ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Հայոց լեզուն եւ մշակութային ժառանգութինը պետութեան հոգածութեան եւ պաշտպանութեան ներքոյ են

06 Մարտ 2020
Կարդացէ՛ք ՀՀ Սահմանադրութեան 15-րդ յօդուածը, որ վերոյիշեալ վերնագրի բառերով յստակօրէն կը խօսի մեր լեզուի և մեր մշակոյթի վերաբերմամբ պետութեան պատասխանատւութեան մասին։ Սահմանադրութիւնը կը մերժէ խտրականացնել լեզուի հարցը։ Ան չի զանազաներ արևելահայ և արևմտահայ գրական լեզուաճիւղերու միջև։ Սահմանադրութեան մտասևեռումը հայոց լեզուն է իր ամբողջական ժառանգութեամբ և ՎԵՐՋ։ Իսկ հայոց լեզուն ունի երկու հաւասարազօր և անզուգական աշխարհաբար լեզուաճիւղեր, որոնք սերած են նոյն դասական լեզուի պիրկ արմատէն, զոր Մեծարենց հիացմունքով կոչած է «գրաբարի յուռթի շտեմարանը»։ Աւելի ճշգրիտ՝ «շտեմարաննե՛րը», քանի որ անոնք մեծ են, անոնք շատ են, անոնք անյատակ են և անպարփակ։

Հիմա հարց տանք, թէ ինչո՞ւ՝ այս գրառումը։ Քանի որ լրջօրէն մտահոգ եմ մեր լեզուի այսօրուան կացութեամբ։ Կար ժամանակ, երբ տագնապով կը խօսէինք միայն Սփիւռքի՛ լեզուական նահանջներուն մասին միշտ ապահով զգալով, որ ամուր է մեր թիկունքը։ Համոզուած ըլլալո՛վ ՝ որ հայրենի հողին վրայ կենդանի է ան և նախանձախնդիր՝ իր կենսունակութեան։ Այսօր արդէն, — և անկախութեան իրաւակարգի՛ իսկ «պաշտպանութեան ներքոյ» — հետզհետէ կը զրկուինք այդ ինքնավստահութենէն։ Ի՞նչ պատահեցաւ։

Երբ կը կարդամ հայրենի մեր մամուլը կամ էջ առ էջ կը տողանցեմ համացանցային անհամար կայքերու տարածքներէն կամ երբ կ՚ացելեմ պետական դիւանակալութեան գրասենեակները յանկարծ կ՚անդրադառնամ, որ ահաւոր բան մը սկսած է տեղի ունենալ մեր լեզուին հետ։ Ան սկսած է փայտանալ. սկսած է կորսնցնել իր բնատուր աւիշը։ Բառերը մեր բառերն են. տառերը մեր գիտցած տառերն են. հնչիւնները — աղէ՛կ — մեզի հարազատ հնչիւններն են, բայց չկայ լեզո՛ւն։ ՉԿԱՅ ԼԵԶՈՒՆ։ Կայ օտար լեզուամտածողութիւնը, որ քայլ առ քայլ կ՚առևանգէ մեզ։ Կը պարպէ մեր լեզուն իր ինքնութենէն։ Մեր ինքնութիւնն է, որ կ՚առևանգուի։ Եւ մեր լեզուն աստիճանաբար կը հեռանայ մեր էութենէն։

Մի՛ ընդվզիք։ Ես մինչև երկինք կը յարգեմ այս պայքարին միւս կողմը գտնուող մեր բանաստեղծներն ու արձակագիրները։ Մեր այն բժիշկներն ու գիտնականներն ու առհասարակ մեր լեզուի մաքրութեան նախանձախնդիր քաղաքացինե՛րը՝ որոնք աչքերէս արցունք կը բերեն իրենց վճիտ հայերէնով։ Եւ ես կ՚ըսկսիմ վերստին շնչել, երբ կը մտնեմ մեր գիւղաշխարհը և կը լսեմ մեր տոհմիկ լեզուին հոգեմօտ բառերն ու հնչիւնները։ Ասոնց մասին չէ իմ խօսքս։ Ոչ ալ՝ անպայման կ՚առարկեմ, երբ բացառաբար հոս ու հոն օտար բառեր կ՚ըստիպուինք իւրացնել։ Ես կը խօսիմ պետական մարմիններու յանցաւոր անփութութեան մասին։ Ես կը խօսիմ ՀՀ քաղաքացիի յանցաւոր անտարբերութեան մասին։ Աւելի վա՛տը՝ օտարամոլութեան մասին։ Ստորակայութեան բարդոյթին մասին։ Դարձեալ Մեծարենցի կիզող բառերով ՝ մեր «լեզուական արժանապատւութեա՛ն» մասին։

Հայոց լեզուի որակին, ընդոծին ճաշակին, ճշգրտութեան, գեղագիտութեան հանդէպ հպարտութեան բացակայութիւնը ոչ այլ ինչ է, եթէ ոչ մեր անփառունակ և ամօթալի պարտութիւնը մեր հաւաքական կեանքի ճակատագրական մարտահրաւէրներուն դիմաց։ Լեզուն լաւ չսորվիլ, զայն բծախնդրութեամբ չգործածել, անոր վրայ չգուրգուրալ, անոր գանձերը ամէն օր աւելի արհամարհել կը նշանակէ լեզուն յանձնե՛լ…իսկ լեզուն յանձնել կը նշանակը յանձնել մեր հողը։ Զգաստացէ՛ք։

Կարօ Արմենեան
Մարտ 5, 2020

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company