ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ստի ու խարխափի մեջ հյուծվող Հայաստան

01 Դեկտեմբեր 2019 Գուցե միամտություն է, կամ՝ համաշխարհային պատմական փորձից հետևություններ անելու անբավարար շրջահայացության արդյունք: Բայց դժվար էր ենթադրել, որ հեղափոխությունն այսքան արագ կմսխի ու կխժռի իր իսկ հայտարարած արժեքները:

Սերը, համերաշխությունն ու, ամենակարևորը՝ սոցիալական պետությունն իբրև իշխանափոխության հիմնական կարգախոս դարձրած իշխանությունն ի՜նչ արագ հոգեփոխվեց, ի՜նչ արագ դիմակազերծվեց, ի՜նչ ակնթարթային կարողացավ հասարակությունը ջլատել, բաժանելով՝ յուրայինների և գետնին «պառկցնելու» պոտենցիալ թեկնածուների:

Բովանդակային գործ անելու փոխարեն՝ ինչը ենթադրում էր Հայաստանի ապագայի մոդելի ընտրություն, հանրային համերաշխություն, ստեղծարար օրակարգեր, երկրի կենսական ոլորտների համար ռազմավարական, հայեցակարգային ծրագրերի մշակում, աշխարհաքաղաքական, ազգային ու գլոբալ ռիսկերի գնահատում ու վերլուծություն, հրապարակ են նետվում գաղափարներ, նպատակադրումներ և գաղափարներ, որոնք երկիրն ու հասարակությունը կանգնեցնում են ռիսկերի առաջ, ջլատում մեր հավաքական տեսլականը:

Շվեդական Nordic Monitor պարբերականն օրերս գաղտնազերծում է Թուրքիայի՝ Հայաստանի վրա հարձակվելու «Ալտայ» ծրագիրը, իսկ Հայաստանում՝ լռություն… Ադրբեջանն օրեցօր ահագնացնում է ռազմատենչությունը, խտացնում սահմանային կուտակումներն ու ակնհայտորեն պատերազմի պատրաստվում, իսկ Հայաստանում այս սպառնալիքներն անբացատրելիորոն չտեսնող ԻՔ-ի ականավոր ներկայացուցիչն հանդես է գալիս իր երազած Հայաստանի մասին հրապարակային-քաղաքական նախաձեռնությամբ. 10 մլն դրամով և մեկ ամիս ծառայելով, կարելի է զինվորական գրքույկ ստանալ ու բանակից ու ազգային պարտքից ազատված համարվել:

Այս անմեղսունակին ինչպե՜ս բացատրես, որ քո երազը մեր անվտանգությանը վնաս է… Իսկ գուցե այսպիսին է մեզ խաղաղության պատրաստելու դրսի օրակարգը…

Մենք՝ միամիտներս, կարծում էինք, թե իշխանությունների և պետության համար բոլոր քաղաքացիները հավասար արժեք պետք է ունենան, համոզված էինք, որ իշխանությունները բարեկեցության քաղաքականություն պետք է որդեգրեն ոչ միայն յուրայինների, այլ անվերապահորեն բոլոր քաղաքացիների և ողջ հասարակության համար։

Բայց կարծում էինք…որովհետև շատ քիչ ժամանակ պահանջվեց արձանագրելու, որ իշխանության յուրայիններն ու մնացած բոլորը տարբեր բևեռներում են, տարբեր աշխարհներում, տարբեր ակնկալիքներ ու տարբեր պահանջներ ունեն:

Թվում էր, թե ՊԵԿ-ում գաղտնազերծված պարգևավճարների սկանդալից հետո իշխանությունն իր սոցիալական քաղաքականության ու սոցիալական արդարության ընկալումներում ճշգրտումներ կանի, բայց՝ ոչ:
Ավաղ, քաղաքական բարոյականությունը չափանիշ չէ, ոչ էլ՝ պահանջարկ վայելող արժեք:

