Գիտաժողով՝ նվիրված Արցախում պետականության վերակերտման գործում ՀՅԴ տեղին ու դերին
13 Փետրվար 2020 Փետրվարի 13-ին Ստեփանակերտում կայացել է գիտաժողով՝ նվիրված ՀՅԴ Դաշնակցության Արցախ վերադարձի 30-ամյակին: «ՀՅ Դաշնակցության տեղն ու դերը Արցախում պետականության վերակերտման գործում» խորագիրը կրող գիտաժողովին փուլ առ փուլ ներկայացվել են Դաշնակցության 130 տարվա գործունեության տարբեր դրվագներ:
Գիտաժողովին բացման խոսքով հանդես է եկել ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը:
Եղանակային պայմանների պատճառով ՀՀ-ից և Լիբանանից գիտաժողովին գրանցված բանախոսները չեն կարողացել մասնակցել գիտաժողովին, նրանց ելույթները հրապարակվելու են:
aparaj.am