ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ակնարկ. Քրտաթափուող Տարածքներ Եւ Սուրիական Ուժերու Տեղակայումներ

15 Հոկտեմբեր 2019 Թրքական ներխուժումը` Սուրիա, արդէն իսկ սկսած է ենթարկուիլ որոշ ձեւափոխումներու: Ամերիկեան լքումին եւ ռուսական լռութեան միջեւ զօրքերը դէպի Սուրիա տեղաշարժած Թուրքիան այժմ իր յայտարարողական յոխորտանքներուն ոչ համարժէք իրավիճակի մէջ սկսած է յայտնուիլ: Յստակ է սուրիական զօրքերու տեղաշարժը դէպի հիւսիս` Թուրքիոյ հետ սահմանին երկայնքով:

Յայտարարողական եւ պատժամիջոցներու դիմելու եւրոպական սպառնալիքները գրեթէ համընթաց են ամերիկեան կեցուածքներուն: Այսինքն, նախ թոյլատրել ներխուժումը գետնի վրայ, ապա պահանջել գործողութիւններու դադրեցումը, անյապաղ թրքական զօրքերու դուրս բերումը Սուրիայէն:

Նախ Եւրոպական Միութեան ղեկավար պետութիւններէն Գերմանիան էր, որ նման յստակ պահանջով հանդէս եկաւ: Ապա, պաշտօնական Հռոմը պարզ դարձուց, որ իր երկիրը պիտի արգիլէ Թուրքիոյ ուղղուած զէնքի մատակարարումները:

Ֆրանսայի պետութեան պաշտօնական բանբերները պարզ դարձուցին, որ սպառազինութեան կասեցման առընթեր Ֆրանսան պիտի մեծցնէ իր դիւանագիտական ջանքերը ՏԱՀԵՇ-ի դէմ համախոհ իր գործընկերներուն հետ` սերտ համակարգումով Եւրոպական Միութեան, ՕԹԱՆ-ի եւ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի շրջագիծին մէջ` ապահովելու համար Թուրքիոյ ներխուժման անյապաղ դադրեցումը:

Մինչ, Եւրոպական Միութեան դիւանագիտութեան ղեկավար Ֆետերիքա Մոկերինին յայտարարեց, որ ռազմական գործողութիւններու ուղղակի հետեւանքը ՏԱՀԵՇ-ի վերածնունդն է:

Ներխուժումէն ետք հնչած այս ահազանգներն ու սպառնալիքները գետնի վրայ հզօր ազդեցութիւն գործելու շատ հնարաւորութիւններ չունին: Ազդեցիկ գործօնները հիմնականին մէջ ռուսականն է ու ամերիկեանը, որոնք յայտնաբար համաձայնած են հիւսիսային շրջանի քրտական տարածքները մաքրազտել: Մաքրազտման գործիքի դերը վստահած են Թուրքիոյ: Մէկը տարածքը լքելով, միւսը լուր դիտելով ռազմական իրադարձութիւններու զարգացումը: Խաղի կանոնները այս ձեւաչափին վրայ հիմնած են երկու գերտէրութիւնները:

Ռազմախաղի այս կանոններուն հետեւելով է, որ կը մշուշազերծուի հետեւեալ բանաձեւը: Թրքական կողմը գոհ է, որ իր առաջադրած անվտանգութեան գօտին կը քրտաթափուի, սակայն քրտական զինեալ ուժերը կը փոխարինուին ոչ թէ թրքականով, այլ` սուրիականով: Թուրքիոյ չ՛արտօնուիր նոյնիսկ սուրիական հակակառավարական ուժերուն վերահսկողութեան տակ յանձնել այդ տարածքները:

Ներխուժման առաջադրանքները այս ընթացքով կը ձեւափոխուին աւելի ճիշդը կ՛առարկայանայ այն, ինչ որ համաձայնած է ռուս-ամերիկեան գերտիրութիւնը:

Եւրոպան, այս պարագային Հռոմով, Պերլինով թէ Փարիզով պարզապէս գերտիրութեան որոշումներուն ընդառաջ արձագանգումներ կը կատարէ: Չմոռնանք, որ ՕԹԱՆ-ի ղեկավարը պարզ դարձուցած էր, որ իրենք կ՛ըմբռնեն Թուրքիոյ սանձազերծած ռազմական գործողութիւններու նպատակը եւ աւելի՛ն ` ընդունելի կը նկատեն զայն:

Հաւանաբար այդ համաձայնութեան կայացման կ՛ակնարկէր Ռուսիոյ դաշնութեան արտաքին գործոց նախարարը, երբ կը յայտարարէր, որ սուրիական պատերազմը աւարտած է: Այդ յայտարարութենէն բաւական ետք էր, որ կը սկսէր Անգարայի ներխուժումը` պատերազմի նոր տեսքով: Այսինքն` պատերազմի աւարտը ազդարարող գործողութիւններով:

Մեծ հարցականը հետեւեալն է. պայմանաւորուածութիւնները որքան կիրարկելի կը դառնան, երբ առնչուած հիմնական կողմ է Անգարան,որ ո՛չ միայն տարածքները քրտաթափելու եւ քրտական զինեալ գործօնները աշխարհագրականօրէն միաւորելու գործընթացը չէզոքացնելու միտումը ունի, այլ նաեւ տարածաշրջանին մէջ անշրջանցելի ներկայութիւն դառնալու օրակարգ:

Չի բացառուիր, որ ներխուժած թրքական եւ տեղակայուող սուրիական զօրքերուն միջեւ արձանագրուին բախումներ: Այդ պարագային է հաւանաբար, որ կը խախտի ռուսական լռութիւնը:

«Ա.»
aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company