ԱՄՆ կոնգրեսականները ժամանել են Արցախ
08 Հոկտեմբեր 2019 Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Արցախ են ժամանել կոնգրեսականներ, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հայկական հանձնախմբի նախագահ Ջեքի Սփիերը եւ հանձնախմբի անդամ Ջուդի Չուն:Ստեփանակերտի օդանավակայանում հյուրերին դիմավորել են ԱՀ Ազգային ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը, ԱՀ ԱԳՆ փոխնախարար Արմինե Ալեքսանյանը եւ ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Մելքումյանը, ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի անդամներ Թերեզա Երեմյանը եւ Րաֆֆի Սարգիսյանը:

Նշենք, որ Արցախ ժամանած պատվիրակության կազմում էին նաեւ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Լիլիթ Մակունցը, Սոս Ավետիսյանը, Վահան Կոստանյանը եւ Վահան Ազարյանը:
Կենգրեսականների այցի շրջանակներում նախատեսվում են հանդիպումներ ԱՀ նախագահի, ԱԺ նախագահի խմբակցությունների եւ հանձնաժողովների նախագահների ու ԱԳՆ նախարարի հետ: Ծրագրված է նաեւ այցելություն Halo Trust ականազերծող կազմակերպություն:
aparaj.am