ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

«Հորիզոն»ի խմբագրական. Հայոց բանակի երկրորդ զօրասիւնը՝ Զօրընտիր Հայ Դատի յանձնախումբերը

27 Փետրվար 2020 Տասնամեակներու վրայ երկարող ճանապարհ ունի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան քաղաքական գործունէութիւնը արտաքին ճակատի վրայ, որուն մղիչ ներուժը կը հանդիսանան աշխարհատարած Հայ Դատի յանձնախումբերն ու գրասենեակները։

Այս օրերուն Երեւանի եւ Ստեփանակերտի մէջ գումարուող Հայ Դատի յանձնախումբերու խորհրդաժողովը պարտաւորութիւնը ունի մշակելու քարոզչական-մարտավարական մօտեցումները, համադրել շրջաններու մէջ իրականացուող գրասենեակներու աշխատանքները, օգտագործել հիմնական թիրախներու ուղղութեամբ քարոզչական ողջ ներուժը եւ նոր որակի բարձրացնել թուրք-ատրպէյճանական հակահայ քարոզչութիւնը սանձելու ուղղութեամբ տարուող աշխատանքներու արդիւնաւէտութիւնը։

Ցեղասպանութեան միջազգային ճանաչման հետապնդման առաքելութեան մէջ արդէն իսկ վիթխարի ու պատմակշիռ ձեռքբերումներ արձանագրած Հայ Դատի յանձնախումբը, ՀՅԴ Հայ Դատի ռազմավարութիւնը հիմք ընդունելով՝ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցին առնչակից ու լծակից կը նկատէ հայոց հողային պահանջատիրութիւնը եւ Ցեղասպանութեան միջազգային ճանաչման ճիգերը կ՚իրագործէ քարոզչական եւ մարտավարական համապատասխան լոպպիական ուղեգիծով։

Զուգահեռաբար, Յանձնախումբերը անցնող երեք տասնամեակներուն գօրծունէութեանց իրենց ուղեծիրը ընդլայնելով, Հայ Դատի մարտավարութեան մէջ ներառած են Արցախի եւ Ջաւախքի հայութեան իրաւունքներու միջազգային ճանաչման ուղղութեամբ ծաւալուն դաշտ՝ որուն արգասիքն են վերջին տարիներու Արցախի անկախութեան եւ ինքնորոշման ուղղուած միջազգային պետական եւ նահանգային ճանաչման քայլերն ու նախաձեռնութիւնները։

Այս բոլորը համադրելու եւ իրագործելու համար, Ամերիկեան, Եւրոպական, Ասիական եւ Ովկիանիոյ ցամաքամասերուն վրայ Հայ Դատի յանձնախումբերու նախաձեռնութեամբ կը կայանան հանդիպումներ տարբեր երկիրներու խորհրդարաններու պատգամաւորներու հետ, գործադիր իշխանութեանց ներկայացուցիչներու հետ, քաղաքական կուսակցութիւններու հետ, ցեղասպանութեան հարցերով զբաղող միջազգային ուսումնակեդրոններու հետ եւ ցեղասպանութեան ենթարկուած ժողովուրդներու սփիռքեան համայնքներու ղեկավարութեանց հետ։

Դաշնակցութեան համար, սկզբունք է, սատարել հայկական պետականութեան արտաքին քաղաքականութեան ամրապնդման եւ Սփիւռքի Դաշնակցութեան կառոյցներու քաղաքական կարողոկանութիւններու անսպառ ներուժը ի սպաս դնել Արցախի եւ Հայաստանի համար, այն համոզումով` որ Սփիւռքի հզօրացումը կարեւոր երաշխիքներէն մէկն է Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց գոյատեւման, յարատեւման եւ զարգացման:

1981 թուականին, Փարիզի մէջ կայացած ՀՅԴ 22-րդ Ընդհանուր Ժողովը կ՚ամրագրէր Հայ Դատի յստակ ռազմավարական բանաձեւ՝ ուր կը շեշտադրուէր, որ աշխարհի մեծ պետութիւնները, ինչպէս նաեւ Սեւրի դաշնագիրը ստորագրած բոլոր պետութիւնները, բարոյական եւ քաղաքական յանձնառութիւններ ունին հանդէպ հայ ժողովուրդին եւ ցարդ պարտական կը մնան Հայ Դատին։ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը, Թրքական պետութեան անժամանցելի պատասխանատուութիւնը քննարկման ենթակայ չեն կրնար ըլլալ և ամբողջական ու արդար հատուցման հարցը այսօր, աւելի քան երբեք, սեղանի վրայ անխուսափելի օրակարգ է։

Միաժամանակ, ՀՅԴ Հայ Դատի յանձնախումբերուն համար անյետաձգելի հիմնախնդիրներ են Հայաստանի և Արցախի անվտանգութեան, տարածքային ամբողջականութեան, կայունութեան ու զարգացման հետեւողական ապահովումը: Հայ Դատի յանձնախումբերը մերօրեայ բազմաբնոյթ մարտահրաւէրներու դէմ յանդիման, կը հետեւին Դաշնակցութեան «Զարգանալ՝ չզիջելով» սկզբունքին, սկզբունք՝ որ Հայաստանի ու Արցախի պաշտպանուածութեան անփոխարինելի զրահանդերձն է և Արցախի հարցի լուծման հիմնական առանցքը:

Տասնամեակներու իր փորձառութեամբ, Հայ Դատի յանձնախումբը գիտակից է, որ Հայաստանի եւ Արցախի Հանրապետութեանց անվտանգութիւնը այսօր համահիւսուած է, եւ քաղաքական քարոզչութեան հարթակի վրայ այդ անվտանգութեան ընթերակայ երաշխաւորը՝ աշխարհատարած Հայ Դատի յանձնախումբերն ու գրասենեակներն են։

horizonweekly.ca

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company