ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հայ դատ
  • Լուրեր

Բրբենքի Հայ Դատի Յանձնախումբը նշեց Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը մէկ շաբաթուայ նախաձեռնութիւններով

06 Մայիս 2025

Բրբէնք, Քալիֆորնիա- Մայիս 4, 2025 — Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբի (ԱՀԴՅ) Բրբէնքի մասնաճիւղը պատուեց Հայոց Ցեղասպանութեան 110-ամեակը Բրբէնք քաղաքում իրականացուած ոգեկոչման նախաձեռնութիւնների շարքով, որոնք սկսան ապրիլ 19-ին հանդիսաւոր արարողութեամբ եւ շարունակուեցան ապրիլ 24-ի շաբաթուայ ընթացքին։

Շաբաթ օր, ապրիլ 19-ին, համայնքային Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման արարողութիւն տեղի ունեցաւ Բրբէնքի Քաղաքապետարանի շրջափակում։ Միջոցառումը սկսաւ Հ.Մ.Ը.Մ․ Սիփան մասնաճիւղի սկաուտների քայլերթով եւ ներգրաւեց աւելի քան 100 մասնակցողներ՝ նրանց շարքում պաշտօնեաներ մինչեւ Քոնգրէսական Լաուրա Ֆրիդմընը, Նահանգային Ժողովի անդամ Նիք Շուլցը, Սենաթոր Մենջիվարի ներկայացուցիչը, քոյր կազմակերպութիւնների անդամներ, եւ Բրբէնքի Հայկական Միութեան ներկայացուցիչները։ Հայ Դատի Յանձնախմբի Բրբէնքի մասնաճիւղի նախագահ Սաքօ Սիմոնեանը արտասանեց իր խօսքը , ներկայութեամբ քաղաքապետ Նիքի Փէրէզի եւ Քաղաքային Խորհրդի անդամներ Զիզեթ Մըլինզի ու Քոնսթանթին Անթընիի։ ներկայ էին նաև Բրբէնքի Միացեալ Շրջանի Դպրոցային Խորհրդի անդամներ Արմոնդ Աղախանեանը և Էմիլի Ուէյսբըրգը։ Տեղի ունեցաւ ծաղիկների զետեղման արարողութիւն՝ Հ.Մ.Ը.Մ․Սիփան Մասնաճիւղի պատրաստած յուշարձանի մօտ, որի Ծիծեռնակաբերդի յուշահամալիրի ոգին էր ներշնչում։

Երեքշաբթի, ապրիլ 22-ին, Բրբէնքի Քաղաքապետարանը հրապարակեց պաշտօնական մի յայտարարութիւն, որով ապրիլ 24, 2025-ը սահմանուեց իբրեւ Հայոց Ցեղասպանութեան Յիշատակի Օր։ Քաղաքապետ Նիքի Փէրէզ այդ հռչակագիրը յանձնեց Հայ Դատի նախագահ Սաքօ Սիմոնեանին եւ խորհրդի անդամներ Անն Պետեանի ու Անտրանիկ Չարշաֆճեանին քաղաքային խորհրդի նիստի ընթացքում։ Բրբենքի Հայ Դատի Յանձնախմբի անդամ Անն Պետեանը յանձնախմբի անունից խօսք առաւ, շնորհակալութիւն յայտնելով քաղաքին՝ արդարութեան եւ ճշմարտութեան նկատմամբ իր շարունակական աջակցութեան համար։ Հռչակագիրը վերահաստատեց Բրբէնք քաղաքի ցեղասպանութեան ճանաչումը եւ իր նուիրումը՝ յիշողութեան ու արդարութեան ճանապարհին։

Ապրիլ 22-27 շաբաթուայ ընթացքին, երկու հանրային իրազեկման նախաձեռնութիւններ ևս տեղի ունեցան նպաստելով ապրիլեան զոհերի յիշատակի պատգամի տարածմանը․

Հոլիվուդ Վէյի եւ Մագնոլիա պողոտաների խաչմերուկում ամրացուեց մի պաստառ, որ անցորդների ուշադրութիւնն էր հրաւիրում Հայոց Ցեղասպանութեան յիշատակի շաբաթուան։

Բրբէնքի Քաղաքապետարանի եւ Ջուրի ու հոսանքի բաժանմունքի շէնքերը լուսաւորուեցին հայկական դրօշի գոյներով՝ իբրեւ տեսանելի յարգանք զոհուածների եւ հայ ժողովուրդի տոկունութեան հանդէպ։

Բրբէնքի Հայ Դատի Յանձնախումբը այս տարի եւս շարունակեց իր Ցեղասպանութեան կրթաթոշակայն ծրագիրը:Նախապէս տեղի դպրոցական աշակերտութեան տեղեկացուել էր որպէսզի ներկայացնեն իրենց ինքնատիպ ստեղծագործութիւնները՝ շարադրութեան կամ բանաստեղծութիւնների տեսքով, որոնք կարտացոլեն ցեղասպանութեան եւ նրա ժառանգութեան պատկերը։


