ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

ՀՀ Ազգային ժողովի որոշումը Սահմանադրական դատարանի դատաւորական կազմը հանրաքուէով գործէ արձակելու

14 Փետրվար 2020 Սահմանադրական իրաւունքի բնագաւառին մէջ, հիմնական նորմ է երեք տարանջատ իշխանութիւններու փոխ-յարաբերութեանց կայունութեան պահպանումը։ Եւ այդ կայունութեան երաշխաւորը Սահմանադրական Դատարանն է, որուն որոշումները անվերաքննելի են։

Ժողովրդավարական համակարգը պարտադիր կը դարձնէ, որ երկրի օրէնսդիր և գործադիր իշխանութիւնները գործեն իրենց սահմանադրական իրաւասութիւններու նախատեսուած սահմաններուն մէջ։ Անոնք հարկադրուած են յարգելու երրորդ իշխանութեան, այսինքն դատակա՛ն իշխանութեան անկախութիւնը։ Եւ հետևաբար՝ պարտաւորուած են ընդունելու դատական համակարգի տնօրինումները ԱՌԱՆՑ ԴՈՅԶՆ ԻՍԿ ԱՌԱՐԿՈՒԹԵԱՆ։ Ո ՛Չ ՎԱՐՉԱՊԵՏԸ, Ո ՛Չ ԿԱՌԱՎԱՐՈՒԹԵԱՆ ՄԻՒՍ ԱՆԴԱՄՆԵՐԸ, Ո ՛Չ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԸ ԵՒ Ո ՛Չ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՊԱՏԳԱՄԱՒՈՐՆԵՐԷՆ ՈՐԵՒԷ ՄԷԿԸ ԱՐՏՕՆՈՒԱԾ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԸ ԽՌՈՎԱՐԿԵԼՈՒ ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՆ ԵՒ ԴԱՏԱՒՈՐՆԵՐՈՒ ԱՆՁԱՆՑ ԴԷՄ։ ՆՄԱՆՕՐԻՆԱԿ ՈՐԵՒԷ ՔԱՅԼ ՔՐԷԱԿԱՆ ՈՏՆՁԳՈՒԹԻՒՆ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹԵԱՆ ԴԷՄ ԵՒ ՊԷՏՔ Է ԸԼԼԱՅ ԽՍՏՕՐԷՆ ՊԱՏԺԵԼԻ։

Իսկ օրէնսդիր և գործադիր իշխանութեանց որոշումներու և պահուածքի (conduct) սահմանադրականութիւնը հաստատող միակ իրաւասու ատեանը ՀՀ Սահմանադրական Դատարանն է, որուն վրայ որևէ գերիշխանութիւն չունին և չեն կրնար ունենալ օրէնսդիր և գործադիր իշխանութեանց իշխանաւորները։ Եթէ դատական համակարգի գործիչներէն ոևէ մէկը մեղաւոր է փտախտով և զեղծարարութեամբ (ինչպէս մեծահագագ կը պնդեն ներկայ իշխանութեան համակիրներն ու ջատագովները), այդ ամբաստանութիւնը պէտք է մանրամասնօրէն հիմնաւորուի պետութեան համապատասխան ծառայութիւններուն կողմէ և հարցը լուծում գտնէ ՀՀ Սահամանդրութեան նախատեսած գործընթացներով միայն։ Եւ ոչ ոք իրաւունք ունի այդ գործընթացները աղմկարարութեամբ նախապաշարելու։ ԴԱՐՁԵԱԼ՝ ՆՄԱՆ ՊԱՐԱԳԱՆԵՐՈՒՆ ԸՍԵԼԻՔ ՉՈՒՆԻՆ ՕՐԷՆՍԴԻՐ ԵՒ ԳՈՐԾԱԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԸ ԵՒ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ՝ ՊՐ. ՎԱՐՉԱՊԵՏԸ ՝Ի՛ՆՔ։ ԲԱՅՑ ՈՒՆԻՆ ԸՆԵԼԻՔ։ ԱՆՈՆՔ ԱՄԷՆ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՔԱՅԼ ՊԻՏԻ ԱՌՆԵՆ, ՈՐՊԷՍԶԻ ԴԱՏԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՊԱՀՈՒԻ ԽԱՂԱՂ ԵՒ ԱՆԽԱԹԱՐ ՄԹՆՈԼՈՐՏԻ ՄԷՋ ԵՒ ՀԵՌՈՒ՛ ՈՐԵՒԷ ԱՄԲՈԽԱՎԱՐՈՒԹԵՆԷ։

