ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Հայրենիքի պաշտպանությունը՝ սրբազան առաքելություն

28 Հունվար 2020 Հայրենիքն այն օրրանն է, որտեղ յուրաքանչյուր ազգ ձևավորում է իր լինելիության և հարատևման օջախը: Հայրենիքի անկախությունը և նրա անվտանգության ապահովումն անհրաժեշտություններ են, որոնց առկայության պարագայում երաշխավորվում է ազգի բնականոն զարգացման և բարգավաճման ուղին: Պատահական չէ, որ երկրի բանակը համարվում է պետության խորհրդանիշներից մեկը, քանի որ այդ կառույցի գլխավոր պարտականությունը անվտանգության և պաշտպանվածության ապահովումն է՝ հայրենիքի պաշտպանությունը:

Արցախում Հայկական բանակի կազմավորման օրը տոնվում է որպես Հայրենյաց պաշտպանի օր: Այսպիսով, տոնին տրվում է ավելի համապարփակ և լայնամասշտաբ նշանակություն:

Արցախյան ազատագրական շարժման ընթացքում յուրաքանչյուր արցախցի ինչ-որ պահի ստանձնել է հայրենիքի պաշտպանի պարտականություն: Ինչպես 1990-ական թվականներին, այնպես էլ 2016թ. ապրիլին ապացուցվեց, որ ոչ միայն արցախցին, այլ աշխարհի որևէ կետում գտնվող յուրաքանչյուր հայ կարող է դառնալ հայրենիքի պաշտպան՝ հայրենիքի նկատմամբ իր նվիրումի և պատասխանատվության դրսևորումով:

Հայ Յեղափոխական Դաշնակցության՝ 1990-ական թվականներին հայրենիք վերադառնալու գլխավոր առաքելություններից մեկը հայրենիքի պաշտպանությունն էր: Ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցության դերը Արցախյան ազատագրական պայքարի առաջին իսկ օրերից՝ պաշտպանական ջոկատների և Արցախի բանակի ստեղծման ասպարեզում:

Արցախյան ազատագրական պայքարի նախնական փուլում, երբ քննարկվում էր զինված ջոկատների ձևավորման հարցը, Դաշնակցության ընդդիմախոսները, հայկական կողմի սահմանափակ հնարավորությունները հաշվի առնելով, պնդում էին, որ ուղղակի առճակատումից խուսափելու համար պետք է շեշտը դնել քաղաքական փոխհարաբերությունների միջոցով անվտանգության ապահովման վրա: Ժամանակն ապացուցեց այդ մոտեցման ոչ իրավացիությունը: Մեկ անգամ ևս ապացուցվեց այն անժխտելի ճշմարտությունը, որ ամենալավ պաշտպանվածությունը պատերազմին նախապատրաստվելն է:

Այսօր մեր հայրենիքի ու պետության պաշտպանվածությունը չի սահմանափակվում միայն բանակի մարտունակությամբ և սպառազինությամբ: Պաշտպանվածությանը սպառնացող վտանգներն այս օրերին ավելի շատ կենտրոնացած են ազգային հոգեմտավոր արժեքների ձևախեղման և նրանց նկատմամբ ոտնձգությունների տեսքով:

Հայրենիքի պաշտպանի այս տոնին «Ազգ-բանակ» գաղափարախոսությամբ տոգորված՝ եկեք մեկ անգամ ևս ամրապնդենք յուրաքանչյուրիս ուխտը հայրենիքի և նրա պաշտպանության նկատմամբ:

«Ապառաժ»-ի խմբագրական,

22 հունվարի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company