Երբ պարզվեց, որ ամիսներ շարունակ կառավարության անդամներն ու բարձր էշելոնի պաշտոնյաները գաղտնաբար 1 միլիոն և ավելի աշխատավարձ են ստացել, անգամ ներողություն չհնչեց, անօրինականությունն ու սուտը մեկնաբանվեց մերկապարանոց պատճառաբանությամբ՝ անցյալի իներցիայով:

Բայց նորերի փողասիրությունն ու շքեղասիրությունն այսքանով չի ավարտվում. մեր հարկերի և մեր հավաքական հնարավոր բարեկեցության հաշվին ԱԺ-ում վերջին տասը ամիսներին 14 անգամ պարգևավճար է բաժանվել` 1մլն 900 000 դոլարի պարգևավճար: 14 անգամ…

Նորերը նաև ճամփորդել են սիրում. 2019 թ. պետական բյուջեով կառավարության արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված տարեկան 350 մլն դրամն արդեն տարվա ընթացքում տարբեր որոշումներով հասցվել է 550 մլն դրամի, արտասահմանյան գործուղումների տարեկան բյուջեն ավելացվել 310 մլն դրամով:

2019 թ. պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Ազգային ժողովին՝ գործուղումների համար հատկացվել է 892 միլիոն 628 հազար դրամ, որից՝ առաջին կիսամյակում՝ 434 միլիոն 606 հազար դրամ, ինն ամսում՝ 695 միլիոն 809 հազար դրամ:

Երևանի քաղաքապետարանում էլ են փող սիրում. եռամսյակը մեկ՝ իրենց աշխատավարձերի կրկնակիից ավելի չափով պարգևավճար են ստանում. պարգևավճարները 700 միլիոնից հասել են 1մլրդ 900 հազար դրամ:

Իսկ անտերությունից ու անխնամությունից օրեցօր խամրող քաղաքում կրճատվում են կանաչապատման ծախսերը…

Կոռուպցիան հաղթահարած, ժողովրդավարության բաստիոն նոր Հայաստանում /այո, ասպիսի հայտարարություն էլ է եղել/ սկանդալներն հաջորդում են միմյանց, իսկ քաղաքապետն իր կամազային, արդեն չկոծկվող գործարքն արդարացնում է քաղաքի գործերը «առաջ բրդելու» վճռականությամբ:

Ես Հայկ Մարությանին չեմ մեղադրում. Սիթքոմից քաղաքապետի աթոռին փոխադրված Հայկն՝ իր շատ թիմակիցների պես, հավանաբար չի հասցրել սկզբունք ճշտել, որ «առաջ բրդելու» միակ չափանիշը ՀՀ օրենքներն են, Սահմանադրությունն ու քաղաքական պատասխանատվության ու բարոյականության գուցեև չգրված օրենքները:

Ու այս ֆոնին թվում է, թե մարզպետի վարորդի կամ եղբոր կողմից անհնազանդ վարսավիրին ահաբեկելը, մեկ այլ մարզպետի կամ իր թիմի կողմից գնդապետին ծեծելը, Մետրոյի Հանրապետություն կայարանում գալարվող ոռնոցն իբրև մշակույթ ներկայացնելը, բյուջեով նախատեսված տասնյակ սոցիալական ծրագրեր թղթին թողնելը, առանց մրցույթի պետական տասնյակ գնումներ իրականացնելը, հայագիտական առարկաները բուհերից դուրս մղելը, կեղծ հերոսներին հովանավորելը և էլի ու էլի բաներ, միլիոններ մանրուք են:

Մանրու՞ք…ավաղ, սրանք միայն առաջին հայացքից են մանրուք. Միացրեք այս խճանկարն ու կտեսնեք, թե ինչպես է ստի, տեսլականազերծ խարխափի և անարդյունավետ կառավարման մեջ հյուծվում Երկիրը, ապաոգեղենանում Հայաստանը…

Ի դեպ, կեղծ օրակարգերով հանրության ուշադրությունը շեղելու ռեսուրսներն էլ են մի օր սպառվում։

2019-ի աշնան վերջին օրը


Լիլիթ Գալստյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company