ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Ժողովրդի կամքն արտացոլվելու է միասնական օրակարգով

19 Սեպտեմբեր 2019 Արցախում կայացած ՏԻՄ ընտրությունները համանման նախորդ ընտրություններից շատ ավելի քաղաքականացվեցին: Անշուշտ, ՏԻՄ ընտրությունները, հատկապես այն պետություններում, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինները երկրի կառավարման համակարգում իրենց ուրույն տեղն են գրավում, քաղաքական կարևոր ընտրություններ են համարվում: Սակայն, պետք է խոստովանել, որ մեզ մոտ այդպես չէ:

Այնուամենայնիվ, այս ընտրություններին տրվեց քաղաքական լիցք: Այդ քաղաքական լիցքը նախևառաջ պայմանավորված էր ՀՀ և Արցախի իշխանությունների միջև լարված հարաբերությունների խորապատկերով: ՀՀ կառավարության նյութական աջակցությամբ քաղաքական միավորներ ձեռք բերելու մտայնությամբ իշխանամետ դիտորդական առաքելություններ գործուղվեցին Արցախ: Սակայն, ի շնորհիվ Արցախի ժողովրդի ինքնագիտակցության, դիտորդական առաքելությունները խոստովանեցին բարձր մակարդակի ընտրությունների անցկացման իրողության մասին:

Մյուս կողմից, Արցախում առկա ներքին քաղաքական դաշտը, պայմանավորված 2020թ. կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններով, ինչ-որ չափով լարված է: Իսկ կայացած ՏԻՄ ընտրությունները համարվում էին թե որպես փորձադաշտ և թե շահարկման առիթ ապագա ընտրությունների համար քարոզչական հող նախապատրաստելու գործում:

Բազմիցս մտահոգություն ենք հայտնել, որ 2020թ.՝ հատկապես նախագահական ընտրությունների քարոզարշավը օրենքի խախտմամբ սկսվել է շատ ավելի վաղ: Այդ երևույթը Արցախի ներքաղաքական դաշտը տանում է դեպի բևեռացման և ժամանակ առ ժամանակ ստեղծում լարված մթնոլորտ: Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող իշխանափոխության գործընթացների այս հանգրվանում նման լարվածություններն ու բևեռացումները Արցախյան քաղաքական դաշտում հաճախ կարող են օգտագործվել զանազան ուժերի կողմից շահարկումներ կորզելու նպատակով:

Այս համայնապատկերի վրա, նկատի ունենալով Արցախի ուրույն դերը համահայկական օրակարգ ձևավորելու և համազգային խնդիրներ թելադրելու հարցում, Արցախում քաղաքական պատասխանատվություն կրող բոլոր ուժերը շատ ավելի խորը պետք է գիտակցեն քաղաքական համերաշխության անհրաժեշտությունը համահայկական հարթակում:

Հենց այդ համահայկական նշանակություն ունեցող կարևոր խնդրից ելնելով է, որ Դաշնակցությունը ՏԻՄ ընտրությունների ավարտից հետո նախաձեռնել է միասնական օրակարգի ձևավորման և նախագահի համաձայնեցված թեկնածուի առաջադրման գործընթացը: Այս քայլը ևս որոշ ուժեր փորձում են շահարկման նյութ դարձնել՝ իբր համաձայնեցված թեկնածուի առկայությունը խանգարում է մրցակցային ընտրությունների կայացմանը: Ժողովրդավարությունը մեր երկրի զարգացման համար ընտրված ուղի է, և դա ընտրվել է ոչ թե վերջին ժամանակաշրջանում, երբ մոդայիկ են դարձել ժողովրդավարության նմանակումները, այլ հենց Ղարաբաղյան շարժման առաջին իսկ օրերից: Ժողովրդավարության ոգին ոչ միայն ընտրությունների գործընթացում է թաքնված, այլ ժողովրդի կամքի դրսևորման միջոցով է կայանում իրական ժողովրդավարությունը:

Այսօր Արցախի ժողովրդի հիմնական մտահոգութունը միասնականության պահպանումն է: Բոլորի համոզումն է, որ պառակտումներն ու բևեռացումները անկանխատեսելի վտանգներ են պարունակում թե ներքին և թե արտաքին ճակատներում: Միասնականությունը օրակարգի գլխավոր կետն է, իսկ այդ օրակարգի շուրջ համախմբումը՝ օրախնդիր:

«Ապառաժ»-ի խմբագրական, 19 սեպտեմբերի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company