ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Սեպտեմբերի 21-ի առիթով. Անկախութիւնը եւ մեր անելիքները

21 Սեպտեմբեր 2019 Պատմական տարբեր փուլերում անկախութեան բովանդակութեան բաղադրիչները՝ կապւած ժամանակի պատմաքաղաքական եւ հասրակական մարտահրաւէրների հետ, որոշակի փոփոխութիւնների են ենթարկւում: Սակայն, այն, որ խորքային իմաստով անկախութիւնը բացարձակ արժէք է, որին չկայ որեւէ այլընտրանք միանշանակ փաստ է, որի մասին երկու կարծիք լինել չի կարող:

Քաղաքագիտութեան տեսանկիւնից, անկախութիւնը որեւէ երկրի եւ ժողովրդի քաղաքական եւ հասարակական ներքին եւ արտաքին կեանքի կազմակերպման համար անհրաժեշտ նպատակների եւ կառոյցների առկայութիւնն է, որոնց առաջնահերթութիւնները, կրողները եւ իրականցնողները կարող են փոխւել ըստ պայմանների եւ պահանջների: Հիմնարար բովանդակային կողը, սակայն, մշտապէս շարունակում է մնալ նոյնը:

Անկախութիւնն արժեհամակարգ է, որը պէտք է իր մէջ կրի ողջ հասարակութիւնը, եւ, բնականաբար, դրա անդամ իւրաքանչիւր անհատ քաղաքացին: Ու թէեւ այդ արժեհամակարգում անհատ քաղաքացին, եւ նրա ազատութիւնը կարող են, եւ պէտք է դիտարկւեն որպէս հիմնարար բաղադրիչներ, այդուհանդերձ, քաղաքացիկան եւ սոցիալակն սանդղակով անգամ, երկրի եւ ազգի անկախութիւնն իր էութեամբ եւ բովանդակութեամբ, իր մէջ կրում է աւելին, քան անհատ քաղաքացիների ազատութեան հանարգումարը, որովհետեւ այն ունի նաեւ պատմական նշանակութիւն: Այսինքն, երբ մի սերունդ, մեծ ջանքերի շնորհիւ ամրապնդւում եւ երաշխաւորում է անկախութիւնը, գալիք մի քանի սերունդներն ապրում եւ ստեղծագործում են անկախութեան մթնոլորտում, նոյնիսկ եթէ անգամ չեն զգում եւ գիտակցում այդ մթնոլորտի առկայութիւնը, որը նրանց համար դարձել է ինչ-որ տեղ սովորական եւ օրինաչափ: Իսկ ընդհակառակը՝ եթէ որեւէ սերունդ թոյլ է տալիս այնպիսի սխալ, որի գինն անկախութեան կորուստն է, ապա անհատ քաղաքացիներից իւրաքանչիւրի ցանկութեան դէպքում անգամ, անկախութեան վերականգնումը չափազանց բարդ, երբեմն թէկուզ անհնարիին գործ է դառնում:

Առ այդ, անկախութեան պահպանումը ենթադրում է իւրաքանչիւր անհատ քաղաքացու ամենօրեայ նւիրումն ու ներդրումը, իսկ դրա համար անհրաժեշտ է.

ա. Հասարակական պատասխանատւութեան զգացում.

Իւրաքանչիւր անհատ քաղաքացի պէտք է ստանձնի իր գործերի պատասխանատւութիւնը: Մեր կատարած ամէն մի ընտրութիւն ունի իր տրամաբանական հետեւանքները: Դրանք կարող են նպաստել ազգային ներուժի հզօրացմանը, կամ, ընդհակառակը, երկարատեւ կտրւածքով մսխել եւ ոչնչացնել այն:

Այսօրւայ մեր ընտրութիւնն անմիջականօրէն ազդելու է երկրի եւ ազգի վաղւայ օրւայ վրայ: Հետեւաբար, մենք մեր ընտրութիւնը պէտք է կատարաենք, հաշւի առնելով մեր ազգային երկարաժամկէտ շահերն ու նպատակները:

բ. Հասարակական պառակտւածութիւնից խուսափում.

Հասարակական պառակտւածութիւնը, հասարակութեանը թշնամի ճամբարների բաժանելը քայքայում է ազգին ներսից՝ ուղղորդելով նրան դէպի անպտուղ վէճեր, այլ ոչ թէ իդէալներ ու նպատակներ:

հասարակութիւնների մօտ ներքին տարաձայնութիւնները բնական երեւոյթ են: Սակայն, եթէ դրանք վերածւեն ցանկացած գնով, քաղաքական-հասարակական ընդդիմութեանը մեկուսացնելու՝ չէզոքացնելու պայքարի, անխուսափելիօրէն յանգեցնելու են հասարակական ամլացմանը, որը կարող է կործանարար լինել երկրի եւ ազգի համար:

Գ. Ազգային յստակ նպատակների սահմանում.

