Հայաստանում պետք է քաղաքական կայունություն հաստատվի
02 Նոյեմբեր 2019 Հայրենադարձությունն ամբոխահաճո հայտարարություններով չի լինում. Սփյուռքն այսօր հուսախաբված է ՀՀ իշխանություններից: Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանը:
«2018 թ. խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ իշխանությունները շատ էին խոսում հայրենադարձության մասին, խոսվեց Սփյուռք-Հայաստան հարաբերություններին նոր թափ հաղորդելու մասին, բայց իրականում փակեցին Սփյուռքի նախարարությունը: Այնպես որ, հայրենադարձությունը ամբոխահաճո հայտարարություններով չեն անում: Իշխանափոխության սկզբում Սփյուռքը շատ ոգևորված էր, սակայն այսօր Սփյուռքը հուսախաբված է»,- նշեց Գարագավորյանը:
Վերջինս նաև ընդգծեց՝ Հայաստանում պետք է քաղաքական կայունություն հաստատվի, որպեսզի Սփյուռքն իր կապիտալը տեղափոխի Հայաստան։
«Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը, քաղաքական նպատակներով ձերբակալությունները, քաղաքական հետապնդումները բնավ չեն նպաստում արտաքին ներդրումների, տնտեսական զարգացման: Հայաստանն այսօր ցնցումից ցնցում է ապրում»,– ասաց նա:
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/cdWfBFSEzJU