ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Ապառաժ»-ի խմբագրական. Դիվանագիտությունը մշտական զգոնություն է պահանջում

14 Փետրվար 2020 Ավելի քան 30 տարի է` հայկական դիվանագիտության պաշտոնական եւ ոչ պաշտոնական թիվ մեկ խնդիրը Արցախի հիմնահարցի լուծումն է: Ժամանակ առ ժամանակ, հայկական շահերից ելնելով կամ դրանց հակընդդեմ, միջազգային բեմերում հնչում են հայտարարություններ, որոնք մեր կամ ադրբեջանական կողմի ոգեւորության կամ հիասթափության առիթն են դառնում: Ինչեւէ, դիվանագիտության հաջողությունը պահանջում է հարատեւ մշտական աշխատանք: Այդ աշխատանքի մեջ չի կարելի անտեսել անցյալի ձեռքբերումներն ու բացթողումները, եւ ներկա աշխատանքը պետք է կառուցել նախկին հաջողությունները զարգացնելու կամ նախկին անհաջողությունը սրբագրելու համար: Ինչպես էլ ուզենանք անվանել Արցախի շուրջ ծավալվող դիվանագիտական աշխատանքը, հստակ է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ՀՀ վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի, ինչպես նաեւ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով ընթանում են բանակցություններ: Այս առումով՝ բանակցություններ են ինչպես ընդհանուր փաստաթղթի շուրջ մտքերի փոխանակության, այնպես էլ փաստաթղթի յուրաքանչյուր մանրուքի շուրջ կողմերի ընկալումների նույնականացման ուղղությամբ ընթացող զրույցները:

Հայկական մամուլում շատ է խոսվում հունվարի վերջին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների ժամեր շարունակ տեւած հանդիպման մասին եւ դրանից հետո, ինչպես միշտ, եռանախագահների եւ երկու կողմերի քիչ բան ասող հայտարարության մասին: Իհարկե, բոլոր կողմերն էլ փորձել են ինչ-որ ձեւով բացահայտել բանակցային նյութի մի հատված, սակայն ընդհանուր պատկերը այդպես էլ մնում է չբացահայտված: Դրան զուգահեռ, վերջին շաբաթում Ադրբեջանի կողմից հնչել են երկու հայտարարություններ, որոնք ինչ-որ տեղ մտահոգության առիթ են տալիս: Առաջինը Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունների կապակցությամբ Ադրբեջանի ԿԸՀ-ի հայտարարությունն էր, որտեղ մտահոգություն էր հայտնվում «ԼՂ հայկական համայնքի իրավունքների մասին», իսկ մյուսը Ադրբեջանի ԱԳ նախարարի հնչեցրած մտահոգությունն էր, ըստ որի «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի օկուպացիան միջուկային ահաբեկչության սպառնալիք է ստեղծում»:

Թեեւ Արցախի ԿԸՀ-ն եւ մարդու իրավունքների պաշտպանը պատասխանել են Ադրբեջանի ԿԸՀ-ի «մտահոգությանը», իսկ Զոհրաբ Մնացականյանը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի սպառնալիքի վտանգին, այնուամենայնիվ զգալի է, որ Ադրբեջանը փորձում է ակտիվ դիվանագիտական գրոհ կազմակերպել:

Զուգահեռաբար, պետք է նկատի ունենալ, որ փետրվարի վերջին Ադրբեջանի կողմից դարձյալ շեփորահարվելու է Խոջալուի շինծու ցեղասպանության քարոզչական հնարքը:

Այս բոլորին հայկական կողմը պետք է նախապատրաստվի բոլոր դիվանագիտական հարթակներում: Այս օրերին Արցախում զբաղված լինելով նախընտրական գործընթացներով, քաղաքական համապատասխան պատասխանատուների համար կարծես թե երկրորդական տեղ է գրավում Ադրբեջանի կողմից կիրառվող այս ակտիվությունը: Նկատելի է, որ Արցախի ԱԳՆ-ն չի արձագանքել ոչ միայն Ժնեւյան հանդիպման ընթացքում ծագած անդրադարձներին, ինչպես նաեւ լռում է Ադրբեջանի ԿԸՀ-ի եւ ԱԳ նախարարի հայտարարությունների առնչությամբ:

Անկախ ներքին քաղաքական վայրիվերումներից ու թոհուբոհներից, արտաքին քաղաքականությունը Արցախի Հանրապետության առանցքային այն ուղղությունն է, որտեղ ընկրկումն ու հապաղումը կարող է ունենալ այնպիսի հետեւանքներ, որոնց վերացման համար շատ ավելի ջանք եւ ներուժ է պահանջվելու:

«Ապառաժ»-ի խմբագրական,

13 փետրվարի, 2020թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company