ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Սոսկալի Կոտորածները Ընդդէմ Ողջակիզումի

27 Սեպտեմբեր 2019 Ցեղասպանութեան հարցով Թել Աւիւ – Անգարա բանավէճը վերարծարծուած է այս անգամ առաջին դէմքերու մակարդակով:

Իսրայէլի վարչապետը խորքին մէջ արձագանգած է Թուրքիոյ նախագահին յայտարարութեան, ուր Իսրայէլը կը մեղադրուէր Կազայի մէջ արաբներու նկատմամբ ողջակիզում իրականացնելու համար:

Իսրայէլի վարչապետին հակազդեցութիւնը չէր ուշանար. Իսրայէլի մասին սուտեր տարածողը, սեփական երկրին մէջ քիւրտեր կոտորողը եւ հայ ժողովուրդի սոսկալի կոտորածը ժխտողը, չի կրնար եւ պէտք չէ դասեր տայ Իսրայէլին. Էրտողա՛ն, վե՛րջ տուր սուտերուդ:

Խնդիրը երկկողմանիօրէն գերքաղաքական ընկալում եւ մօտեցում ունի եւ որեւէ ձեւով ցեղասպանութիւններու ժխտման կամ կանխարգիլման առաջադրանքը չունի:

Պարզ է, որ համաիսլամական-համաարաբական համակրանք վաստկելու վարքագիծի հերթական դրսեւորում է, որ կ՛ունենայ Անգարան` նման ամբաստանութիւն ուղղելով Իսրայէլին: Իրաւաքաղաքական եզրը այստեղ չէ խնայուած. ողջակիզումի ենթարկուած ժողովուրդի պետութիւնը ողջակիզում կը կազմակերպէ այլ ժողովուրդի նկատմամբ: Խորքին մէջ ո՛չ միայն ցեղասպան պետութիւն որակումը կը տրուի Իսրայէլին, այլ նաեւ ժխտողի` մանաւանդ, երբ սուտի մեղադրանքով կը դիմէ Իսրայէլի վարչապետը Թուրքիոյ նախագահին:

Ուշագրաւ է Էրտողանի կողմէ ողջակիզում եզրին օգտագործումը նաեւ այն պատճառով, որ Նեթանիահուն կը շրջանցէ ցեղասպանութիւն բառը, երբ կը խօսի հայկական սոսկալի կոտորածներուն մասին:

Այստեղ պարզ է տրամաբանութիւնը. ցեղասպանութիւնը Քնեսեթին կողմէ չունի ճանաչում, եւ հետեւաբար վարչապետը կը խուսափի զայն օգտագործելէ: Թուրքիոյ պարագային, յայտնաբար նոյն երանգաւորումը պարտադիր չէ: Երկրորդական նշանակութիւն ունի, որ Թուրքիոյ խորհրդարանը իբրեւ ողջակիզում որակած է թէ ոչ արաբներուն նկատմամբ Իսրայէլի պետութեան գործադրած քաղաքականութիւնը. նախագահը որեւէ պահուն կրնայ նման գնահատական տալ Իսրայէլի պետութեան, մանաւանդ երբ քաղաքական բանավէճերուն կ՛ուզէ մագլցողականութիւն ապահովել:

Նեթանիահուն կը հերքէ իր պետութեան դէմ եղած ամբաստանութիւնը, Թուրքիան կ՛ամբաստանէ քիւրտերը կոտորելուն եւ Հայոց ցեղասպանութիւնը գործադրած ըլլալը ժխտելուն համար` առանց եզրոյթի օգտագործման անշուշտ: Այս հիմնաւորումները կը ծառայեն Թուրքիոյ ըսելուն, որ դաս տալու իրաւունք չունի. իսկ «Էրտողա՛ն, վե՛րջ տուր սուտերուդ» կոչը խորքին մէջ ո՛չ միայն Հայոց ցեղասպանութեան ժխտումին կը վերաբերի, այլ նաեւ Իսրայէլը Ողջակիզում գործադրած ըլլալու Անգարայի մեղադրանքին:

Հակառակ անոր որ հռետորաբանական մակարդակի վրայ նոր նշաձող կարելի է նկատել նման բանավէճին օգտագործուած փոխադարձ մեղադրանքները, այդուհանդերձ կողմերը գիտակից են իւրաքանչիւրի մօտեցման շարժառիթին:

Թել Աւիւ կը գիտակցի, որ արաբական աշխարհին վրայ թրքական ազդեցութեան տարածման մղումն է, որ Անգարան կ՛առաջնորդէ յայտարարութեան առաստաղի բարձրացման. մինչ Անգարան իրազեկ է այս պարագային քրտական գործօնի իսրայէլեան շահարկման նկրտումներուն տարածաշրջանին մէջ անուղղակի վերահսկողութեան քաղաքականութեան իրականացման շրջածիրին մէջ:

Ողջակիզում, սոսկալի կոտորած, ժխտում, սուտ եւ նման բառակապակցութիւններ քաղաքական զինանոցներու մէջ պահուող եւ պահանջուած պահուն օգտագործուող գործիքներ են պարզապէս: Պէտք չէ մոռնալ, որ փոխադարձ մեղադրանքներու խորապատկերին վրայ կը շարունակէ գործել Թել Աւիւ – Անգարա ռազմավարական յատուկ գործընկերութիւնը:

«Ա.»

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company