ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Խմբագրական. Դէպի Եռամիասնութիւն (Հայոց Բանակի Օրուան Առիթով)

28 Հունվար 2020 Հայկական բանակին նուիրուած օրուան նշումը Հայաստանի եւ Արցախի հանրապետութեան սահմաններէն դուրս անհրաժեշտ է, որ ընդլայնէ իր աշխարհագրութիւնը։

Հայոց բանակը մեր հայրենիքի այսօրուան փաստացի սահմանները հսկող, թշնամիի ոտընձգութիւնները կանխարգիլող անշրջանցելի կռուան է։ Աւելի՛ն հայոց բանակն է, որ կ՛երաշխաւորէ հայութեան անվտանգութիւնը, ազատ ու խաղաղ պայմաններուն մէջ արարելու, ստեղծագործելու, զարգանալու իրաւունքը։

Մեր բանակը սահմաններու վերահսկողութեան հիմնական գործառոյթին առընթեր կ՛իրականացնէ միջազգային խաղաղապահ առաքելութիւն աշխարհագրական տարբեր միջավայրերու մէջ։ Քոսովօ, Իրաք, Աֆղանիստան, Լիբանան, անցնելով Սուրիա՝ մարդասիրական բնոյթի առաքելութիւն, մեր սպայակազմն ու զինուորները պատուով կը կատարեն բոլոր առաջադրանքները եւ կ՛արժանան բարձր գնահատակններու։

Մարտունակութեան առումով նշաձողի բարձրագոյն հորիոզնականները գրաւած, ռազմական տարբեր բնոյթի միջազգային մրցոյթներու առաջին դիրքերը գրաւած, միջազգային զօրավարժութիւններուն ռազմական հմտութիւններով ուշադրութիւն գրաւած մեր բանակայինները կ՛իրականացնեն գործնապէս Հայաստանի հանրապետութեան արտաքին բազմակողմ դիւանագիտութեան ճշդած օրակարգերը։

Միաժամանակ ՀԱՊԿի անդամակցելով, ՆԱԹՕի զօրավարժութիւններոն մասնակցելով եւ միջազգային տարբեր խաղաղապահ առաքելութիւններ իրականացնելով Հայկական զինեալ ուժերը կ՛երաշխաւորեն ինչպէս մեր ներքին խաղաղ ու անվտանգ կեանքը այնպէս նաեւ արտաքին հաւասարակշիռ եւ փոխլրացուցիչ քաղաքականութեան կիրարկումը։

Հայոց բանակը ներքին արտաքին գործառոյթներ իրականացման առընթեր միաւորող անշրջանցելի գործօն է եւ այդ առումով մեր զոյգ պետութիւններու անքակտելի յենասիւնը։ Երբ կը խօսինք այսօրուան միացեալ փաստացի սահմաններուն մասին ապա բնականաբար նկատի կ՛ունենանք մեր զոյգ Հանրապետութիւններու ընդհանուր սահմանը։

Եւ երբ կը խօսինք համահայկական հասարակարգի ձեւաւորման կամ եռամիասնութեան մասին նկատի կ՛ունենանք նաեւ երրորդ բաղադրիչը՝ Սփիւռքը։ Եռամիասնութիւնը հայրենքի համատիրութեան գիտակցութեան վրայ հիմնուած յղացք է։ Այդ յղացքի առարկայացման առաջին նախադրեալը անոր պաշտպանութեան գործին միասնական մասնակցութիւնն է։

Տարբեր երկիրներու մէջ զինուորական ծառայութիւն կատարած, զինուորական կրթութիւն ստացած, սպայակազմերու մաս կազմած եւ զօրավարի կոչումներ ստացած հայկական մարդուժը հաւաքագրելու կուտակուած փորձառութիւնը ապահովելու նախաձեռնութիւններ խորհրդատուական մակարդկով եղած են։

Պատմականորէն, Հայաստանի առաջին հանրապետութեան բանակի կազմութեան մէջ հիմնական էր յատկապէս ռուսական բանակին մէջ ստորաբաժանումներ ղեկավարած զօրավարներու դերը։ Արցախեան պատերազմին, բանակաշինութեան եւ ազատամարտի կազմակերպման գործին մասնակից էին խորհրդային բանակին մէջ ծառայածները։

Հիմա մեր բանակայինները իրե՛նք իրենց փորձառութիւնը կը ներդնեն միջազգային զինուորական տարբեր առաքելութիւններու կիրարկման եւ գործնապէս կը մասնակցին խաղաղութեան հաստատման ռազմական ծրագիրներուն։

Հայոց բանակը իր զինուորներով, կառոյցով, սպայակազմով, տեսլականով, նպատակով եւ գործառոյթներով միաւորող միջավայր է ու հիմնական գործօն։ Հայրենիքի սահմաններէն դուրս ապրող Հայաստանի քաղաքացիի թէ հայազգի սփիւռքահայու մասնակցութիւնը, ծառայութիւնը՝ մեր լինելիութիւնը ապահովող այս հաստատութեան հրամայական է։ Ոչ միայն պետութեան քաղաքացիութիւնը այլ նաեւ ազգի պատկանելիութիւնը պարտաւորութիւններ կ՛ենթադրէ․ եւ այդ պարտաւորութիւններու ամենաառարկայական եւ գաղափարական բաժինը ծառայութիւնն է։

Հայրենի հողին վրայ ծառայելու պարտաւորութեան գիտակցումով թիկունք թիկունքի շարքաւորումը ազգի, պետականութեան եւ հայրենիքի հզօրացման ու զարգացման եւ միաւորման արդիւնաւէտ ուղին է։

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company