ՀՅԴ Արցախի ԿԿ հանդիպումները Արայիկ Հարությունյանի և Աշոտ Ղուլյանի հետ
20 Նոյեմբեր 2019 ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն նախաձեռնել է հանդիպումներ ԱՀ նախագահի հավանական 5 թեկնածուների հետ:Նախագահի հավանական թեկնածուների հետ հանդիպումները հաջորդել են Արցախում գրանցված կուսակցությունների հետ հանդիպումներին, որոնց առանցքում միասնական օրակարգի ձևավորումն էր:

Նոյեմբերի 19-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի փոխնախագահ Վահրամ Բալայանը հանդիպումներ են ունեցել Արայիկ Հարությունյանի և Աշոտ Ղուլյանի հետ:
Համախոհության մթնոլորտում կայացած հանդիպումների ընթացքում ԱՀ նախագահի հավանական թեկնածուների հետ է քննարկվել են միասնական օրակարգի և նախագահի համաձայնեցված թեկնածուի շուրջ հարցեր:
aparaj.am