ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունում է Ցեղասպանության ճանաչումը Կոլումբիայի շրջանում
27 Նոյեմբեր 2019 ԱՄՆ Կոլումբիայի շրջանային խորհուրդը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել, որով ոգեկոչում է Ցեղասպանության 104-րդ տարելիցը:Բանաձևում ընդգծվում է Կոլումբիայի շրջանի բնակիչներին Հայոց ցեղասպանության մասին կրթության միջոցով իրազեկելու կարևորությունը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը ողջունել է Կոլումբիայի շրջանի խորհրդի կողմից Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևի ընդունումը:
Ողջույնի խոսքում մասնավորապես նշվում է. «2019-ի նոյեմբերի 8-ին Վաշինգտոնում 13-0 միաձայն քվեարկությամբ Կոլումբիան միացավ 49 նահանգների և ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի՝ ճշմարտացի որոշմանը՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Քաղաքային խորհուրդը նաև կոչ է արել Ցեղասպանության մասին իրազեկմանը միտված առարկան ներառել Վաշինգտոնի հանրակրթական դպրոցների ուսումնական ծրագրում»:
Հայոց ցեղասպանությունը հաստատող բանաձևի ամբողջական տեքստն՝ այստեղ: