ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրոյցներ

ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցում խոցելի պահեր կային

29 Հոկտեմբեր 2019 Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցում անընդունելի շեշտադրումներ կային, հարցազրույցի միջնամասում իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ եղան, և սայթաքումները տեսանալի էին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը՝ անդրադառնալով BBC-ի Hardtalk հաղորդմանը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցին:

«ԱԳ նախարարի հարցազրույցի մեջ խոցելի մի քանի պահեր կային. նախևառաջ նա Արցախը ներկայացրեց մի տարածք, որտեղ հայրենակիցներ են ապրում: Մենք այդ նույն կերպ կարող ենք ներկայացնել, որ Բեյրութը, Լոս Անջելեսը տարածք է, որտեղ մեր հայրենակիցներն են ապրում: Արցախի Հանրապետությունը դա տարածք չէ, որտեղ հայեր են ապրում, այն Հայաստանի մասն է, ինչպես որ Հայաստանի մի մասն է Հայաստանի Հանրապետությունը: Այսինքն՝ ինչպես Արցախի Հանրապետությունն է Հայաստանի մաս, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունն է Հայաստանի մաս: Հարցն այս ձևով պետք է ներկայացվեր»,-հայտարարեց նա:

Ըստ Վահրամ Բալայանի՝ Արցախը ոչ թե տարածք է, այլ հայկական երկրորդ պետություն, որտեղ ապրում են մեր հայրենակիցները: «Այսինքն՝ Հայաստանի մի հատվածում գոյություն ունի հայկական երկրորդ պետություն, որտեղ հայ մարդն է ապրում, այս ձևով պետք է ներկայացվեր և լրագրողին իր տեղը ցույց տրվեր, քանի որ հաղորդավարն անընդհատ նշում էր՝ լավ, ընդունեցինք որ հայ մարդիկ են ապրում, բայց տարածքը հայկական չէ: Պետք է ասվեր՝ ի՞նչ է նշանակում հայկական չէ, բա ո՞ւմ տարածքն է այդ դեպքում, եթե հայ մարդն այնտեղ Գանձասար, Ամարաս է կառուցել, նույնիսկ ուրարտական արձանագրություններում է նշվում Արցախի մասին, բա ո՞ւմ տարածքն է, կարո՞ղ է՝ թուրք է ապրել, կամ քոչվոր մարդ է ապրել»,- ընդգծեց նա:

Երկրորդ հանգամանքը, ինչը դուր չի եկել Բալայանին ԱԳ նախարարի պատասխանից, կապված է հաղորդավարի այն հարցի հետ, թե հայկական կողմից հարձակումներ են եղել 20 տարի շարունակ: «Ամբողջ խնդիրը հետևյալի մեջ է. տպավորություն է ստեղծվում, որ հայկական բանակը ինչ-որ սխալ գործ է կատարում, իրականում այդպես չի, չէ՞: Բոլորի համար էլ ակնհայտ փաստ է, որ հայ զինվորն այստեղ միայն ու միայն մեկ առաքելություն է կատարում՝ պաշտպանել Արցախի Հանրապետության սահմանն ու հայ մարդու անվտանգությունը: Դա է անում այս բանակը, ուրիշ բան չի անում: Այս բանակը չի ուզում ադրբեջանցի սպանի, պարզապես իր առաքելությունն է կատարում, ինչպես ընդունված է աշխարհում, պաշտպանում է իր պետականությունը և իր ժողովրդի անվտանգությունը: Այս պահը լավ չի ընդգծված: Այստեղ էր, որ լրագրողը մի քանի անգամ հարցադրումներ ներկայացրեց և անընդհատ փորձում էր կրկնել, որ պետք էր շեշտվեր այս պահն ու հանգամանքը, ինչը չարվեց»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Արցախի կարգավիճակին՝ Բալայանն ասաց, որ անընդհատ խոսվում էր Լեռնային Ղարաբաղի մասին, այնինչ պետք է խոսվեր Արցախի Հանրապետության կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին: «Հասկանալի է, որ միջազգային իրավական նորմով ճանաչված չէ, բայց դա չի նշանակում, որ մենք չկանք: Մենք կանք, եթե մենք չլինեինք, ապա Միացյալ Նահանգների 9 նահանգներ մեզ չէին ճանաչի, կամ Ավստրալիայի նահանգները մեզ չէին ճանաչի, կամ մեզ հետ բարեկամական խմբեր չէին ձևավորվի տարբեր երկրների պառլամենտներում: Այնպես որ աշխարհին պետք է իրականությունը ցույց տրվեր, որ կա այսպիսի երկիր, այսպիսի հանրապետություն, որտեղ հայ մարդն է ապրում և փորձում է ինտեգրվել աշխարհին, խաղաղություն բերել աշխարհին»,- ասաց նա:

Բալայանը նկատեց, որ անընդհատ Լեռնային Ղարաբաղ շեշտելը սխալ էր: «Պետք է կարգավիճակը ցույց տրվեր, որովհետև տպավորություն է ձևավորվում, որ Հայաստանի Հանրապետությունը գալիս է տարածքների համար պայքարի, ինչն իրականում այդպես չէ: Իրականում ՀՀ-ն ոչ մի տարածքի համար չի պայքարում, այստեղ վեճը երկու նախկին խորհրդային սուբյեկտների միջև է, որի մի կողմում ներկայիս Արցախի Հանրապետությունն է, մյուսում էլ՝ Ադրբեջանի Հանրապետությունը, և այլ բան է, որ ՀՀ-ն օժանդակում է իր հայրենակիցներին, բայց ՀՀ-ն այս կոնֆլիկտի՝ տարածքի կամ ինչ-որ այլ բաների հետ ոչ մի առնչություն չունի: ՀՀ-ն պարզապես այստեղ ապրող իր հայրենակիցների անվտանգության երաշխավորն է հանդիսանում և միջազգային հարթակում այդպես է հանդես գալիս, այսինքն պետք է այս տեսանկյունից ցույց տրվեր Արցախի Հանրապետության սուբյեկտայնությունը»,- ասաց նա:

Անդրադառնալով Մնացականյանի հնչեցրած մեկ այլ մտքին, թե Արցախյան հակամարտության լուծման տարբերակը պետք է բավարարի նաև Ադրբեջանի ժողովրդին, նա նշեց, որ ցանկություններն ու իրականությունը տարբեր բաներ են: «Այսօր Ադրբեջանի ղեկավարը անընդհատ ֆաշիստական լոզունգներ է առաջ քաշում, անընդհատ խոսում է ոչ միայն Արցախի տարածքի մասին, այլ նաև նրա, որ Զանգեզուրը իրենց ձեռքից խլել են հայերը: Նա խոսում է Զանգեզուրի, Երևանի մասին, Սևանա լճի մասին: Մի մարդ, որն անընդհատ նման հակումներ ունի և անընդհատ իր ժողովրդին ներկայացնում է, որ Հայաստան չկա, դա իրենց տարածքն է, ինչպե՞ս կարելի է խոսել այդ երկրի շահերի մասին, դա անհնարին բան է, դու չես կարող սպիտակ աղավնու դերի մեջ մտնել, երբ քո դիմաց գայլ է կանգնած: Այդպես չի լինի, այդպես մեր ժողովրդի դիմադրողականությունը կկոտրվի, այնպիսի տպավորություն կստեղծվի, որ մենք անմեղ գառնուկ ենք, իրենք էլ մեզ պիտի հոշոտեն: Չէ, մենք այդպիսին չենք, մենք արժանապատվություն ունեցող ժողովուրդ ենք և պատրաստ ենք մեր արժանապատվությունը բոլոր հնարավոր և անհնար միջոցներով պաշտպանել»,- ընդգծեց Վահրամ Բալայանը:

Դիտարկմանը՝ նշվում է, որ նախարարի պատասխանները թույլ էին և չէին բխում Հայաստանի ու Արցախի շահերից, ուստի Մնացականյանը պետք է հրաժարական տա, Բալայանն ասաց. «Ես որպես Հայաստան աշխարհի մեկ հատվածի պետություն ներկայացնող պաշտոնյա՝ չեմ կարող խոսել Հայաստանի մյուս հատվածի՝ ՀՀ-ի պաշտոնյաների կարգավիճակի հետ կապված հարցերի մասին, քննարկել դրանք: Դա ՀՀ քաղաքացու կոմպետենտության մեջ մտնող հարց է, իրենք պետք է արձագանքեն՝ արդյո՞ք ԱԳ նախարարը կարող է շարունակել պաշտոնավարել, թե՝ ոչ: Այստեղ զգայուն պահեր կան, ես կողմնակից եմ նրան, որ ներքին խնդիրների մեջ չխորանանք, շատ խորանալու դեպքում ծնվում են հակասություններ, և դրանից թշնամին օգտվում է»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company