ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Միացյալ Հայաստանի կերտման ճանապարհին

02 Դեկտեմբեր 2019 30 տարի առաջ Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշմամբ Լեռնային Ղարաբաղը մաս կազմեց ՀԽՍՀ-ին: Այդ որոշումը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի միացմանը Հայաստանին: Ակնհայտ է, որ դեռեւս գոյություն ուներ Խորհրդային Միությունը, եւ որոշումը կայացվել էր այդ ժամանակ գործող օրենքների հիման վրա:

Միացումը լայն հասկացություն է եւ կարող է ունենալ զանազան դրսեւորումներ: Հայ Յեղափոխական Դաշնակցության առանցքային նպատակը Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտումն է ընկերվարական եւ ժողովրդավարական կարգերով: Միացումը Դաշնակցության առանցքային ծրագրային նպատակների հիմունքներից մեկն է: Դեռեւս 1919 թ. մայիսի 28-ին Անկախ Հայաստանի խորհրդարանի կողմից Հայաստանի Հանրապետության մեկամյակի կապակցությամբ ընդունվել է «Միացյալ եւ Անկախ Հայաստանի մասին» ակտը: Դրանից հետո խորհրդարանում ներառվեցին Արեւմտյան Հայաստանի պատգամավորները: Նույնը տեղի է ունեցել սրանից 30 տարի առաջ: Թեեւ 1989 թ. դեկտեմբերի 1-ին Հայաստանն անկախ պետություն չէր, այդուամենայնիվ Արցախից ընտրված պատգամավորները նշյալ որոշումից հետո հայկական խորհրդարանում իրենց տեղն ունեցան:

Միասնական Հայաստանի կերտման ուղղությամբ Արցախյան շարժման դերը անշրջանցելի է: 30 տարի առաջ կայացած որոշումը իրավական տեսակետից այդ ուղղությամբ մեր հիմնական ձեռքբերումն է: Իրերի հոլովույթը մեզ պարտադրեց այլ ուղի որդեգրել: Թեեւ Հայաստանի Հանրապետության Հռչակագրում նշվեց Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի սահմանների ներառումը Հայաստանի Անկախ Հանրապետության մեջ, սակայն պարտավոր եղանք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հռչակել որպես անկախ պետություն:

Անկախ նրանից, որ միջազգային իրավունքի տեսակետից ինչ է պարտադրվում մեզ, պետք է խոստովանենք, որ հայկական երկու հանրապետությունները բազմաթիվ ոլորտներում համակցված համակարգերով են աշխատում: Դրանցից կարեւորները անվտանգության եւ ֆինանսատնտեսական համակարգերն են: Իսկ իրավական տեսանկյունից Արցախի քաղաքացիներն օգտագործում են Հայաստանի Հանրապետության անձնագրեր՝ միջազգային իրավական տեսանկյունից համարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ:

Պետք է ընդունենք, որ իրականության եւ իրավական հիմունքներով պետական համակարգի կայացման բախման արդյունքում դեմ հանդիման ենք կանգնել մի խառնիճաղանջ իրողության, որից ելք գտնելն անխուսափելի է:

Անշուշտ, վերջնանպատակը Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի կերտումն է, որն իր մեջ ներառում է թե՛ այժմյա հայկական զույգ պետությունները և թե՛ Ջավախքն ու Արեւմտյան Հայաստանը: Ինչպես Արցախն է Հայաստան, եւ վերջ, այնպես էլ Արեւմտյան Հայաստանն ու Ջավախքը Հայաստան են, եւ վերջ: Իսկ այդ ուղղությամբ Արցախի անկախ պետությունը վերջնական նպատակին հասնելու հանգրվան է:

«Ապառաժ»-ի խմբագրական,

02 դեկտեմբերի, 2019թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company