ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Իշխանության «թավշյա» տրամաբանությունը

20 Սեպտեմբեր 2019 Հայաստանի «թավշյա» իշխանությունների գործողությունների տրամաբանությունը մեկ տարուց ավելի ալեկոծում է հայկական իրականությունը: Վերջապես, ի՞նչ նպատակներ են հետապնդում գործող իշխանության այս կամ այն քայլերը և ո՞րն է ընդհանուր ռազմավարությունը, որի շրջանակներում կատարվում են այդ քայլերը:

Այս հարցերին պատասխանելուց առաջ, նախ պետք է փաստել մեկ կարևոր հանգամանք, որը էապես ազդում է ներկա իշխանությունների վարքագծի վրա. եթե Հայաստանում նախորդ իշխանափոխությունները կատարվել են քաղաքական միևնույն ճամբարում, ապա այս իշխանափոխության արդյունքում «գահին» է հայտնվել մեկը, ով ոչ միայն այդ ճամբարից չէ, այլ առանձնահատուկ հակադրված է այդ թիմին՝ և՛ քաղաքական և՛ անձնական առումներով: Եվ եթե նախորդ իշխանափոխությունների ժամանակ կարիք չի եղել պետական համակարգում և հասարակական ընկալումներում կատարել կադրերի և գաղափարների էական փոփոխություններ, այս պարագայում խնդիրն արմատապես տարբեր է.
գործող իշխանությունը պետական համակարգում չունի կայուն և փորձառու հենարան, ինքը ևս չունի փորձառու կադրեր, իսկ հասարակական ընկալումներում նախկին հեղինակություններին փոխարինելու է եկել մեկ «հերոսը», որը «մեկ խոսափողից» փորձում է թելադրել իր կամքը՝ ձգտելով ոչնչացնել նախկին հեղինակություններին ու գաղափարները:

Այս իրավիճակը ստեղծել է կառավարման, արժեքային և վստահության ճգնաժամ՝ երկիրը պահելով ցնցումային վիճակում: Եթե մի կողմ թողնենք հանրահռչակված նպատակներն ու լոզունգները, կտեսնենք, որ իշխանությունը խնդիր է դրել կառավարման բոլոր թելերը հավաքել իր ձեռքում, երկրում դառնալ իրական և ամբողջական կառավարող ուժ և դա ծառայեցնել ոչ միայն ներկային, այլև՝ ապագային՝ հնարավորինս երկարացնելով իր իշխանության կյանքը:

Եվ այս բնական և բնազդային ձգտումները թելադրում են նրան՝

1.պետական համակարգից «ապամոնտաժել» նախկին իշխանությանը,
2.վերացնել, կամ առնվազն էապես թուլացնել հիմնական մրցակիցներին,
3.վարկաբեկել «նախկին» հերոսներին և արժեքները,
4.ստեղծել նոր «հերոսներ» և արժեքներ՝ ներմուծելով հասարակություն,
5.կենտրոնացված պահել իշխանությունը՝ ներկայում և մոտ ապագայում՝
քաոսը ցանկալի կերպով կառավարելու համար:

Սա, փաստացի, անտագոնիստական ռազմավարություն է, որը հասարակությունը, իրապես, բաժանել է «սևերի ու սպիտակների». «սպիտակները», իշխանական ընկալումներում, իրենք են ու իրենց աջակիցները, իսկ «սևերը»՝ մնացած բոլորը, որոնք իրենց ճամբարում չեն՝ անկախ նրանից առնչվել են նախորդ իշխանությունների հետ, թե՝ ոչ:

Հասարակությունը, իրականում երկփեղկված է 2 գրեթե հավասար մասի և այս 2 մասերի շարժիչ ուժերը շտապում են ժամանակն աշխատեցնել իրենց օգտին: Իշխանությունը հասկանում է, որ աստիճանաբար իր հանրային աջակցությունը նվազելու է, քանզի հասարակական մեծ ակնկալիքների բավարարումը գրեթե անհնարին է և առաջիկայում էական փոփոխություններ չեն կատարվելու, հարուստների ու աղքատների հարաբերակցությունն էապես չի փոխվելու և միջին խավի վիճակը ևս էապես չի բարելավվելու: Ընդհակառակը, կարող է սկսվել աղքատացման և արտագաղթի նոր ալիք:

