ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Դանդաղ ներգործող թույն

02 Դեկտեմբեր 2019 2018թ. ապրիլին ՀՀ-ում տեղի ունեցած իրադարձություններից հետո ակնհայտ է դարձել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և ՀՀ ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրոք առկա ներքին հակասությունները, հասարակական, քաղաքական իրավիճակը նկատելի նմանություններ ունեն:

Դրա մասին են վկայում այն օրերին՝ 1991-1994թթ., Մուշեղ Միքայելյանի խմբագրությամբ լույս տեսնող ՀՅԴ պաշտոնաթերթ «Ազատամարտ» շաբաթաթերթի խմբագրականները: Ստորև ներկայացնում ենք «Դանդաղ ներգործող թույն» վերնագրով 1993թ. թիվ 2 խմբագրականը:

«Տևականորեն զրկված լինելով անկախ պետականությունից, դժբախտաբար, կտրվել ենք մեր ազգային բարեկրթության աղբյուրներից և այսօր հայացքներս հառել ենք դեպի Արևմուտք և, շլացած եվրոպական ու հատկապես ամերիկյան ապրելակերպի շողացոլանքներով, Հայաստան ենք ներմուծում անխղճաբար այն ամենը, ինչի վրա դրոշմված են տարաշխարհիկ քաղաքակրթության տարբերանիշները. սկսած շոու սեքսից, վերջացրած շոու աղանդներով…

Ազատ շուկայի ոլորտների են վերածվել ոչ միայն տնեսությունն ու կենցաղը, այլև դրա սպառնալիքի տակ են բարոյականությունն ու ընտանիքը, գիտությունն ու արվեստը, դպրոցն ու կրթական համակարգը, այլև… քաղաքականությունը: Ռուսահայությունից մինչև ամերիկապաշտություն: Իսկ ո՞ւր մնացինք մենք:

Եթե խնդիրը սահմանափակվեր նշանակելու և նմանվելու ժամանակավոր հրապուրվածությամբ, անհանգստանալու առանձնապես պատճառ չէր լինի: Սակայն, երբ խորամուխ ենք լինում խնդրի էության մեջ և հասկանում, որ միսիոներներն ու աղանդները այստեղ արտահանված են բնավ ոչ մեր հոգիները փրկելու մտահոգությամբ, որ այդտեղ թաքնված են որոշակի քաղաքական նպատակներ, որ նախ այդ խորագետ հոգեբանները ներգործում են մեր ենթագիտակցության վրա, գրավում են մեր կենցաղն ու ապրելակերպը, փոխում բարքերը, որպեսզի հետո փոխեն մտածելակերպը, հոգեբանությունը և վաղը պարտադրեն իրենց որոշումները, իրենց քաղաքականությունը, չենք կարող չանհանգստանալ: Չենք կարող և իրավունք չունենք անտարբեր մնալ այդ ամենի նկատմամբ: Դժվար չէ հասկանալ, թե ում է ձեռնտու մեր անկախ պետականությունը և ում՝ ոչ:

Ինչո՞ւ և ովքե՞ր են այսօր ուղղորդում մեր տնտեսական զարգացումը, ինչո՞ւ և ովքե՞ր են ձգտում վերացնել մեր հոգևոր կառույցները, պառակտել մեր ազգային ուժերը, աղավաղել մեր ազգային նկարագիրը, մեկ խոսքով՝ ապազգայնացման այս շարժընթացը պետք է անհապաղ կասեցվի: Եվ դա պետք է անենք մենք բոլորս՝ միաբան ու միակամ, քանզի ոտնահարվում են մեր ամենակենսական իրավունքները, խարխլվում են հայոց տան հիմքերը»:

«Ազատամարտ»

Թիվ 2, 8-14 հունվար, 1993թ.

aparaj.am

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company