ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Լոս Անճելըսը «թաւշեայ յեղափոխութեան» վայր չէ

23 Սեպտեմբեր 2019 ՍԵԴՕ ՊՕՅԱՃԵԱՆ

Աւա՜ղ, Լոս Անճելըսի մէջ վարչապետ Նիկոլ Փաշինեան մսխեց Սփիւռքահայուն հետ սրտբաց զրուցելու ոսկէ առիթը։ Հանրահաւաքին ներկայ թէ եթերային միջոցով վարչապետի պատգամին հետեւող Սփիւռքահայը իր հայրենիքի առաջնորդէն կ՚ակնկալէր ազգային հեռանկար, հաւաքական աշխատանքի ծրագիր, հայրենիքը եւ Սփիւռքը հզօրացնելու տեսութիւն։

Դժբախտաբար, չստացուեցաւ։ Վարչապետը մնաց հաւատարիմ իր դեմակոկական յատկութեան։ Փչեց լոզունգներ, ըստ սովորութեան։ Թուեց ուրիշներու, հայրենական թէ սփիւռքեան, աշխատանքները, առանց անդրադառնալու վերջին մէկ ու կէս տարիներուն ժողովուրդի յեղափոխութեան անյարիր իր կատարած եւ չկատարած աշխատանքներուն մասին։ Ուժը տուաւ ամբոխավարական պոռթկումներու՝ շփոթելով Լոս Անճելըսի Կրանտ Փարքը Ազատութեան Հրապարակին հետ եւ հայրենիքով տառապող Սփիւռքահայը հայրենիքի անկեղծ քաղաքացիին հետ։

Վարչապետի շփոթին մէջ ահռելին այն էր, որ հայրենիքի հանդէպ Սփիւռքահայուն աւանդական հաւատարմութիւնը շփոթեց իր կարծեցեալ «թաւշեայ յեղափոխութեան» հաւատարմութեան հետ։ Ան չկրցաւ ըմբռնել, որ Լոս Անճելըսը «թաւշեայ յեղափոխութիւն» լոզունգին վայրը չէր։

Այս բոլորը համեմելու համար, ան փորձեց ձախաւերօրէն արտասանել մեր մեծ բանաստեղծին՝ Պարոյր Սեւակին «մենք քիչ ենք բայց հայ ենք» քերթուածը։ Երանի չարտասանէր, որովհետեւ առանց Պարոյր Սեւակի ոգիին եւ մտքին իւրացման կարելի չէ անոր խօսքերը արտասանել հարազատօրէն, անկեղծօրէն։ Օտարալեզու միջավայրի մէջ դաստիարակուած հինգերորդ սերունդի Սփիւռքահայ պարմանուհին անգամ գիտէ ճիշդ արտասանել Պարոյր Սեւակը, որովհետեւ Սփիւռքահայ պատանին իր ընտանիքին մէջ կը մեծնայ ու կը դաստիարակուի Քրիստափորի, Սերոբ Աղբիւրի, Սողոմոն Թէհլիրեանի, Դանիէլ Վարուժանի, Սիամանթոյի, Յովհաննէս Թումանեանի, Եղիշէ Չարենցի, Յովհաննէս Շիրազի, Համօ Սահեանի եւ Պարոյր Սեւակի ոգիով ու մտքով։

Հայաստանի վարչապետը օտար շրջանակներու գովասանքին կարիքը չունի, պէտք չէ ունենայ։ Օտարի, ներառեալ իմ Քալիֆորնիա նահանգիս եւ Լոս Անճելըս քաղաքիս ղեկավարներու գովքն ու նեցուկը, պայմանական են։ Բայց երբեք պայմանական չէ եւ պիտի չըլլայ սփիւռքահայուն գովքն ու նեցուկը իր հայրենիքին ու հայրենի պետութեան։

Սփիւռքահայը, Լոս Անճելըսի հայն է, Հալէպի եւ Քեսապի հայն է, Պուրճ Համուտի եւ Պէյրութի հայն է, Փարիզի եւ Սթոքհոլմի հայն է, Մոսկուայի եւ Կրասնոտարի հայն է։ Վերջապէս, ան հայն է աշխարհով մէկ ձրուած մեր բոլոր գաղթօճախներուն։ Այս հայերն են Հայաստան աշխարհի եւ պետութեան հաւատարիմները։ Անոնք են մեր ուժին կռուանը։ Անոնք պիտի մնան ըլլալ մեր ապագայի կերտման ներշնչումին եւ ուժին աղբիւրը՝ մեր հայրենի ժողովուրդին հետ ու անոր կողքին։