Շաբաթ, ապրիլ 25-ին, շաբաթուայ աւարտին, Բրբէնքի Հայ Դատի Յանձնախմբի անդամ Անն Պետեանը հրաւիրուեց իբրեւ հիւր բանախօս՝ Բրբէնքի միջնակարգ դպրոցին մէջ կայացած Հայոց Ցեղասպանութեան ոգեկոչման ծրագրին։ Մի քանի հարիւր աշակերտների ներկայութեամբ, Պետեանը պատմեց վերապրող Էլիզաբէթ Սուլթանեանի կեանքի իրական պատմութեան մասին, որի նկարը, ժառանգութիւնը եւ նամակները խորը տպաւորութիւն ձքեց ներկաներին։

Հայ Դատի Բրբէնքի մասնաճիւղը հպարտ է շարունակելու իր առաքելութիւնը՝ նուիրուած հայկական շահերի պաշտպանութեան, կրթութեան եւ յիշողութեան՝ այս ամենամեայ յիշատակումների միջոցաւ, եւ հաւատարիմ է մնում բարձրաձայնելու հայ համայնքի ձայներն ու պատմութիւնները։

Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Բրբէնքի Մասնաճիւղը նուիրուած է Բրբէնքի եւ հարակից շրջանների մէջ հայկական համայնքի շահերը պաշտպանելու , կրթական նախաձեռնութիւններով եւ համայնքային ներգրաւմամբ։ Ամերիկայի Հայ Դատի Յանձնախմբի Բրբէնքի Մասնաճիւղը զօրացնում է անհատներ, որոնք նպաստելու են աւելի արդար ու համահաւասար հասարակութեան ստեղծմանը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հիշատակի օր» խորագի

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Այնճարը` Սփիւռքի Փոփոխուող

Մուսա լերան հերոսամարտի հերթական նշումը կը զուգակցուի Սուրբ Խաչի տօնին հետ: Հե

18 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները Շվեդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

18 Սեպտեմբեր 2026
«Արմատախիլ անել» դաշնակցականությունը.

ՀՀ ԱԺ ամբիոնից իշխանական մեծամասնության պատգամավոր Արման Եղոյանի՝ սեպտեմբերի 1

18 Սեպտեմբեր 2026
Փաշինյանն ի զորու չէ իրավական պատասխան

«5-րդ ալիք» հեռուստաընկերության «Օրագիր» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայ Դատի գրասե

17 Սեպտեմբեր 2026
Արամ Համբարեանի Մեկնաբանութիւնը՝ Հայ Հ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ․- Ա․Մ․Ն․ նախագահ Տանըլտ Թրամփ, Սպիտակ տան մէջ Սեպտեմբեր 16-ին հանդի

17 Սեպտեմբեր 2026
Բաց նամակ՝ Ալիևի հրավերով օկուպացված Ա

ԲՐՅՈՒՍԵԼ, 17 սեպտեմբերի, 2026 թ․ — ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը (EAFJD) բա

17 Սեպտեմբեր 2026
Ցույց ԱԺ-ի դիմաց. արցախցիները պահանջու

Արցախցիներն այսօր` սեպտեմբերի 17-ին բողոքի ցույց անցկացրեցին Ազգային ժողովի շե

17 Սեպտեմբեր 2026
Հայ Դատի Կոչը՝ Գերիներու Ազատ Արձակման

Աւելի քան տասնեակ մը քոնկրեսականներ Սեպտեմբեր 15ին պահանջեցին, որ Ատրպէյճան ազ

17 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Հիմնական Դերակատարութիւն

Ակնկալելի էր, որ Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի նիստերուն Դաշնակցութե

17 Սեպտեմբեր 2026
Գազի թանկացումը բերելու է կատաստրոֆիկ

Խորհրդարանական քառօրյան բավականին թեժ է ընթանում։ ՔՊ-ական Արման Եղոյանն ԱԺ ամբ

16 Սեպտեմբեր 2026
Եթե Դաշնակցությունն արժեք ու ուժ չունե

Հայ Յեղափոխական Դաշնակցության թիրախավորման պատճառները հասկանալու համար անհրաժե

16 Սեպտեմբեր 2026
Խայտառակ բռնաճնշումներ՝ ՏԻՄ ընտրւթյուն

Այսօր՝ սեպտեմբերի 16-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայ

16 Սեպտեմբեր 2026
Պաքուի Պատրաստած Դատարկ Յուշամատեանը Ե

Անընդունելի է լռել, կուլ տալ պատահածը եւ լուսանցքի մէջ դնելով՝ էջը դարձնել, նո

16 Սեպտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի զօրաշարժի խորհրդաժողովին (Փարիզ, Ապրիլ 11-12) ընթացքին տեղի ունեցած չո

16 Սեպտեմբեր 2026
Սպասելով համազգային կամքի յաղթական արձ

1.Վերջին 8-ը տարւայ հայաստանեան թուրքահպատակ իշխանազաւթներն ու իրենց ապազգային

16 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը չի խրախուսում սփյուռքահայերի

Հայաստանի ներքին գործերի նախարարությունն առաջարկում է հնգապատկել Հայաստանի քաղ

15 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Նոր Ռազմավարութիւն` Ազրպէյ

Ազրպէյճանի մէջ հաւատարմագրուած դեսպաններու այցելութիւնը Արցախ առաջին քարոզչակ

15 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company