Այս բոլորէն կը հետևի, որ ՀՀ Ազգային Ժողովի որոշումը ՀՀ Սահմանադրական Դատարանի դատաւորական կազմը հանրաքուէով լուծարելու յարիր չէ ՀՀ Սահմանադրութեան սկզբունքներու էութեան։ Ան յստակօրէն կը ցոլացնէ քաղաքական մեծամասնութեան նեղ օրակարգը և երկրի սահմանադրական գործընթացը կը քաղաքականացնէ։ Առաւել ևս անընդունելի՛՝ որ այդ քաղաքականացումը տեղի կ՚ունենայ մեծամասնութեան ուժի չարաշահումով և առանց համազգային խորհրդակցութեան։ Որոշումը նաև կը խախտէ հիմնական օրինականութիւն մը։ Եթէ «մեղքեր» կան գործուած, այդ մեղքերուն հետ առընչուող մեղադրանքները — յետին մանրամասնութեամբ — պէտք է ուղղուած ըլլան իւրաքանչիւր ԱՆՀԱՏ դատաւորի, մինչդեռ որոշումը «կը լուայ բոլորն ալ նոյն ջուրով»…Եւ մանաւանդ ան ոտնակոխ կ՚ընէ իւրաքանչիւր դատաւորի անմեղութեան կանխավարկածը։ Դատաւորական այս կազմի դատաւորներէն ամէն մէկը — ներառեալ՝ Սահմանադրական Դատարանի ներկայ Նախագահը — ԱՆՄԵՂ է մինչև որ ՀՀ Սահմանադրութեան նախատեսած գործընթացով ապացուցուի անոնցմէ ամէն մէկուն կարծեցեալ մեղքը։ Ո՞ւր է Մարդու Իրաւունքներու Պաշտպանը։ Եւ ո՞ւր կը մնայ Մեծարգոյ Պր. Վարչապետին հաւաստիացումը, թէ իր իշխանութեան օրով մարդու իրաւունքները տառացիօրէն պիտի յարգուին…

Ես տակաւին ըստ էութեան չխօսեցայ ՀՀ Սահմանադրական Դատարանին դէմ շղթայազերծուած այս խաչակրութեան մասին։ Այդ մէկը՝ ուրիշ առթիւ։ Մէկ բան կ՚ուզեմ յանձնել բոլորին ուշադրութեան։ Պատկերացուցէ՛ք, որ ամէն նոր իշխանութիւն, որ այս կամ այն ձևով խորհրդարանական մեծամասնութիւն կը ձևաւորէ և կը յայտնուի պետութեան ղեկավար դիրքերուն վրայ, ինքզինքին իրաւունքը տայ նոր հանրաքուէի միջոցով Սահմանադրական Դատարան փոխելու…Այսինքն՝ փոխելու այն իսկ մարմինը, որ յանուն հանրութեան պարտականութիւնը ունի իր վրայ հսկելու…Խնդրեմ ըսէք, թէ իսկապէս ի՞նչ կ՚ըստացուի այս ընթացքով։ Ըսէք, թէ ինչպիսի՞ ծաղրանկարի կը վերածենք մեր երկրի տնօրէն օրէնքը, օրէնքներու օրէնքը, մեր ազգային միասնականութիւնը օրինագրող միակ փաստաղուղթը, մեր հաւաքական ինքնութեան վկա՛ն։ Վերջ տուէք, տիկնայք և պարոնայք։ Վերջ տուէք այս երթուդարձին։ Եւ կամ ըսէք հանրութեան, որ ի վիճակի չէք այս երկիրը իր սահմանադրութեամբ կառավարելու։

Կարօ Արմենեան
Փետրուար 13, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company