ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Քաղաքական կուսակցությունների պատասխանատվությունն ու հաշվետվությունը

24 Հունվար 2020 Երբ 2019 թվականի հունիսին Արցախի Հանրապետության խորհրդարանում քննարկվում էր «Կուսակցությունների մասին» օրենքը, հանրապետությունում գրանցված էին շուրջ 20 կուսակցություններ: Այժմ գրանցված կուսակցությունների թիվը հասնում է 27-ի: Ինչ-որ առումով կարելի է բնական համարել այս երեւույթը: 2020-ի մարտի վերջին օրը Արցախում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ, որոնք առաջին անգամ անց են կացվելու միայն համամասնական ընտրակարգով: Այդ առումով յուրաքանչյուր ոք, ով ցանկանում է դառնալ Ազգային ժողովի պատգամավոր, պարտավոր է ներառվել որեւէ կուսակցության կողմից ներկայացված ցուցակում: Ինչ-որ տեղ կարելի է խորհրդարանում հայտնվելու ցանկությամբ բացատրել կուսակցությունների թվի ավելացումը, սակայն այդ երեւույթը ոչ մի ձեւ չի կարելի բացատրել երկրի քաղաքական համակարգում կուսակցության ստանձնելիք դերի եւ պատասխանատվության տեսանկյունից: Այնպիսի պատկերացում է ստեղծվում, որ նախընտրական շրջանում ստեղծված միավորումները կամ համախմբումները միայն ընտրական գործընթացներին մասնակցելու համար են, իսկ այդ ժամանակահատվածից դուրս կուսակցություններն այլեւս ոչ անելիք ունեն եւ ոչ էլ բան ու գործ:

Երկրի զարգացման հիմնական գործոններից մեկը քաղաքական դաշտի կայացումն է: Իսկ քաղաքական դաշտի կայացումը ենթադրում է որոշակիություն, կանխատեսելիություն եւ քաղաքական, գաղափարական հիմունքների վրա կայացած աջ կամ ձախ կողմնորոշում ունեցող ուժերի առկայություն: Սա այն փորձված դասական քաղաքական համակարգն է, որի արդյունքում տարիներ շարունակ քաղաքական եւ հասարակական զարգացում են ապահովել Եվրոպական երկրները: Իսկ եթե մենք կիրառում ենք ժողովրդավարական սկզբունքների վրա հիմնված քաղաքական համակարգ, պարտավոր ենք դասեր սերտել միջազգային փորձից:

Ի՞նչ ունենք մենք: Թիթեռի կյանք խոստացող անձի վրա հիմնվող նորաստեղծ կուսակցություններ, որոնք, ինչպես վերը ասվեց, կոչված են բավարարելու անձնական ցանկություններ:

Այսպիսով, հասարակությունը ոչ առիթ է ունենալու պահանջ ներկայացնել քաղաքական ուժին, եւ ոչ էլ հաշվետվություն ստանալ իր տված քվեի դիմաց: Բնական է եւ հասկանալի, որ եթե որեւէ կուսակցություն վաստակելով ժողովրդի վստահությունը, ձեռք է բերում իշխանական լծակներ եւ չի կարողանում իրականացնել իր խոստումները, հաջորդ ընտրությունների ժամանակ չկարողանա հաղթահարել որոշակի շեմ եւ կորցնի իր տրամադրության տակ եղած լծակները: Վերը նշվածն անհրաժեշտ ազդակ է քաղաքական դաշտի զարգացման առումով: Իսկ երբ ընտրությունից ընտրություն կյանքի են կոչվում խմբավորումներ, որոնք չեն ձգում մինչեւ մյուս ընտրությունները, այլեւս պատասխանատվության եւ հանձնառության մասին չի կարող խոսք լինել:

Արցախում անկախությունից հետո գործունեություն ծավալող ամենաառաջին կուսակցությունը լինելով՝ Դաշնակցությունը բազմիցս ապացուցել է, որ պատրաստ է հետեւողականորեն իրականացնել ծրագրեր եւ այդ ծրագրերի իրականացման ուղղությամբ տարվող աշխատանքների համար ժամանակ առ ժամանակ ներկայացնել հաշվետվություն:

Քաղաքական դաշտի կառուցվածքն արմատավորելու եւ պատահականություններից խուսափելու նպատակով այս գործելաոճը պետք է վարակիչ դառնա քաղաքական դաշտում յուրաքանչյուր դերակատարի համար: Իսկ այս գործելաոճը կարելի է ապահովել նաեւ օրենսդրական կարգավորումներով եւ դրանից բխող միջամտություններով:

«Ապառաժ»-ի խմբագրական,
22 հունվարի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company