ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ձմեռ պապը Հայաստան պիտի չգայ այս տարի

23 Դեկտեմբեր 2019 Ձմեռ Պապը (կամ Կաղանդ Պապան) այս տարի Հայաստան պիտի չայցելէ։ Ան այս տարի խաղալիքներ պիտի չբերէ հայ երեխաներուն։ Ան ոչ մէկ պարգեւ պիտի ընծայէ հայ աշխատաւորին եւ գիւղացիին։

Ամբողջ տարուան ընթացքին Ձմեռ Պապը արդէն տալիքը տուած է եւ ընծայելիքը ընծայած է Հայաստանի մարզպետներուն, կառավարութեան անդամներուն եւ Ազգային Ժողովի պատգամաւորներուն։ Հայաստանի ժողովուրդին համար ընծաներուն տոպրակը հասած է իր յատակը, գրեթէ պարպուած է։

Մարզպետներն ու շրջանային այլ պաշտօնատարները արդէն ստացած են իրենց պարգեւները ինքնապարգեւատրումով՝ իրենց աշխատավարձերը կրկնապատկելով, եռապատկելով, մինչեւ իսկ քառապատկելով։ Անշուշտ այս բոլորը՝ առանց դոյզն իսկ հետեւելու պետական պաշտօնեայի աշխատավարձը կանոնաւորող կանոններու եւ ընթացակարգի յարգումին։

Կառավարութեան անդամները՝ նախարարները, իրենք իրենց պարգեւատրումներ ընծայելով ամսական աշխատավարձը հասցուցած են աւելի քան մէկ ու կէս միլիոն դրամի։ Եւ այս բոլորը՝ դարձեալ առանց պետական աշխատավարձի կանոններու կիրարկման։ Ու մանաւանդ, գաղտնօրէն եւ գաղտագողի։

Ժողովուրդին ներկայացուցիչները, այսինքն՝ Ազգային Ժողովի մեր ազգընտիր պատգամաւորները եւս բարի գալուստ մաղթած են կանուխ հասնող Ձմեռ Պապին։ Ընծաներուն տոպրակը բանալով ազգային ժողովի ղեկավարութիւնը աջ ու ահեակ, իրենց թիւր թուացող պատգամաւորին ու աշխատակազմին կատարած է ինքնաբուխ պարգեւատրումներ՝ աշխատավարձի առատաձեռն յաւելումներով, այսինքն՝ աշխատավարձի գրեթէ չորս անգամ յաւելումներով։

Դարձեալ, այս բոլորը կատարուած են առանց պետական աշխատավարձի կանոններու հետեւմամբ։ Բայց Ազգային Ժողովի պարագային մխիթարականը այն է, որ Ազգային Ժողովը այս պարգեւավճարումները ծանուցած է իր պաշտօնական կայքին վրայ։ Ըստ «Antifake.am»-ի, Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյեանի գլխաւորութեամբ աշխատակազմի որոշ աշխատակիցներ միայն Դեկտեմբեր ամսուան համար պարգեւատրուած են աշխատավարձի 100%-ի չափով՝ 2 անգամ, 30%-ի եւ 20%-ի չափով՝ մէկ անգամ: Այսպէս,

– Դեկտեմբեր 4-ին, Միրզոյեան կարգադրած է խրախուսել որոշ պատգամաւորներուն, աշխատակազմի պետական ծառայողներուն եւ աշխատակազմի աշխատակիցներուն պարգեւատրել ամսական աշխատավարձի 30%-ի չափով։

– Դեկտեմբեր 12-ին, խրախուսելու նոյն ոգիով Միրզոյեան կարգադրած է որոշ պատգամաւորներուն, պետական ծառայողներուն եւ աշխատակազմի աշխատողներուն պարգեւատրել ամսական աշխատավարձի 100%-ի չափով։

– Դեկտեմբերի 16-ին, Ազգային Ժողովի նախագահի տեղակալ եւ պաշտօնակատար Լենա Նազարեանն ալ խրախուսած է՝ նոյն շրջանակին պարգեւատրելով ամսական աշխատավարձի 20%-ի չափով։

– Ապա, նոյն օրը՝ Դեկտեմբեր 16-ին, Ամանորի եւ Ս. Ծնունդի տօնական խրախուսանքի ոգիով Նազարեան կարգադրած է նոյն անձնակազմին պարգեւատրել ամսական աշխատավարձի 100%-ի չափով

Դեկտեմբերեան այս պարգեւատրումներէն անկախ, պէտք է նկատի ունենալ նաեւ 2019-ի Ապրիլ ամիսէն սկսեալ Ազգային Ժողովի բոլոր պատգամաւորներուն պարգեւատրումը՝ ամսական աշխատավարձի 30%-ի չափով։

Հիմնուելով այս պարգեւատրումներու տուեալներուն վրայ, Արարատ Միրզոյեան միայն Դեկտեմբեր ամսուան մէջ ստացած է 2,976,300 դրամ որպէս պարգեւավճար: Իսկ իր տեղակալները՝ Լենա Նազարեան, Ալեն Սիմոնեան եւ Վահէ Էնֆիաջեան Դեկտեմբեր ամսուան համար իւրաքանչիւրը ստացած են 2,222,304 դրամ որպէս պարգեւավճար։ Իսկ Ազգային Ժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստեանի նոյն ամսուան պարգեւավճարն է 1,653,500 դրամ։

Գումարելով այս պարգեւավճարները, ի յայտ կու գայ, որ վերոնշեալ պետական պաշտօնեաները, այսինքն մեր կարգ մը ազգընտիր պատգամաւորներն ու իրենց անձնակազմի որոշ անդամները միայն Դեկտեմբեր ամսուան մէջ ստացած են 11,296,712 դրամ:

Ի դէմ այս պարգեւատրումներուն, Հայաստանի խոնարհ գիւղացին եւ համեստ աշխատաւորը, եթէ անշուշտ գործազուրկ չեն, պէտք է աշխատին առնուազն մէկ կամ երկու տարի, որպէսզի կարենան վաստկիլ այն գումարը, որ մեր այս ազգընտիրներէն իւրաքանչւրը կը պարգեւատրուին միայն Դեկտեմբեր ամսուան համար։

Ալ Ձմեռ Պապը ի՞նչպէս կարող է Հայաստան գալ այս Ամանորին։ Նուէրներուն տոպրակը պարպած են մարդիկ, որոնց պարտականութիւնն է օրէնքներ մշակելով, որդեգրելով եւ գործադրելով բարելաւել քաղաքացիին տնտեսական եւ ընկերային անմխիթար վիճակը։ Պարպողները թերացած են իրենց պարտաւորութեան մէջ, սակայն խստապահանջ են սեփական պարգեւատրման գործին մէջ։

Երբ փոքր էինք մանկապարտէզի մէջ Ամանորին կ՚երգէինք այս երգը.-

«Ձիւնի մէջէն արօտանալով կը հասնիս,

Անցած տեղերդ են Արագած ու Մասիս,

Գալուստդ ըլլայ շնորհաւոր ու բարի,

Իմ սիրելի, երջանկաբեր Նոր Տարի։»

Մեր ժողովուրդի Նոր Տարին կ՚անցնի Արագածէն եւ Մասիսէն։ Այս Ազգային Ժողովը փաստեց այս տարի, որ իր ճանապարհը Արագածէն ու Մասիսէն չէ…։

Սեդօ Պոյաճեան

Դեկտեմբեր 23, 2019
Լոս Անճելըս

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company