ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Ներկա քաղաքական ընթացքը խանգարում է տնտեսական իրական ծրագրերի իրականացմանը

05 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամ Մելիք Գարագավորյանի փոխանցմամբ՝ սփյուռքը, որ 2018-ին ողջունել էր Հայաստանում տեղի ուենցած ժողովրդական ընդվզման արդյունքները, հիմա հուսախաբված է, մտահոգված և չի հասկանում, թե սիրո և համերաշխության կարգախոսի ներքո ինչ գործընթացներ են տեղի ունենում։

«168 TV»-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Մելիք Գարագավորյանը՝ պարզաբանելով.

«Անհասկանալի են մեզ համար քաղաքական գործընթացները ՀՀ-ում, մասնավորապես՝ միասնականության բացակայությունը, հասարակության շերտավորումը, դավադիրների որոնման քաղաքական վարքագիծը»: ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամը շեշտեց, որ ներկա իշխանության գործողություններից ինքը հանգում է այն ենթադրության, որ նրանք գնում են քաղաքական մենիշխանության։

«Վրեժխնդրությամբ և այլակարծությունը մերժելու հիմքով քաղաքականությամբ չենք կարող ՀՀ-ն ղեկավարել, մանավանդ, երբ կան արտաքին բազմաթիվ սպառնալիքներ»,- ասաց մեր զրուցակիցը։

Դիտարկմանը, որ իշխանությունն իր քայլերը հիմնավորում է նախկին կոռումպացված իշխանությունների թալանածը պետական բյուջե վերադարձնելով, Մելիք Գարագավորյանն ասաց, որ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կողմ է կոռուպցիայի և մենաշնորհների դեմ պայքարին։

«Սակայն դա պետք է կատարել առանց ցնցումների, առանց հասարակությանը շերտավորելու ու քաղաքական հետապնդումների»,- նկատեց նա։

Հարցին՝ հեղափոխությունից հետո Հայաստանում կա՞ն քաղաքական հետապնդումների ենթարկվող անձինք, Մելիք Գարագավորյանը պատասխանեց.

«Մենք մեր ելույթներով և գրառումներով կոչ ենք անում, որ խնդիրները պետք չէ անձնավորել, թիրախավորել, պետք է բնականոն քաղաքական ընթացքով հասնել նրան, որ հանցավոր աշխարհի մաս կազմող տարրերն օրենքի և Սահմանադրության առջև հավասար ձևով պատասխանատվության ենթարկվեն։ Մենք չենք եկել, ինչ որ ասել ենք՝ ճիշտ հակառակն անելու։ Կա կարմիր գիծ, իսկ այդպիսի գիծ է քաղաքական կայունությունը»։

Խոսելով սփյուռքից Հայաստան ներդրումների մասին՝ Մելիք Գարագավորյանն ասաց.

«Ցանկացած երկիր ներդրողին գրավիչ դառնալու համար նախ պետք է ապացուցի, որ կայուն վիճակում է, և շուկան պետք է վստահություն ներշնչի։

Ներկա քաղաքական ընթացքը, քաղաքական հետապնդումները խանգարում են տնտեսական իրական ծրագրերի իրականացմանը։ Այս հարցերում է, որ սփյուռքն ունի իր մտահոգությունները։ Մենք պետք է հասկանանք, թե Հայաստանը որ ուղղությամբ է գնալու, հարց է, ի վերջո, նաև հետևյալը՝ մենք ինչպիսի Հայաստան ենք ուզում»։

ՀՅԴ Լիբանանի կենտրոնական կոմիտեի անդամն անդրադարձավ նաև հնչող այն գնահատականներին, որ Նիկոլ Փաշինյանը մի շարք հարցերում կրկնում է 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը։

«Դժբախտաբար, այո՛, նմանություններ տեսնում եմ, բայց ճիշտ կլիներ, որ այդ հիշողությունները սփյուռքահայերիս համար փակված լինեին և չվերակենդանանային։ Ճիշտ կլիներ, որ մենք փակած լինեինք պատմության էջը։ Լևոն Տեր-Պետրոսյանի և ներկա իշխանությունների վարած քաղաքականության մեջ որևէ բան չպետք է նման լիներ, որևէ բան չպետք է այդ նմանության մասին անգամ հուշեր»,- ասաց նա։

«168 TV»-ի ճշտող հարցին, թե որոնք են այդ նմանությունները, Մելիք Գարագավորյանը հստակեցրեց.

«Օրինակ՝ անորոշությունն Արցախյան հարցում, Արցախի անվտանգության երաշխիքները պաշտպանելու և միջազգային ճանաչման գործընթացում։ Կա նաև միասնականության, ազգային համաձայնության խնդիրը, որոնք այն ժամանակ էլ կային»։

Հարցաազրույցի մանրամասները՝ տեսանյութում

ԱՂԱՎՆԻ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմ

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Օսմանյան փաստաթղթերն ընդդեմ թուրքական

Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ Թուրքիայի հանրային կարծիքի, պաշ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company