ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հոլոքոստ

13 Փետրվար 2020 Յունւար 27-ը Հոլոքոստի զոհերի յիշատակման միջազգային օրն է, որը մեծ շուքով և համապատասխան խորհրդաժողովով նշւեց Իսրայելի պետութեան կողմից: Մասնակցում էին մի քանի տասնեակ երկրների ղեկավարներ ու միջազգային հեղինակաւոր անձինք:

Հայոց ցեղասպանութիւնը և Հոլոքոստը մարդկութեան դէմ երբևէ կատարւած ամենածանր ու հրէշային ոճրագործութիւններից են եղել, որոնց դատապարտումն ու պատշաճ գնահատանքի արժանացնելը շատ կարևոր նախաձեռնութիւններ են նման ոճրագործութիւնները կանխարգիլելու համար:

Մեր երախատագէտ ժողովուրդն էլ, Երևանի օղակաձև գեղեցիկ զբօսայգում, կառուցել է Հոլոքոստը և հայոց ցեղասպանութիւնը ներկայացնող մի յուշարձան, որի երկու սիւները, խորհրդանշում են հայ և հրեայ ժողովրդների ճակատագրերի նմանութիւնը: Դեռ աւելին, Երևանում յունւար 24-ից 31-ը, Հայոց ցեղասպանութեան- ինստիտուտում, «Հոլոքոստի յիշողութեան շաբաթ» խորագրի ներքոյ, մի շարք միջոցառումներ են կազմակերպւել որտեղ հնչել են ուշագրաւ բանախօսութիւններ՝ «Հոլոքոստի յիշատակի օրւայ խորհուրդ», «Հայոց ցեղասպանութեան և Հրէից Հոլոքոստի կառուցւածքային առանձնայատկութիւններ» Հրեաների զանգւածային բնաջնջման նախապատրաստումն ու իրականացումը հիտլերեան վարչակարգի կողմից» և այլն:

Արդեօք մինչ այսօր Իսրայելի իշխանութեան կողմից, որպէս ճակատագրակից ժողովուրդի, հայ ժողովրդի ցեղասպանութեան ճանաչման կապակցութեամբ որևէ զօրակցութիւն յայտնւե՞լ է:

Արդեօք ցայսօր Իսրայելի իշխանութիւնը, հայ ժողովրդի ցաղասպանութեան համար, որպէս 20-րդ դարի առաջին ցեղասպանութեան ենթարկւած ժողովուրդի որևէ յուշարձան կառուցե՞լ է:

Արդեօք Իսրայելի իշխանութիւնը, Երևանի նման «Հայոց ցեղասպանութեան յիշողութեան շաբաթ» խորագրի ներքոյ, ուշագրաւ բանախօսութիւններ ու զանազան միջոցառումներ կազմակերպե՞լ է:

Արդեօք այսօր Իսրայելը մի քանի տասեակ պետութիւնների և միջազգային կազմակերպութիւնների նման, պաշտօնապէս ճանաչե՞լ է հայոց ցեղասպանութիւնը:
Ցաւօք սրտի, հակառակ հայ ժողովրդի ու Հայաստանի պետականութեան կողմից, Հոլոքոստի նկատմամբ ցուցաբերւած այնքան մարդասիրական և գորովալից վերաբերմունքի, Իսրայելի իշխանութիւնները, հակառակ հրեայ մի շարք մտաւորականների, հայոց ցեղասպանութեան նկատմամբ միշտ էլ ցուցաբերել են անտարբերութիւն ու քար լռութիւն: Անշուշտ այս անտարբերութիւնն ու քար լռութիւնը, գալիս են սիոնիզմի պատմական ակունքներից:

Սիոնիզմը հրեայ ժողովրդի ազգային գաղափարախօսութիւն է, որի նպատակն է աշխարհով մէկ ցրւած հրէութեանը միատեղելը իր պատմական հայրենիքում՝ Պաղեստինում: Սիոնիզմի հիմնադիրն է համարւում աւստրեացի հրեայ լրագրող Թէոդոր Հերցլը (1860-1904թթ): Նա սուլթան Աբդուլ Համիդ 2-րդի վստահութիւնը շահելու և այդ ճանապարհով պաղեստինում հրէական պետութիւն հիմնելու նպատակով որոշել էր չարաշահել Հայկական հարցը, որի համար յանձն է առնում հայ-ազատագրական շարժումները սուլթանին հնազանդեցնելու, դրանք ի չիք դարձնելու ուղղութեամբ աշխատանքներ, այն էլ սուլթանի կողմից կազմակերպւած 300000 հայերի կոտորածի պայմաններում: Սիոնիզմը յոյսը կտրած սուլթանից, Հրէական հարցի լուծումը տեսնում է սուլթանի գահընկեցութեան և սիոնիզմի կողմից ֆինանսաւորւած երիտ-թուրքերի իշխանութեան գալու մէջ, որոնք էլ իշխանութեան գալուց յետոյ կազմակերպեցին Հայոց ցեղասպանութիւնը:

Հայկական հարցը, Հայ դատն ու Հայոց ցեղասպանութիւնը միշտ էլ սիոնիզմի համար եղել են նպատակներին հասնելու համար միջոց և ոչ թէ նպատակ:

ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր Ջուղա

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company