Ճիշդ այս իրողութիւնը կը վրիպի եւ կը շարունակէ վրիպիլ մեր վարչապետէն եւ իր շրջապատէն։

Բայց Սփիւռքահայը անտեղեակ, ապաքաղաքական, ապագաղափարական եւ անփորձ հայ չէ։ Հայրենի հողին վրայ հայեցի ինքնութիւն պահպանելը, նոյնիսկ պոլշեւիկեան պայմաններու տակ, կարելի չէ բաղդատել օտար ափերուն, օտար մշակոյթներուն եւ պետութիւններուն ճնշումներուն տակ հայեցի ինքնութեան պահպանման հետ։

Մենք կը խօսինք հայու ա՛յս տեսակին մասին, գործ ունինք հայու ա՛յս տեսակին հետ, որ մնաց հայ՝ հինգ սերունդներ։ Մնաց հայ՝ Հայաստանին համար։ Այս հայուն համար հայ մնալը սեփական որոշումի հարց էր։ Ան որոշեց մնալ հայ, որովհետեւ իրեն համար Սփիւռքը ժամանակաւոր կայան մըն է, ուրկէ ան պիտի մեկնի հայրենիք, մանաւա՛նդ ամբողջական հայրենիք։

Հայ մնալու որոշումը կատարող Սփիւռքահայը, նաեւ այն հայն է, որ քաղաքականացուց եւ յեղափոխականացուց գաղթօճախները՝ ի խնդիր իր իրաւազրկուած գոյութեան։ Ան չհամակերպեցաւ պարտադրուած օտարութեան։ Երբ հայրենի հայը բռնատիրական պայմաններու տակ անկարող էր, Սփիւռքահայը շարունակեց պայքարը՝ խօսքով, դրամով եւ նաե՚ւ զէնքով՝ վերացնելու համար հայուն իրաւազրկումը։

Վարչապետը եւ իր համախոհները գործ ունին ոչ թէ «թուխով» մակդիրով գլխարկ հագնողներու գնայուն տարրերուն հետ, այլ՝ Սփիւռքահայու այս տեսակին հետ, որոնք ողնաշարը, կամքը եւ ուժը կը կազմեն Սփիւռքին։ Ա՛յս Սփիւռքահայերն են անկախացած հայրենիքի եւ ազատագրուելիք հայրենիքի յենարանները՝ միշտ հայրենի եւ Արցախի հայութեան կողքին։

Վարչապետը ի զուր կը պնդէ, թէ Հայաստանին ի՞նչ պէտք է տա Սփիւռքահայը։ Սփիւռքահայը արդէն իսկ կու տայ եւ պիտի շարունակէ տալ հայրենիքին։

Սփիւռքահայը երբեք չէ պնդած, թէ ի՞նչ կրնայ իրեն տալ հայրենիքը, այլ՝ միշտ հարց տուած է, թէ ի՛նք ինչ կրնայ տալ հայրենիքին։ Նոյնիսկ նման հարցումի անգոյութեան, Սփիւռքահայը քառապատիկ անգամ եւ կամովին տուած է ու պիտի տայ իր բոլոր կարողութիւնները Հայաստանին եւ ազատագրելի հայրենիքին։

Վարչապետին կողմէ Սփիւռքահայուն հայրենիքին տալու պնդումը անտեղի էր։

Այս այցելութեան առիթով, Լոս անճելըսի մէջ, բուն հարցը այն էր որ, իր կարգին, հայրենի պետութիւնը ի՞նչ պիտի կարենայ տայ Սփիւռքահայուն՝ աջակցելու համար Սփիւռքահայութեան համրանքի պահպանման, կառոյցներու աւելի ուժեղացման, քաղաքական պահանջատիրութեան եւ Հայ Դատին։

Վարչապետը լուռ էր այս մասին։

Սեպտեմբեր 22, 2019

Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company