ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Արցախում դավադիրներ փնտրելը օտարածին դավադրություն է

18 Նոյեմբեր 2019 Արցախում քաղաքական և գաղափարական բոլոր հնարավոր միջոցները պետք է ուղղվեն ազգային պետական համակարգ ձևավորելու շուրջ: Համոզված ենք՝ այս հաստատման շուրջ առնվազն Արցախում գոյություն ունի համակարծություն: Դա վիճարկելի չէ և չի կարող լինել, քանի որ սա լինելիության գրավականն է: Լինելիության այս գրավականը յուրաքանչյուր արցախցի նախ և առաջ զգացել է իր մաշկի վրա, արյան գնով: Պետության ազգային բաղադրիչը միավորող գործոն է, իսկ միավորումը անհրաժեշտ է մի երկրի համար, որի պատերազմի առաջին գիծն ու թիկունքը համատեղված են: Այսպիսով, անվտանգության տեսանկյունից՝ ազգային գաղափարախոսությունն առաջնային է: Առ այդ՝ ազգային հարցերի շուրջ պետական հայեցակարգի ձևավորումն ու հանրայնացումը, այլ խոսքով՝ հանրության ուղղորդումը դեպի միասնական ազգային գաղափարական հասկացությունների դաշտ կարևորագույն առաքելություն է, պետության անվտանգության ապահովման հիմնասյուներից մեկը:

Հայաստանի Հանրապետությունում 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունը առիթ եղավ շատ բաներ հարցականի տակ դնելու, նոր մոտեցումներ կիրառելու, նախկինը փնովելու, լավն ու վատը մի արշինով չափելու և, ի վերջո, արժեքները վերափոխելու և նոր արժեհամակարգ ներդնելու համար: Այս երևույթը ինչ որ տեղ հասկանալի էր. վերջապես նոր իշխանությունը կարիք ուներ ինքնահաստատվելու: Ինքնահաստատման այս գործելաոճին զուգահեռ դժբախտաբար կիրառվեց այնպիսի գործելավոճ, որի հետևանքով Հայաստանում առաջացրեց «սևերի» և «սպրտակների» պառակտիչ մթնոլորտ, որը անընդունելի է: Սա երևույթի մի կողմն է միայն. իսկ մյուս կողմից՝ երբ այս ինքնահաստատմանն ի խնդիր արժեհամակարգի փոփոխությունները միտում ունեն խաթարելու ազգայինը, միասնական հոգևոր համակարգը, դա ևս անընդունելի է և դրա դեմ պայքարը՝ անհրաժեշտ: Թող բոլորը վստահ լինեն՝ ՀՅ Դաշնակցությունը այս պայքարի առաջին դիրքերում է: Այդպես է եղել անցյալում և այդպես է լինելու ապագայում:

Վերադառնաք Արցախ. վերջերս վտանգ է զգացվում Հայաստանի քաղաքական և հասարակական դաշտում տիրող «սևերի» և «սպիտակների» պառակտիչ մթնոլորտի տեղափոխումը Արցախ: Փորձվում է դավադիրներ փնտրել Արցախում: Սա մեր երկրի համար արդեն անվտանգության հարց է: Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից կիրառվող քաղաքական գործելաոճը՝ պիտակավորելու, սևի և սպիտակի խմբավորումներ ստեղծելու, յուրաքանչյուր հարցի բովանդակությունն անտեսելով հարց բարձրացնողին փնովելու քաղաքականությունը՝ բացի տեղապտույտից, այլ տեղ չի տանելու:

Որևէ համակարգի զարգացման երաշխիքը հակադիր ուժերի բախումն է և այդ ամենի արդյունքում առաջացած նոր ուժի ձևավորումը: Հենց այս սկզբունքից ելնելով՝ զարգացման համար կարևորվում է այլակարծությունը, իսկ այլակարծության առկայության դեպքում յուրաքանչյուր համակարգ պարտավոր է ստեղծել կարծիքների բախման հարթակ: Երկրի զարգացման համար ևս անհրաժեշտ են զանազան կարծիքների և տեսակետների բախում: Երբ ստեղծվում է մի մթնոլորտ, որտեղ կաշկանդվում է կարծիք արտահայտելու, տեսակետ արծարծելու կարելիությունը՝ փակվում է զարգացման տանող ուղին, որն այլ բան չէ, քան լճացում, որը վերջին հաշվով հանգում է համակարգի թուլացմանը:

Հայ ժողովրդի համար Արցախի զարգացումը էական նշանակություն ունի: Արցախը ազգային միավորման, միասնականության կիզակետն է և միասնության մարմնավորումը: Առ այդ՝ հակազգային քայլ ենք համարում Արցախում պառակտման սերմանումը: Արցախում դավադիրներ չկան: Արցախում դավադիրներ փնտրելը օտարածին դավադրություն է:

«Ապառաժ»-ի խմբագրական, 18 նոյեմբերի, 2019թ.
aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company