Եթէ ազգը, որպէս ամբողջութիւն, չունենայ սահմանւած, յստակ նպատակներ եւ հեռանկարներ, կամ իր այսպէս կոչւած վերնախաւն իրեն թոյլ տայ որեւէ պատրւակով մարտահրաւէր նետել ազգային արժէքներին եւ նպատակներին, ապա դա լրջագոյն մարտահրաւէրի կը վերածւի անկախութեան պահպանման եւ երաշխաւորման գործի համար:

Ազգային արժէքների եւ նպատակների կենսունակութեան պահպանման եւ արդիականացման համար ինչ խօսք, անհրաժեշտ եւ անխուսափելի է հասարակական դիսկուրսը, բայց ազգային նպատակները պէտք է սահմանւեն յատուկ ընթացակարգով, եւ անհրաժեշտութեան դէպքում վերանայւեն նաեւ յատուկ ընթացակարգով՝ երկարատեւ ժամանակահատւածի կտրւածքով:

դ. Խուսափել ազգային արժէքների եւ իդէալների հաշւին կապիտալի մսխումից.

Փաստ է, որ ապրում ենք աշխարհաքաղաքական այնպիսի անկայուն պայմաններում, որ քաղաքական իշխանութիւնը երբեմն այնպէս է խճճւում, որ իրավիճակը փրկելու նպատակով, յաճախ դիմում է քայլերի, որոնք մսխում են ազգային արժէքաւոր կապիտալը:

Սեփական իշխանութիւնը պահպանելու մոլուցքից դրդւած, ազգային կուտակւած կապիտալի անտեղի մսխումը, յաճախ յանգեցնում է նրան, որ քայքայւում է ազգային քաղաքակրթութեան արժէքային ամուր համակարգը՝ ազգին տանելով դէպի քաղաքական եւ հասրակակական նիհիլիզմ:

Այն հիմնարար արժեհամակարգը, որի վրայ կառուցւել է ազգային քաղաքակարտութիւնն ու մտածողութիւնը չպէտք է դառնայ վիճարկման առարկայ, միայն այն պատճառով, որ դա անհարաժեշտ է որեւէ ուժի՝ իշխանութիւնը պահպանելու համար: Սա ազգին գլորելու է դէպի անդունդ, որի յատակն անխուսափելիօրէն սեփական ինքնութեան եւ անկախութեան կորուստն է լինելու:

Երեք տասնամեակը պէտք է, որ բաւարար ժամանակ լինէր մեր անկախութեան հիմքերի ամրապնդման համար: Եթէ ոչ ամբողջովին, այլ, գոնէ, մասնակիօրէն: Ինչ-ինչ պատճառներով մենք մսխել ենք այդ ժամանկի մեզ ընծայած հնարաւորութիւնների մի մասը, եւ, ցաւօք, կայ բոլոր նախադրեալները, որ ցանկանում ենք շարունակել նոյն ընթացքն՝ առաւել մտահոգիչ եւ վնասակար շեշտադրումներով:

Անհարաժեշտ է մշտապէս գիտակցել եւ մտաթող չանել, որ անկախութիւնը մեզ հեշտութեամբ՝ հէնց այնպէս չի տրւել: Այն ծանր զրկանքների, մաքառումների, պայքարի, սխրանքների եւ հերոսութեան արդիւնք է: Անկախութիւնը մեծ երազանք է, որի ամբողջական իրականցման համար դեռ մեծ ճանապարհ ունենք անցնելու, որում խարխափումներն հակացուցւած են մեզ:

Աւետիս Ահարոնենաը ժամանակին դիպուկ է ներկայացրել անկախութեան կորստի մեր ինքնակործան սխալը. «Ազատութիւնը մեր հայրենիքի դուռը թակեց, բայց մենք հայ չէինք, այլ թուրքահայ, ռուսահայ, պարսկահայ… նաեւ մշեցի, վանեցի, ղարաբաղցի, երեւանցի, եւ նրան՝ մեր փրկիչին չհասկացանք, եւ ազատութիւնը մեր դռանը լացեց, մղկտաց ու հեռացաւ»:

Յուսանք, որ այդ սխալը նոյն, կամ էլ մէկ այլ երանագաւորմամբ չենք կրկնի 21-րդ դարում՝ մեր վերանկախացման 30-ամեակի շեմին:

ԱՐԱՄ ՇԱՀՆԱԶԱՐԵԱՆ
Alikonline-ի պատասխանատու-խմբագիր

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company