ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ի՞նչ սպասել ԱԺ քննիչ հանձնաժողովից

17 Հոկտեմբեր 2019 ԷԴԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ոչ արածն է երևում ոչ անելիքը: Փոխարենը մենք ամեն օր համոզվում ենք, որ այդ հանձնաժողովի ստեղծումը ՀՀ իշխանությունների հերթական պոպուլիստական քայլն է՝ մի կողմից հանրությանը ցույց տալու, թե իրենք ինչ մեծ տեղ են տալիս ճշմարտությունների բացահայտմանը, իսկ մյուս կողմից էլ վարկաբեկելու Ապրիլյան քառօրյայի ողջ ծանրությունն իրենց ուսերին տարած մարդկանց, որոնք պատերազմական իրավիճակներում գուցեև սխալներ են թույլ տվել:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծումը նաև վկայում է, որ ՀՀ օրվա իշխանությունները թյուր պատկերացումներ ունեն պատերազմի մասին ընդհանրապես: Բանն այն է, որ պատերազմական գործողություններ սկսում և զինադադար են հաստատում ոչ թե զինվորականները, այլ կառավարությունները և դրանց ղեկավարները, այսինքն՝ քաղաքական գործիչները, երբ բանակցություններով այլևս սպառվում են խաղաղ կարգավորման բոլոր հնարավորությունները: Հավելենք նաև, որ պատերազմները հենց այնպես չեն սկսվում և պատահաբար էլ չեն դադարում: Պատերազմներին նախորդում են որոշակի իրավիճակներ, ի հայտ են գալիս նպաստող հանգամանքներ, իսկ պատերազմը դադարում է՝ կամ մեկ կողմի ջախջախմամբ և կամ կողմերի համաձայնությամբ, երբ կտրուկ փոխվում են պատերազմին նպաստող իրավիճակները, և ի հայտ են գալիս կողմերին խաղաղություն պարտադրող հանգամանքներ:

Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի՝ մինչ այս արած հայտարարություններից պարզ է դառնում, որ այդ «խումբն» իր առաջադրանքին բոլորովին այլ կողմից է մոտենում՝ հաշվի չառնելով դիցուք՝ Ապրիլյան պատերզմին նախորդած իրավիճակներն ու այդ պահին առկա հանգամանքները, ինչպես նաև այն, թե ինչու այդ պատերազմը տևեց ընդամենը 4 օր և դադարեց երկկողմ համաձայնությամբ՝ Մոսկվայում: ԱԺ հանձնաժողովն այս հարցերը քննելու, հասկանալու փոխարեն (մեզ թվում է՝ հենց դա պետք է լիներ նրա առաջին գործը), թիրախավորել է բանակի և գլխավոր շտաբի այն օրերի ղեկավարությանը և, դեմքի լուրջ արտահայտությամբ, ուզում է ցույց տալ թե Ապրիլյան պատերազմի հանգամանքներն է ուսումնասիրում: Այլ խոսքով՝ հիշյալ հանձնաժողովի ստեղծման նպատակը և կատարած գործը 180 աստիճանով շեղված են միմյանցից:

Մամուլում բազմիցս նշվել է, որ սխալ է նման հանձնաժողով ստեղծել ԱԺ-ում, և որ այս հարցը պետք է քննել հատուկ, առավել մասնագիտական և քաղաքական նկրտումներից զերծ հանձնաժողովում: Բայց ոչ, մեր իշխանությունները հանձնաժողովի ստեղծումը ներկայացրեցին որպես ԱԺ նախաձեռնություն և հենց ԱԺ «մասնագետներով» սկսեցին քննել Քառօրյան:

Չենք կարող ասել, թե երեսփոխաններն ուր են հասել իրենց ուսումնասիրություններում, բայց արդեն իսկ փաստ է, որ ռազմական գործի ճանաչված գիտակները, մեղմ ասած, հրաժարվում են համագործակցել մեր իշխանությունների կյանքի կոչած խորհրդարանական այդ «աննախադեպ» հանձնաժողովի հետ՝ պատճառաբանելով, որ իրենք չեն ցանկանում զբաղվել մի քաղաքականությամբ, որ դատապարտում է գեներալներին, հրամանատարներին, սպաներին, որոնք, իբր, սխալներ են թույլ տվել: «Բնականաբար, սխալներ ճակատում լինում են, բայց դրանք հանցավոր չեն, իրավիճակն է այդպիսին: Ապրիլյանի դեպքում Ադրբեջանը դեպի առաջնագիծ էր տեղաշարժել իր ԶՈՒ 20 տոկոսը, իսկ նրանց առջև կանգնած են եղել առաջնագծի դիրքապահները, որոնք հերոսաբար կռվել են:Ես քաղաքական նման գործընթացի չեմ ցանկանում մասնակցել: Ի՞նչ են այնտեղ փնտրում: Եթե մարդը դավաճանում է, նրան դատում են, եթե մարդը պատերազմում է, բայց ավելի քիչ ուժ ունի, քան հակառակորդը, նրան չեն դատում, այլ աջակցում են, ուժ են տալիս, հնարավորություններ: Իսկ մեր տրամաբանությունն այլասերված է»,- «168 ժամ»-ին ասել է 1992-1995թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով ԱԺ-ում Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին իր հնարավոր մասնակցության հարցին:

Հավելելու շատ բան չունենք, բայց արժե թերևս նշել, որ հասարակությունը նույնպես առանձնապես մեծ սպասումներ չունի՝ կապված խնդրո առարկա հանձնաժողովի բացահայտումների ու վերջնական եզրակացության հետ: Այդ ամենի մեջ քաղաքական ենթատեքստի անխուսափելիության մասին է խոսքը: Ի վերջո, բոլորն են հասկանում, որ հանձնաժողովին առաջին հերթին հետաքրքրում են ոչ թե Ապրիլյան քառօրյայի բուն պատճառներն ու հանգամանքները, այլ «հավաստի» վկայություններ, որոնք «կհաստատեն» մերօրյա իշխանության առանձին բարձրաստիճան ներկայացուցիչների կողմից Ապրիլյան պատերազմի հետ կապված անհիմն մեղադրանքներն ու գնահատականները:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company