Հասարակական աջակցության նվազումն իշխանությունը կարող է լրացնել միայն իշխանական համակարգում ուժեղանալով, հակառակ պարագայում կզրկվի և՛ հանրային աջակցությունից և՛ իրական իշխանությունից: Ընդդիմությունը, իր հերթին, հասկանում է, որ իշխանության ուժեղացումը կատարվում է իր հաշվին և փորձում է տարբեր հարթություններում կազմակերպել դիմադրություններ՝ այս կամ այն չափով խափանելով իշխանության ուժեղացումը կառավարման և հանրային օղակներում: Ընդ որում՝ ընդդիմությունը կազմված չէ միայն նախկին իշխանություններից, այն բազմաշերտ է. նրա մեջ էական թիվ են կազմում այն քաղաքացիները, որոնք նախկին իշխանությունների հետ չեն եղել և ներկա ընդդիմության հետ էլ չեն, սակայն տարբեր պատճառներով չեն վստահում ներկա իշխանություններին:

Ընդդիմությունը փորձում է ամեն գնով պաշտպանել իր հեղինակություններին և կենսունակ գաղափարները՝ հասկանալով, որ դրանք թիրախավորված են տարբեր կողմերից: Արժեքների և լծակների պատերազմն ամեն օր և ամենուր է: Կարծեք, երկրի ներքին կայունությունն անցանկալի է կողմերի դերակատարներից մեծ մասի համար, քանզի իշխանությունն անկայունությունը հրահրում և օգտագործում է նախկին իշխանության «ապամոնտաժման», իր կադրերի տեղավորման և արժեքների հաստատման համար՝ օգտագործելով իր իրական իշխանությունն ու հանրային աջակիցներին, իսկ ընդդիմությունն անկայունությունը փորձում է կառավարել՝ թույլ չտալով նոր իշխանություններին ուժեղանալ, կառավարման բոլոր թելերը կենտրոնացնելով իր ձեռքերում՝ պետական համակարգից դուրս մղելով իր կադրերին ու աջակիցներին, ինչպես նաև հարվածել իր հեղինակություններին ու դավանած արժեքներին:

Այս մարտավարությունը, նախկին իշխանական մեծամասնության համար ունի նաև ինքնապաշտպանական նշանակություն, քանզի հարվածներն ունեն հեղինակազրկման, արժեզրկման, սեփականազրկման, ընդհուպ մինչև ազատազրկման և փախուստի բնույթ: Գործող իշխանություններն այս մարտավարությունը կիրառում են հախուռն, երբեմն չկշռադատված ու ոչ միշտ օրինական ճանապարհով՝ «հետոյին» թողնելով սրբագրումներն ու արդարացումները: Այս սայթակումները մեծացնում են նրանց «աքիլեսյան գարշապարի» տեսանելիությունն ու մակերեսը, սակայն կարծեք, նրանց դուր է գալիս կրակի վրա յուղ լցնելն ու «փողոցային» տրամադրությունների ու մարտավարության երկարաձգումը:

Իշխանական գործիչների զգալի մասը ցանկանում է երկարաձգել վարչապետի «կախարդական փայտիկի» հմայքն ու կյանքը՝ հարմարավետ թաքնվելով դրա հետևում՝ չստանձնելով որևէ էական պատասխանատվություն:

Ստեղծված իրավիճակն ունի մի կարևոր առանձնահատկություն ևս. իշխանությունը հայտնվել է անփորձների ձեռքում, իսկ նրանց հակառակորդներն ու մրցակիցներն ունեն քաղաքական, պետականաշինության և մասնագիտական երկար տարիների փորձառություն: Նրանց մի մասն ունեն նաև ֆինանսա-տնտեսական մեծ կարողություններ՝ երկար շնչի վրա պայքարը կազմակերպելու համար: Նրանք Արցախյան պայքարի և նորօրյա պետականության կերտողներն են, իսկ իշխանության եկած քաղաքական ակտիվիստներն ու լրագրողները փորձում են մեկուսացնել ու ոչնչացնել նրանց: Քաղաքական սերնդափոխությունը, ցավոք, ստացել է անցյալի գունազրկման և ոչ սրբագրման բնույթ:

Իշխանությունները, փաստացի, իրենց գործողություններով հրահրել են իրական թշնամանք և ստիպված են կառավարումն իրագործել այսպիսի անբարենպաստ պայմաններում: Նրանք ամեն օր արթնանում են «պալատական հեղաշրջում» ապրածի մտայնությամբ՝ շրջապատում որոնելով «դավադիրներին» ու «դավաճաններին»: Խորքում նրաք հասկանում են, որ ռազմի դաշտով ու քաղաքական պայքարի 30-ամյա թոհուբոհով անցած անձանց դժվար է բաց «ճակատամարտում» անընդհատ ճնշված պահելը, սակայն «հեղափոխական» ինքնարժևորումն ու ինքնահաստատումը նրանց թելադրում է առաջ շարժվել ոչ թե սեփական ձեռքբերումներով, այլ անցյալի հաշվին…ու ոչ միայն անցյալի սխալների հաշվին, այլ անցյալն ամբողջությամբ «սև խոռոչ» դիտարկելու միջոցով: Կրկնելով «նախկին տիրակալին կախաղան հանելու» և «հիշատակարանները սրբագրելու» պատմական աննախանձելի փորձը, նորերը ցանկանում են վերաշարադրել պատմությունը՝ արդարացնելով իրենց առաքելությունն ու նախկին, ներկա և սպասվող գործողությունները:

Այս ամենից կարող ենք եզրակացնել՝.

