ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Գաղափարազրկության «կրթական» արշավը

06 Նոյեմբեր 2019 Հայկական ԲՈՒՀ-երում հայոց լեզվի, գրականության և պատմության պարտադիր դասավանդումը չի կարող հակացուցվել բարձրակարգ մասնագետների պատրաստմանը. դա չի կարող ավելորդ ծանրաբեռնվածություն լինել հայ մաթեմատիկոսի, ֆիզիկոսի, քիմիկոսի և որևէ այլ մասնագետի համար, որոնց խնդիրը հայության և Հայաստանի զարգացումն է: Բարձրակարգ մասնագետներ պատրաստելու խոչընդոտները բոլորովին այլ են. իսկ ազգային արժեհամակարգի ներառումն այդ մասնագետիների և, ընդհանրապես, հայ մարդու կերտման գործում ոչ թե կարևոր, այլ պարտադիր է: Իհարկէ, անհրաժեշտ է հասնել Օքսֆորդի, Քեմբրիջի և Հարվարդի մակարդակին, սակայն արդյո՞ք հայոց լեզուն, գրականությունն ու պատմությունն են խոչընդոտ, որ ունենք այլ իրավիճակ:

Մեր կրթության և գիտության մրցունակությունն ուղղակի կախված են յուրահատուկ լինելուց, իսկ այդ յուրահատկությունը ազգային մշակույթն է՝ բառիս լայն իմաստով: Օքսֆորդը, Քեմբրիջն ու Հարվարդը արևմտյան մշակույթի արդյունք են, որը նոր հիմքերի վրա դրեցին Դիդրոն, Մոնտեսքյոն, Վոլտերն ու մնացյալ Էնցիկլոպեդիստները՝ հիմնվելով անտիկ մշակույթային ժառանգության վրա: Ժամանակակից Եվրոպան արդյունք է նոր մտածողության, որը ծնվեց մշակույթի խորքից և ոչ թե անմշակույթ նյութից:

Հարց է՝ մեզ պետք են բարձրակարգ մասնագետնե՞ր, թե՞ բարձրակարգ հայ մասնագետներ: Մենք խնդիր ունենք հայկականությա՞մբ նպաստել համաշխարհային առաջընթացին, թե՞ անմշակույթ կոսմոպոիլիտիզմով: Մենք ուզում ենք Արագածի փեշերի՞ց դիտել աստղերը, թե՞ Ուրալյան լեռներից կամ Տեխասի տափաստաններից….

Արևմտյան քաղաքակրթության կարևոր բաղադրիչը կայսերականությունն է, հիմնված նաև մշակույթների կլանման վրա: Եվ Օքսֆորդները, Քեմբրիջներն ու Հարվարդները սպասարկում են այդ քաղաքակրթության շահերը: Այս պատերազմում մեր կռիվն այլ է: Մենք նախ խնդիր ունենք Հայստանում հայկականությամբ կերտելու հայ մարդուն՝ գիտնականին, ռազմիկին ու մշակին՝ թույլ չտալով մարդուժի, ուղեղների արտահոսք և ձուլում: Մենք խնդիր ունենք հայկականությամբ կայանալու, մրցելու և ազդելու այլոց վրա՝ այնքանով, որքանով կների մեր ներուժը: Եվ հայոց գիտությունը պետք է շողա այնպես, ինչպես Սարյանի կտավներում Հայաստանն ու նրա գույներն են, և ոչ թե անապատներն ու ուղտերի հետքերը, Տեխասի տափաստաններն ու կովբոյների լայնեզր գլխարկները, Իտալիայի կուրտիզանուհիներն ու Ճապոնիայի սամուրայները: Հայ գիտնականը չպետք է իր գյուտը հղանա աննպատակ ու անհայրենիք տարածքներում: Ունենալով համաշխարհային սփռում՝ մեր ուղեղները առավել քան պարտավոր են աշխատել հայկականությամբ և հայության փառքի համար, այլապես կմարենք ոչ մի երազված տեղ չտանող օտար-ամայի ճամփեքի վրա: Սա է հայկական համալսարանների առաքելության տարբերությունն Օքսֆորդներից: Գիտությունն ունիկալ ու բարձրակարգ է այն կերտողների ինքնությամբ. հայ գիտնականը չի կարող չմտածել և չաղոթել հայերեն: Սա է կրթության և գիտության մրցունակության հայկական բանաձևը: Այս տեսանկյունից էական տարբերություն կա անչափահասների և չափահասների կրթության միջև. դեռևս կրթական համակարգի մեջ գտնվող չափահաս անձանց՝ մեր պոտենցիալ զինվորներին ու մայրերին զրկել ազգային արժեհամակարգից սնվելուց, ուղղակի հարված է մեր ազգային անվտանգությանը, հարված է սահմանին կանգնած մեր զինվորի հայրենասիրական ոգուն և գիտակցությանը:

Օրվա իշխանության կողմից ազգային արժեհամակարգի վրա հարձակումն այլևս մեղադրանք չէ, այլ՝ փաստ, իսկ գաղափարազուրկ և ազգային որևէ հեռանկար չունեցող ուժի պարագայում՝ նաև օրինաչափություն:

Արտակ Սարգսյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company