Որքան էլ ունենանք տարաձայնություններ, պատրաստ ենք միաբանվել իրական ընդդիմադիրների հետ
15 Մայիս 2025
Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ինչն իրենց մոտ ջղագրգիռ, հիստերիկ դրսևորումներ է առաջացնում։ Ցանկացած քննադատությունից ջղաձգվում են, եկան Շուշիի, Հադրութի դեօկուպացիայի, կոռուպցիայի դեմ պայքարի խոստումներով, բայց ոչինչ չկարողացան անել, արդյունք չունեն, դրա համար էլ վերադարձել են իրենց դերին՝ անպատասխանատու քննադատություններին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացից՝ պատգամավորը նշեց․
«Իրենք են գործընթացը սկսել, մե՞նք թեկնածու առաջադրենք, իրենք ի՞նչ ներդրում են ունենալու, եթե ռիսկերի գնահատում ու ռեսուրսների մոբիլիզացիա չես արել, ինչո՞ւ ես խոսում մի բանի մասին, որի վրա ազդելու լծակներ չունես։ Մենք երբեք առանձին պայքարելու մասին չենք խոսել, միշտ միասնական ենք պայքարել, հիմա էլ պատրաստ ենք պայքարել, լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք։ Որքան էլ ունենանք տարաձայնություններ, պատրաստ ենք միաբանվել իրական ընդդիմադիրների հետ»։
Մանրամասները՝ տեսանյութում