1.Հայաստանի ներքին անկայունությունը ունի ավելի բորբոքվելու և սրվելու միտում, քանզի կողմերի համար իրադրությունը ծայրահեղ հակադրման բնույթ է ստացել,

2.կայունության հաստատման համար կողմերն իրական որևէ քայլ չեն ձեռնարկում, իսկ ձեռնարկողներին փորձում են մի կողմ թողնել ու անտեսել,

3.արժեքների և ազդեցության դիրքային պատերազմն էապես վնասում է երկրի գրավչությանը, ներդրումային միջավայրին՝ խթանելով աղքատությունն ու արտագաղթը,

4.ներքին անկայունությունը խթանվում է և կշարունակի խթանվել արտաքին ուժերի կողմից. աշխարհաքաղաքական
հիմնական կենտրոնները բավարարված չեն իրավիճակով. գործընթացը ճանապարհին է և լիարժեք հաղթողներ ու պարտվողներ դեռ չկան,

5.երկրում կխորանա կառավարման ճգնաժամը՝ անփորձ կադրերի ու անհեռանկար համակարգային փոփոխությունների, գուցեև արմատականորեն տրամադրված ընդդիմադիր ուժերի պատճառով,

6.արժեքային պատերազմը նոր դրսևորումներ կունենա՝ ազգային ուժերին մղելով առավել համախմբման,

7.ընդդիմությունը կստեղծի համախմբման ինստիտուցոնալ նոր գործիքներ՝ հիմնականում ազգային արժեքները պաշտպանելու, Արցախյան հարցում զիջումներ թույլ չտալու և պետական համակարգը չփլուզելու լոզունգներով,

8.իշխանությունը կզրկվի հանրային աջակիցների մեծ բանակից. այս ընթացքով, ցավոք, «հպարտ քաղաքացիներն» արագ կվերածվեն «խաբված քաղաքացիների»,

9.իշխանությանը կարող է հաջողվել պետական համակարգում բարելավել իր դիրքերը, բայց ոչ հեռու ապագայում, հավանաբար, կհայտնվի նախկին իշխանության դիրքում՝ ունենալով իշխանական լծակների մեծ զինանոց, բայց հանրային թույլ աջակցություն,

10.այս ամենը կարող են հանգեցնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների, ինչն էապես կպարպի լարվածությունը և կհաստատի ներդաշնակ և քաղաքակիրթ մրցակցության մթնոլորտ:

Որպես այլընտրանքային, բայց ավելի քիչ հավանական սցենարներ կարող են լինել կողմերից որևէ մեկի էական ուժեղացումն ու լիարժեք իրադրության տեր դառնալը: Ընդդիմության էական ուժեղացումը կարող է հանգեցնել արտահերթ ԱԺ ընտրությունների ավելի շուտ կայացմանը, իսկ իշխանության ուժեղացման պարագայում երկիրը կշպրտի անցյալ և կսկսվի երկարատև դիմակայության նոր շրջան՝ նման նախորդ 28 տարիներին: Այս դեպքում ընտրությունների ճանապարհով ընդդիմությունը կշարունակի զրկված մնալ իշխանության հասնելու հնարավորությունից: Նկատենք, որ գործող իշխանությունները ևս ընտրվեցին իշխանություն լինելու կարգավիճակում՝ չխախտելով ավանդույթը՝ «Հայաստանի ընտրություններում միշտ հաղթում է իշխանությունը»:

Ամեն պարագայում, պետության համար լավագույն լուծումն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են, քանզի գործող խորհրդարանն իր ներուժով չափազանց թույլ է, իսկ խորհրդարան չանցած ուժերը չափազանց փորձառու են, նրանցն է հիմա փողոցային պայքարի դրոշը, իսկ այդ պայքարում նրանք պակաս փորձառու չեն: Միանձնյա՝ ամբողջական պատասխանատվությամբ հաջողելու համար գործող իշխանությունների ներուժը սահմանափակ է և նրանք ստիպված կլինեն գնալու փոխզիջման, այլապես միայնակ կձախողվեն:

Արտակ Սարգսյան
20.09.2019 թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company