ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Հարցազրոյցներ

Վերջին 50 տարում ընտրություններում ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբերն են եղել առաջնորդողը

06 Մարտ 2020 Թեկնածուներ ընտրելու հարցում ֆրանսահայությունն առաջնորդվում է երկու սկզբունքով՝ առաջինը՝ համայնքային, երկրորդը՝ համահայկական, համազգային շահեր: Վերջին 50 տարում ընտրություններում առաջնորդողը հիմնականում եղել են Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի հանձնախմբերը: ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբն արդեն երեք ամիս է, ինչ նախաձեռնել է քաղաքապետական ընտրությունների ցուցակների կազմում և այս անգամ առաջնորդվում է մեկ՝ Արցախի միջազգային ճանաչման ու օժանդակության սկզբունքով. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց Եվրոպայում գործունեություն ծավալող քաղաքական և հասարակական գործիչ, դաշնակցական Հրաչ Վարժապետյանը:

Ըստ նրա՝ ՀՅԴ Ֆրանսիայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել համայնքին՝ աջակցել բոլոր այն թեկնածուներին՝ առանց կուսակցական դիմագծի, աջակողմյան կամ ձախակողմյան, որոնք Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանքներ են տարել իրենց քաղաքներում: Հանձնախումբը որոշել է նաև չաջակցել այն թեկնածուներին, որոնք մրցակից են հայամետ հայացքներ ունեցող թեկնածուներին. «Սա է Հայ դատի հանձնախմբերի այս անգամվա որոշումը, և արդեն իսկ սկսել է հարգվել այս սկզբունքը»,- նշեց Վարժապետյանը:

Հարցին՝ ինչպիսի՞ն են հայկական համայնքի տրամադրությունները, մասնավորապես՝ այն շրջաններում, որոնք վերջին ժամանակաշրջանում չեղյալ են հայտարարել Արցախի քաղաքների հետ կնքված բարեկամության հռչակագրերը, Վարժապետյանը պատասխանեց, որ բոլոր այն քաղաքապետների նկատմամբ, որոնք ենթարկվել են Ելիսեյան պալատի «թելադրանքին», «ցուցմունքին» և հետ կանչել բարեկամության կամ համագործակցության ստորագրությունը, հստակ կեցվածք կա՝ չքվեարկել ու դատապարտել:

«Նաև՝ հակառակը, նրանք, ովքեր տեղի չտվեցին այդ ճնշումներին և ցուցումներին՝ քվեարկել 100 տոկոսով»,- նշեց դաշնակցական գործիչը՝ հավելելով, որ այն դատարանների դեմ, որոնք չեղարկել են հռչակագրերը, արդեն բողոքի ակցիաներ են տեղի ունենում, և կա քաղաքական հստակ կեցվածք:

«Ֆրանսիայի Հանրապետության նախագահի հետ ուղղակի, անմիջական կապերի շնորհիվ այդ հարցը, շատ հավանական է, վերանայվի: Հանրապետության նախագահը Փարիզում հայ համայնքի կազմակերպությունների խորհրդի տարեկան ընթրիքի ժամանակ արդեն խոստացել է տարբեր ձևերով «սրբագրել» այդ հարցը», – հայտնեց Վարժապետյանը:

Մարտի 4-ին ֆրանսիական marianne.net կայքում Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Մուրադ Փափազյանը, խորհրդի անդամ և Ֆրանսիայում լույս տեսնող հայկական Nouvelles d’Arménie ամսագրի գլխավոր խմբագիր Արա Թորանյանը և «Արևելքի վտանգված քրիստոնյաների համագործակցության» (CHREDO) նախագահ, իրավապաշտպան Պատրիկ Կարամն ահազանգել են, որ Փարիզում քաղաքապետի թեկնածու է առաջադրվել նաև Ֆրանսիայում ադրբեջանական քարոզչություն իրականացնող Ռաշիդա Դատին: Դատին «Ադրբեջանի ընկերների ասոցիացիայի» խորհրդի անդամ է, Ֆրանսիայում ադրբեջանական «խավիարային դիվանագիտության» առաջամարտիկ, բազմիցս է քննադատել եվրոպական կառույցներին՝ Ադրբեջանին բռնությունների, ավտորիտարիզմի և կոռուպցիայի մեջ մեղադրելու համար:

