ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական գործողութիւնները՝ 1914-1918 թթ.

15 Մայիս 2025

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը

1914 թ. օգոստոսին, Առաջին համաշխարհային պատերազմի բռնկմամբ, Այսրկովկասում շարժում էր սկսւել՝ կազմակերպելու հայ կամաւորական գնդեր, օժանդակելու ռուսական բանակին: Հայկական կամաւորական ջոկատների կազմութիւնը մեծ մտահոգութեան տեղիք էր տւել օսմանցիներին, քանզի հայ զինեալները ռուս բանակի հովանաւորութեամբ ներխուժում էին թուրքական սահմանային շրջաններ եւ ուժգին հարւածներ հասցնում օսմանական բանակին եւ այնուհետեւ վերադառնում ռուսական տարածքներ1): Կամաւորական շարժումը Ազգային բիւրոյի միջոցով ղեկավարում էր Հ. Յ. Դաշնակցութիւնը, որի գործակալները լինում էին աշխարհի տարբեր մասերում, կազմակերպում կամաւոր գրւելու գործը:

1914 թ. սեպտեմբերին տեղի ունեցաւ Հ.Յ.Դ. կովկասեան շրջանային ժողովը, որը քննութեան առաւ կամաւորական շարժման հարցը: Սոյն ժողովում որոշւել էր, որ կազմակերպչական աշխատանքը, մասնաւորապէս ուսուցումը, կազմակերպելու էր Դաշնակցութիւնը2): Ազգային բիւրոյի զինւորական մարմնի միջոցով «…որոշւեց խմբերի գործունէութեան 4 կէտեր ընդունել. Սալմաստից պիտի շարժւէր Անդրանիկի գունդը 1500 հոգուց բաղկացած եւ պիտի արշաւէր դէպի Վան …»3): «Բոլոր գնդերի մօտ,- գրում է Ս. Վրացեանը,- մենք ունեցել ենք մեր քաղաքացիական ներկայացուցիչները. Պարսկաստանում նրանք բժ. Զաւրիեւն էր ու Սամսոնը (Թադէոսեան)»4): Իսկ Նիկոլ Աղբալեանի կարծիքով հայ կամաւորական շարժումն ինքնաբուխ էր: Ըստ նրա՝ կամաւորական շարժումն ունեցել է երկու փուլ՝ մինչեւ 1915 թ. ապրիլ եւ 1916 թ. մարտ՝ գնդերի ցրում եւ հայկական ազգային գումարտակների ստեղծում: «Այդ շարժումով,- գրում է նա,- հայ ժողովուրդն ապրեց ամբողջ երեք տարի: Դա բարոյական վերածննդի տարեթիւ է հայ ժողովրդի համար: 10.000-անոց անձնւէր բանակ հանել, մեր պատմութեան մէջ եզակի երեւոյթ է …Նախքան կամաւորական շարժումը մենք ենթադրում էինք, թէ կարող ենք պետականօրէն կազմակերպւել ու պաշտպանւել, իսկ հիմա դրա ապացոյցն ունենք: Կամաւորական շարժման մի շարք թերութիւններ նսեմանում են այս մեծ, դրական կողմերի առաջ …»5):

Արդէն սեպտեմբերի վերջերին Անդրանիկը՝ որպէս Առաջին կամաւորական գնդի հրամանատար, մեկնեց Իրան, Սալմաստ, որտեղ հաւաքւել էին եւ իր հրամանին էին ենթակայ հայ կամաւորական առաջին գնդի ուժերը: Հոկտեմբերի 18-ին (հին տոմար) սկսւեց ռուս-թուրքական պատերազմը, եւ Անդրանիկի գունդը մեկնեց ռազմաճակատ: 1914-ին Անդրանիկի գունդը մասնակցեց մի քանի կռիւների Իրան ներխուժած թուրքական բանակի դէմ6):

Մինչ Անդրանիկի Պարսկաստան անցնելը, զօրավար Սեպուհը (Արշակ Ներսիսեան) 500-ի հասնող զօրքով մեկնում է Սալմաստ: Այդ մասին ուշագրաւ են նոյնինքն Սեպուհի վկայութիւնները. «…Մեր անցած ճանապարհի երկու կողմերը խռնւած էր հայ ու պարսիկ գիւղացիութիւն մը. Սալմաստ տօնական երեւոյթ ունէր …Փայաջուկում Մշոյ առիւծը՝ Սմբատը իր 300 զինւորներով եւ զինւորական կարգով կանգնած էր մեզ դիմաւորելու …Մտքերու փոխանակութիւնէ մը ետք որոշեցինք յաջորդ օրն իսկ սկսիլ զինւորական մարզանքի, մինչեւ Անդրանիկի գալը … Քանի մը օր ետք խումբը մեկնեցաւ դէպի Տիլման, Կէօյնիւլար եւ Աշնակ, ուր կռւի բռնւեցաւ թշնամիին հետ եւ պարտութեան մատնեց զանոնք»7):

——————–

1) GH 1332 K66- p 38-15, Իրանի ազգային փաստաթղթերի կազմակերպութիւն:

2) Պօղոսեան Ստ., Հայոց Ցեղասպանութեան պատմութիւն, 2-րդ հատոր, էջ 479:

3) Վրացեան Ս., Հայաստանի Հանրապետութիւն, Թեհրան, 1982, էջ 581:

4) Նոյն տեղում, էջ 584:

5) ՀՀ ՊԿ ՊԱ, ֆ. 221, ց. 1, գ. 21 (տե՛ս. Ստ. Պօղոսեան, նշւ. աշխ., հատոր 2, էջ 482):

6) Ահարոնեան Վ., Անդրանիկ. Մարդը եւ ռազմիկը, Բոստոն, 1957, «Հայրենիք» տպարան, էջ 29:

7) Յեղափոխական ալպոմ-Ազատագրական պայքարի յուշամատեան, հեղ.՝ Աւօ, 1971 թ., Լիբանան, 8-րդ հատոր, էջ 166-168:

(Շար. 1)

Դերենիկ Մելիքեան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայաստան ընտրութիւններէն ետք’ Յ

Հայաստանի վերջին խորհրդարանական ընտրութիւնները առաջին հայեացքով տպաւորիչ թուաց

13 Հունիս 2026
Հայաստանը «Լա-Լա Լանտ» Մը Չէ

«Լա-Լա Լանտ»-ը (La-La Land) համեմատաբար նորաստեղծ հանրածանօթ դարձուածք մըն է,

12 Հունիս 2026
Այս ընտրությունները չեն կարող համարվել

Այսօր՝ հունիսի 12-ին, ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Ք

12 Հունիս 2026
Չե՛ք լռեցնի…

Երեկ պարզ դարձավ, որ ԵՊՀ-ում որոշում են կայացրել լուծարել/փակել/օպտիմալացնել/

12 Հունիս 2026
Յետընտրական Հայաստանը քաղաքական խաչմեր

­Հա­յաս­տա­նի խորհր­դա­րա­նա­կան ընտ­րու­թիւն­նե­րը ա­ւար­տե­ցան, սա­կայն ա­նո

12 Հունիս 2026
Երկու Այրող Հրամայականներ Ընտրութիւննե

(Ա) Անկախ իշխանական դաշտի ընտրակեղծիքներէն, որոնք ամէն օր աւելի կը բացայայտուի

12 Հունիս 2026
ՀՀ-ԱՄՆ միջեւ ԹՐԻՓՓ-ի վերաբերեալ ռազմավ

Մայիսի 26-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկօ Ռուբիոյի՝ Հայաստան կատարած կարճատեւ այցի

11 Հունիս 2026
Իրականում ի՞նչ է պարտավորեցնում ԹՐԻՓՓ-

ԹՐԻՓՓ շրջանակային համաձայնագիրը 7 էջ է։ Այն ստորագրվել է Հայաստանում ընտրությո

11 Հունիս 2026
ԱՄՆ Կոնգրեսի հանձնաժողովը կքվեարկի հայ

Ամերիկացի կոնգրեսական Բրեդ Շերմանն առաջարկել է Ադրբեջանից պահանջել անհապաղ ազա

10 Հունիս 2026
Քուէարկութիւնը Աւարտեցաւ, Ընտրութիւնը

Հայաստանի Ազգային ժողովի ընտրութիւնները աւարտեցան կիրակի, 7 յունիսի ժամը 20:00

10 Հունիս 2026
Խմբագրական. Աշխարհաքաղաքականութիւն Եւ

Միջազգային ընտանիքը քաղաքական եւ ոչ թէ իրաւական գնահատական կը շարունակէ տալ Հա

10 Հունիս 2026
Փաշինյանն ամեն գնով երկարաձգում է իր ի

Ցավոք, հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցան հերթական կեղծված խորհրդարանական ը

09 Հունիս 2026
Միջազգային դիտորդները մի շարք ուշագրավ

-Քարոզարշավն աչքի է ընկել բարձր առճակատմամբ և պառակտող հռետորաբանությամբ, ինչպ

09 Հունիս 2026
Ծանրակշիռ փաստերով մտնելու ենք Սահմանա

Այսօր՝ հունիսի 9-ին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պա

09 Հունիս 2026
Մենք վիճարկելու ենք ընտրությունների ար

Սիրելի’ հայրենակիցներ, Շնորհակալ եմ «Հայաստան» դաշինքին տված վստահության յո

08 Հունիս 2026
Պայքարը շարունակելու ենք մինչև հաղթանա

Սիրելի´ հայրենակիցներ, շնորհակալ ենք մեզ տված յուրաքանչյուր քվեի ու մեր թիմ

08 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

Սիրելի՛ հայրենակիցներ, Այս պահին «Հայաստան» դաշինքի կենտրոնական շտաբը և մեր

08 Հունիս 2026
«Կարուսել», ձերբակալություններ, ընտրախ

Այսօր՝ հունիսի 7-ին «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչներ Իշխան Սաղաթելյանը, Արծ

07 Հունիս 2026
«Հայաստան» դաշինքի հայտարարությունը

«Հայաստան» կուսակցությունների դաշինքը տեղեկացնում է, որ ընտրական օրվա ընթացքու

07 Հունիս 2026
Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի հա

Առավոտվանից իրավապահ համակարգը լծվել է ընտրական գործընթացը խոչընդոտելու գործող

07 Հունիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company