Համալրվել են ՀՅԴ շարքերը
27 Դեկտեմբեր 2019 Դեկտեմբերի 26-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, 2020թ. նախագահական ընտրություններում ՀՅԴ առաջադրած թեկնածու Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Արթուր Մոսիյանը և Աշոտ Պետրոսյանն այցելել են Մարտունու շրջան:
Տեղում կայացած ՀՅԴ ընկերական հավաքի ժամանակ ԿԿ անդամները զեկույց են ներկայացրել Արցախի ներքաղաքական իրավիճակի, կուսակցության անելիքների մասին և պատասխանել ներկաների հարցերին:
Հավաքից հետո կայացել է երդման արարողություն և երեք դիմումագիրներ համալրել են ՀՅԴ շարքերը:
aparaj.am