«Նիկոլա Սարկոզիի իշխանության օրոք Դատին արդարադատության նախարարն էր, այժմ Փարիզի 7-րդ շրջանի ղեկավարը: Ներկայանում է Հանրապետական կուսակցության ցուցակով և այժմ, ըստ հարցումների, արդեն իսկ գրավում է երկրորդ տեղը: Նա ադրբեջանամետ է, գործակցության մեջ է ադրբեջանական լոբբիի, Ադրբեջանի կենտրոնական իշխանության հետ: Սա նորություն չէ, արդեն 10 տարի է՝ այդպես է: Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ-ն այս առիթով ոչ մեկ անգամ են բարձրացրել այս հարցը, պախարակել, խայտառակել: Այս անգամ պայքարն արդեն շատ ավելի թեժ է նրա դեմ: Փարիզում ՀՅԴ երիտասարդականը, նոր սերունդը բավական ակցիաներ է կազմակերպել նրա դեմ: Ամենուրեք բաժանում են թերթիկներ, ամենուրեք փորձում են Դատիի քաղաքականությունը, դիմագիծը դիմազերծել, և նրա դեմ ակցիաները պիտի շարունակվեն մինչև ընտրությունները, մինչև որ նա ձախողվի և չկարողանա ընտրվել քաղաքապետ: Այս իմաստով մեզ համար ցանկացած մեկը, ով մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի կամ Թուրքիայի հետ, վտանգ է ներկայացնում՝ թե՛ ներհամայնքային, թե՛ համահայկական իմաստով», – նշեց Վարժապետյանը:

Մոտ 700 հազարանոց հայկական համայնքին սիրաշահելու համար թեկնածուները տարբեր խոստումներ են տալիս: Ըստ Վարժապետյանի՝ նախապես այդ խոստումները վերաբերում էին Հայոց ցեղասպանությանը, բայց քանի որ այն երկրում արդեն ճանաչված է, հիմա արդեն ներհամայնքային խոստումներ կան. բավականին հայկական միություններ կան, գրասենյակներ, եկեղեցիներ, որոնք ստանում են պետական աջակցություն, և խոստումները վերաբերում են այդ աջակցության ավելացմանը: «Բայց կան նաև համահայկական խնդիրներին վերաբերող խոստումներ ՀՀ-ի, Արցախի հետ կապերի օժանդակության շուրջ», – ասաց Վարժապետյանը:

Հայտնի է, որ Ֆրանսիայում մարզերի բնակիչներն իրենք են ընտրում իրենց ղեկավարությանը՝ ի տարբերություն Հայաստանի, որտեղ մարզերի ղեկավարները նշանակվում են կառավարության կողմից: Հարցին՝ եթե ՀՀ իշխանությունը ցանկանում է ժողովրդավարացնել ՀՀ Սահմանադրությունը, արդյո՞ք առաջին հերթին չպետք է առաջարկել՝ կենտրոնաձիգ կառավարվող մարզերը դարձնել ինքնակառավարվող, Հրաչ Վարժապետյանն արձագանքեց, որ եթե խոսում ենք ժողովրդավար համակարգի և ժողովրդավար ընտրական համակարգի մասին, ամենաճիշտն այն է, որ նույնիսկ ՏԻՄ ընտրությունները կատարվեն ժողովրդի կողմից՝ ոչ միայն Երևանում, որը նախկինում ուներ մարզի կարգավիճակ, այլև բոլոր մարզերում, ինչպես Ֆրանսիայում է:

«Հայաստանը պետք է ընթանա այդ ուղղությամբ: Անհասկանալի է՝ ինչու՞ մարզերում չեն անցկացվում ընտրություններ: Հայաստանում, անշուշտ, կա ժողովրդավարություն, բայց ժողովրդավարությունն ավելի ամրապնդելու խնդիր կա, ժողովրդավարությունը հարափոփոխ հասկացություն է՝ միշտ և ամենուրեք»,- եզրափակեց Վարժապետյանը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company