ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Ինչով է պայմանավորված բենզինի գնի իջեցումը

08 Ապրիլ 2020 Բենզինի գնի իջեցումը մեծ իրարանցում է առաջացրել սպառողների շրջանում: Շատերը, հետագայի մասին մտածելով, այս ընթացքում շտապում են իջեցված գներով բենզինի կտրոններ ձեռք բերել, քանի որ ոչ ոք դեռ չգիտի` ինչքան ժամանակ սա կտևի: ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանն բենզինի գնի անկումը մի քանի հանգամանքներով է բացատրում:

«Առաջին գործոնն այն է, որ համաշխարհային շուկայում կտրուկ իջել են նավթի գները, բայց բենզինի ինքարժեքի մեջ նավթի գործոնը 5-7 տոկոս է կազմում, սակայն այնուամենայնիվ ազդեցություն թողնում է: Ամենակարևոր գործոնը ռուսական ռուբլու արժեզրկումն է, իսկ մեր պայմանագրերը «Ռոսնեֆտ»-ի հետ հիմնականում ռուբլով են և դրա արժեզրկման արդյունքում մեծ մոտ ներկրվող բենզինի գինը նվազում է: Երրորդ գործոն այն է, որ պահանջարկն է նվազել շուկայում, դա էլ իր հերթին հանգեցրել է գների իջեցման»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը:

Նրա խոսքով` շուկայում բենզինի միաժամանակյա նվազումը փաստում է, որ մեր շուկայում գործող երեք խոշոր տնտեսվարողները` CPS, Flesh, Max oil, գտնվում են հակամրցակցային համաձայնության ռիսկի գոտում:

«Ինչպես գների միաժամանակյա բարձրացումը, այնպես էլ միաժամանակյա գների իջեցումը փաստում է այդպիսի հակամարցակցության մասին: Հնարավոր չէ երեք տնտեսվարողի մոտ միաժամանակյա նման գնային քաղաքականություն տեղի ունենա, քանի որ իրենք ձեռք են բերում այդ վառելիքները տարբեր տնտեսվարողներից, իրականացնում են ներկրման ժամանակ տարբեր ծախսեր, տարբեր ցանցեր ունեն, սակայն իրացնում են միևնույն գնով: Սա ևս մեկ անգամ փաստում է, որ մեր Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուղղակի անգործության է մատնված, անտեսում է բենզինի շուկայում տարիներ շարունակ իրականացվող հակամրցակցային համաձայնության ռիսկը: Այդ ռիսկը կա և որևիցե քայլ այդ ուղղությամբ չեն իրականացնում: Այս գների նվազման արդյունքում դաշտն ավելի է մոնոպոլացվելու: Եթե վերջին տարիների ընթացքում մոնոպոլացվել է բենզինի ներկրումը, այդ երեք տնտեսվարողները ներկրման 100 տոկոսին են տիրապետում, հիմա դա տեղափոխվելու է նաև բենզալցակայանների շուկա: Տարբեր հաշվարկներով նրանց է պատկանում բենզալցակայանների 1/3-ը, այս իջեցման և ցածր պահանջարկի պարագայում փոքր բենզալցակայաններն ուղղակի դուրս են գալու շուկայից կամ էլ իենց բենզալցակայանները տրամադրելու են այս երեք խոշոր տնտեսվարողներին: Եվ այս իրավիճակից հետո այդ տնտեսվարողները կարող են կտրուկ բենզինի գինը բարձրացնել»,-նշեց նա: Հարցին` մինչև ինչքան կարող է բենզինի գինն իջնել, Պարսյանը նկատեց.«Եթե ռուսական ռուբլին ավելի արժեզրկվի, մեզ մոտ դա բնականաբար ամենամեծ ազդեցություն կունենա բենզինի գնի վրա»:

Անդրադառնալով մեծ քանակությամբ բենզինի կտրոններ ձեռք բերելուն, տնտեսագետը նշեց, որ դա ընդունված տարբերակ է. «Ցածր գնի պայմաններում ավելի շատ ապրանք ձեռք բերելու տարբերակն ընդունված է, բայց դրա հետևանքով գինը կբարձրանա, քանի որ պահանջարկը կավելանա: Բայց չեմ կարծում, որ դա մասսայական բնույթ ունի, քանի որ տնտեսվարողներից շատերն այս պահին դադարեցրել են իրենց գործունեությունը, իսկ ֆիզիկական անձինք էլ հիմա նստած են տանը: Եթե կտրոններ էլ ձեռք բերեն, ապա խոսքը մի քանի ամսվա մասին է : Տարեկան կտրվածքով դա չի արվի, որն էական ազդեցություն չի կարող ունենալ»:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company