիզուածքը ոչ մէկ լուսանցք կը թողու մարդկային երթևեկին համար։ Նեղսիրտ են, քանի որ կուտակուած է աղբը ամէն կողմ և կը մերժէ անհետանալ…Նեղսիրտ են, քանի որ թաղը անզօր է ինքնիր ճակատագիրը տնօրինելու։ Թաղը արդէն վաղուց չքացած է իր տեղը զիջելով բարձրայարկ շէնքերու անսիրտ կամայականութեան։ Այդ շէնքերէն մէկուն մէջ այժմ կը բնակինք նաև մենք։

Հանրապետութեան Հրապարակէն քայլ մը անդին, քաղաքի այս շրջանը խորհրդանշող երբեմնի անշուք և անսեթևեթ բակերը իրենց մէջ-մէջի տուներու մեղուաբոյնով արդէն իսկ եղած են արմատախիլ և երեք նեղ գռիհներու կեանքէն ներս մտած է «Հին Երևան Մոլ»ի գոռոզ պահանջատիրութիւնը… Այսինքն տարիներէ ի վեր ծրագրուող այս փակ շուկան՝ որ պիտի տարածուի Արամ, Կողբացի և Բուզանդ փողոցներու հիւսուածքէն ներս իսպառ ջնջելով յիշատակը երբեմնի մտերմիկ Երևանին։

Ան պիտի ջնջէ նաև յիշատակը Արամի տան, եթէ հանրութեան հաւաքական խղճմտանքը դուրս չգայ իր առասպելական թմբիրէն…

Պեթոնի զանգուածները հոգի չունին։ Անոնք չունին յիշողութիւն։ Անոնք նոր Հայաստան մըն են, որ առընչութիւն չունի իր ժառանգութեան հետ։ Անոնք կ՚ապրին առանց ինքնութեան, առանց կապի, առանց հաղորդութեան, առանց սիրոյ։ Անոնք չունին զգայարանք, չունին օրհներգ, չունին դրօշ, չունին զինանշան։ Անոնք չունին լեզու, չունին ուղղագրութիւն, չունին յստակ այբուբեն։ Անոնք չունին ձեռագիր, չունին հպարտ խտրականութիւն, չունին ոճ և ճարտարապետութիւն։ Անոնք երեսպատուած են պատմութեան կեղծ որմերով և հետևաբար չունին պատմութիւն։ Չունին յանձնառութիւն իրենց ինքնութեան հանդէպ, քանի որ չունին ԻՆՔՆՈՒԹԻՒՆ։ Անոնք կը պատկանին շուկայական տնտեսութեան տէրերուն։ Կը պատկանին շահատէրերուն։ Կը պատկանին ամենազօր օլիգարխիային, որ կ՚իշխէ ամէն եկող-գացող իշխանութեան որոշումներուն։

Երեկոյեան այս ժամուն, երբ այս պատշգամէն կը դիտեմ Արամի տան աւերակը «Հին Երևան Մոլ»ի մոլագարութեան դէմ յանդիման, կը լսեմ անձայն կռիւը երկուքին միջև։ Պեթոնէ պատերը իրենց անհուն տգիտութեամբ կը պոռան աւերակի երեսն ի վար՝ դուն ի՞նչ գործ ունիս հոս, դուն ի՞նչ իրաւունք ունիս հոս ըլլալու, այ ողորմելի…որուն ի պատասխան աւերակը կը լռէ, ինչպէս լռած է իր ժողովուրդը արդէն դար մը ամբողջ և կուլ տուած՝ անպատւութիւնը իր գոյութեան ինքզինք դնելով իրերայաջորդ բռնատէրերու և անհարազատ վարչակարգերու ենթակայութեան տակ։ Անդրադարձէ՛ք վերջապէս։ Արամի տան աւերակը մենք ենք։ Մենք ենք այդ բզկտւած արարածը 2019-ի այս Սեպտեմբերին, հարիւր տարի ետք այն օրէն, երբ Արամի պարտասած մարմինը իր վերջին հրաժեշտը կու տար կեանքին այս ցաւոտ տան պատերուն միջև։ Մենք կրնայինք ըլլալ Արա՛մը և ապրիլ արժանապատւութեամբ։ Ապրի՛լ մեծութեամբ։ Ապրի՛լ հրաշագործելու հզօր կամքով։ Բայց մենք նախընտրեցինք ըլլալ այսօրուան այս աւերակը և ծունկի գալ շահատէրերու, վաշխառուներու և շահագործող ցեցերու կամքին առջև։ Վա՛յ մեզի։

Կարօ Արմենեան
Սեպտեմբեր 13, 2019
Երևան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company