ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Այն սպիներն ու վերքերը, որ կան Արցախում, գնալով խորանում են, այլ ոչ թե բուժվում

14 Ապրիլ 2020 Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի, Շուշիի ազատագրման եւ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի օրերին կայանալիք միջոցառումներին կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն ուղղված քայլերի շրջանակում կսահմանափակվի քաղաքացիների մասնակցությունը: «Ապրիլի 24-ին, մայիսի 8-ին եւ 9-ին տեղի կունենան միայն արարողակարգային միջոցառումներ, զանգվածային միջոցառումներ չեն լինի»,- այս մասին նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի հետ:

«ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՏՈՒԿ ՄԻ ԲԱՆ ՉԷՐ ԷԼ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ»

– Պարոն Սաղաթելյան, ապրիլի 23-ին ՀՅԴ-ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր տարի կայանալիք Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ ե՞ւս չեղարկվել է:

– Ավանդական ջահերով երթը, որ արել ենք վերջին 15-20 տարիներին, այս տարի, նկատի ունենալով արտակարգ դրությունը, նաեւ մեր քաղաքացիների առողջությանը սպառնացող վտանգները, չենք անի: Բայց փոխարինող մի քանի այլ գաղափարներ ունենք, որ քննարկում ենք, ինչի մասին առաջիկա օրերին հանդես կգանք հայտարարությամբ: Այս տարին նաեւ 100-ամյակների տարի էր, այդ թվում՝ Սեւրի պայմանագրի 100-ամյակն է լրանում, եւ մի քանի միջոցառումներ ունեինք նախատեսված: Ինչպես նաեւ մեծ շուքով նշելու էինք մայիսի 1-ը, բայց քանի որ իրավիճակն այսպիսին է, հիմնական այդ կարգի բոլոր զանգվածային միջոցառումներն այս պահին հետաձգված են:

– Իհարկե, համավարակն ամբողջ աշխարհին ցնցեց, բայց սա ընդամենը վերջին մեկ-մեկուկես ամսվա մասին է: Այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը, հետաքրքիր է՝ իշխանության կողմից որեւէ նախաձեռնություն կա՞ր այս կապակցությամբ:

– Ինչքան որ տեղեկություն ունենք, պետությունը հատուկ մի բան չէր էլ նախաձեռնել: Իսկ մենք` որպես Հայ դատը, պահանջատիրությունը հետապնդող կուսակցություն, այս տարի մի քանի ավելի խոշոր ձեռնարկներ ունեինք, որոնք, ցավոք, եւս կհետաձգվեն, բայց կփորձենք տարվա ընթացքում նաեւ այդ բացը լրացնել:

«ՆՄԱՆ ՊԱՀՎԱԾՔԸ ՇԱՏ ՏԱՐՕՐԻՆԱԿ ԵՎ ԽԻՍՏ ԴԱՏԱՊԱՐՏԵԼԻ Է»

– Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն առաջարկել էր ապրիլի 24-ին ֆեյսբուքյան պրոֆիլները փոխարինել ցեղասպանության զոհ դարձած կամ վերապրած հարազատների նկարներով, որտեղ կլինի համապատասխան «Ես հիշում եմ» գրությունը: Իսկ Թուրքիայի նախագահ Էրդողանն այս օրերին իր աջակցությունն է առաջարկում Հայաստանին, որի մասին տարօրինակ լուռ է իշխանությունը: Փաստորեն, հայաստանյան քաղաքականության մեջ ինչ-որ բա՞ն է փոխվել, այլեւս պահանջատիրություն չկա՞:

– Այս պահին վերջնական հաստատումներ չանեմ, բայց ինչ-որ բան այս ուղղությամբ, կարծես թե, կատարվում է: Նախ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պահվածքը շատ տարօրինակ եւ խիստ դատապարտելի է: Չնայած՝ փորձեցին ինչ-որ հայտարարության տեսքով բացատրություն տալ, բայց, միեւնույնն է, իրենց կեցվածքն անընդունելի է ու դատապարտելի, որին մենք շատ արագ արձագանքեցինք: Եթե հասկանանք, որ սա պաշտոնական քաղաքականություն է, ու ինչ-որ բան է փոխվել, ըստ դրա, համապատասխան վերլուծություն կանենք եւ քայլերով հանդես կգանք: Ամեն դեպքում, մեզ համար Հայ դատը, Հայոց պահանջատիրությունը շարունակվում են մնալ առաջնային օրակարգ, եւ որեւէ իշխանության կողմից որեւէ ոտնձգություն այս ուղղությամբ մեր կողմից արժանանալու է շատ խիստ քննադատության, ինչպես նաեւ` գործողությունների: Մենք նախկինում էլ հստակ ապացուցել ենք սա՝ հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի, սահմանի բացման հետ կապված:

– Ինչո՞վ կարող էր պայմանավորված լինել այն, որ հանկարծ այսօր Էրդողանը սկսեց մեսիջներ ուղարկել Պոլսի Հայոց պատրիարքի միջոցով, թե ցանկություն ունի աջակցել Հայաստանին համավարակի դեմ պայքարում:

– Ակնհայտ է, որ տարածաշրջանում վերադասավորումներ են տեղի ունենում, եւ դրա կոնտեքստում Հայաստանը, բնականաբար, անմասն չէ: Մենք միշտ ասել ենք եւ հիմա էլ շարունակում ենք պնդել, որ այսօրվա Թուրքիան իր քաղաքականությամբ լուրջ սպառնալիք է Հայաստանի համար: Հետեւաբար, ցանկացած հարաբերություն պետք է շատ ճիշտ հաշվի առնվի եւ համապատասխան քայլեր ձեռնարկվի:

«ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆՆ ԱԶՆԻՎ ՉԷ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԵՋ»

– Անդրադառնանք հայաստանյան ներքաղաքական կյանքին. ինչպե՞ս է վերաբերվում ՀՅԴ-ն ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, այսպես ասած, համերաշխության հորդորներին:

– Մենք հայտարարության հենց առաջին օրերին արձագանքեցինք, որ Տեր-Պետրոսյանն ազնիվ չէ իր հայտարարության եւ գործողությունների մեջ: Նման դիրք ունեցող անձը, երբ հայտարարություն է անում, պետք է տեսնել, թե ինքն իր ղեկավարման եւ դրան հաջորդող տարիներին արդյոք իր հնչեցրած խորհուրդներին հետեւել է, թե՝ ոչ: Երբ 1994 թվականին պատերազմը նոր էր ավարտվում, նա կուսակցություն էր կասեցնում, իսկ 1992 թվականին արտաքսեց դաշնակցության բյուրոյի ներկայացուցչին, փակեց մամուլը: Բա պատերազմի մեջ գտնվող երկիր էր, ինչո՞ւ էր քաղաքական հակառակորդներին փորձում ոչնչացնել: Ու ընդհանրապես դրանից հետո էլ հիշեք, թե ինչպիսին էին նրա գործողությունները: Այնպես որ, մի բան է հայտարարություն անել, բոլորովին այլ է այդ հայտարարության արժեքներով գործունեություն ծավալել կամ ապրել:

– Ըստ Ձեզ` այս հայտարարությամբ Տեր-Պետրոսյանը փորձում էր երկրի քաղաքական «դիրիժորությունը» վերցնել իր ձե՞ռքը, թե՞ այլ խնդիր էր լուծում:

– Նա փորձում էր, այսպես ասած, պապայություն անել: Եվ հասարակական-քաղաքական արձագանքը, կարծում եմ, բավարար էր եզրակացություններ անելու համար, որ Տեր-Պետրոսյանը պարզապես չընկալվեց, որովհետեւ նման հորդորներ անելու իրավունքը պետք է ունենաս: Եթե այդքան ազնիվ էր իր մղումներում ու իր դիտարկումների մեջ եւ ընդհանուր մթնոլորտի համերաշխության, պետական այրին վայել կեցվածքի հորդոր էր անում, ապա դա չի կարող վերաբերել միայն մի կողմին: Ու ամենակարեւորը՝ պետք է օրինակ ծառայել: Երբ նա խոսում է այլ մամուլից, պետք է տեսնի, թե իր անմիջական ենթակայության տակ գտնվող մամուլը ինչով է զբաղված՝ առավոտից իրիկուն հայհոյում են ու զրպարտում: Տեր-Պետրոսյանի այդ հայտարարությունը նպաստեց ոչ թե ավելի համերաշխության, այլ ավելի պառակտվածության:

–Արցախում այսօր տեղի կունենա նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Ի՞նչ դիրքորոշում ունի ՀՅԴ-ն թեկնածուների վերաբերյալ, հատկապես այս ոչ սովորական իրավիճակում, երբ ներքաղաքական լուրջ խմորումներ կան Արցախում:

– ՀՅԴ տեղի կենտրոնական կոմիտեն հայտարարություն արել է այդ կապակցությամբ, որը ՀՅԴ-ի ամբողջական տեսակետն է: Նախ արձանագրել է, որ երկրորդ փուլում որեւէ թեկնածուի չի աջակցում եւ նաեւ գնահատական է տվել: Իսկ ինչ վերաբերում է այն ուժերին ու անհատներին, ովքեր փորձում են Արցախում իրավիճակն ապակայունացնել, ապա դատապարտելի եւ անընդունելի երեւույթ է: Արցախը փորձարկումների, ինքնահաստատվելու եւ քաղաքական հաշիվներ մաքրելու տեղ չէ: Ցանկացած քայլի եւ գործողության Արցախում պետք է շատ զգուշավորությամբ վերաբերվենք:

– Կարծում եք՝ դեռ հնարավո՞ր է կանխել նման գործողությունները, թե՞ Արցախում կկրկնվի հայաստանյան սցենարը

– Երբեք ուշ չէ կանխելու համար, բայց ակնհայտ է, որ ինչ-որ ուժեր կարողացան այս ժամանակահատվածում իրենց նպատակին հասնել, որովհետեւ այն սպիներն ու վերքերը, որ կան Արցախում, գնալով խորանում են, այլ ոչ թե` բուժվում: Այս իմաստով մտահոգություններ ունենք, հատկապես, որ այն ժողովրդավարության, ազատ ընտրությունների քողի տակ է արվում: Սա չի նշանակում, որ մենք չենք ուզում ավելի ժողովրդավար Արցախ, ավելի լավ ընտրություններ ու քաղաքական մշակույթի ձեւավորում, բայց այն, ինչ արվում է, այս ամենի հետ կապ չունի:

–ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարում է, թե կորոնավիրուսի տարածումը դուրս է եկել իրենց հսկողությունից, իսկ արտակարգ դրությունը երկարաձգվում է: Ժամանակին ՀՅԴ Գերագույն մարմինը կառավարությանն էր ներկայացրել արտակարգ դրության պայմաններում իրականացման ենթակա միջոցառումների վերաբերյալ առաջարկություններ: Հիմա ի՞նչ եք մտածում:

– Հանրային կյանքի բոլոր ոլորտներին վերաբերող բավականին ամբողջական մի փաթեթ ենք պատրաստել, որը մեր կարծիքով՝ շատ հարցերի լուծում եւ պատասխան տալիս է: Նախ իրավիճակի գնահատական էինք տվել եւ տարբեր ոլորտների վերաբերյալ առաջարկություններ էինք արել, որովհետեւ գտնում ենք, որ այս իրավիճակում անհրաժեշտ է ուժերի մոբիլիզացիա, որպեսզի այս վիճակից դուրս գանք: Սա չի նշանակում, որ մեր վերաբերմունքը կառավարության նկատմամբ փոխվել է: Մեր գնահատականները մնում են նույնը, պարզապես, այս իրավիճակում նկատի ունենալով, որ մեկ նավի մեջ ենք, մեր պարտքը համարեցինք առաջարկություներով հանդես գալ: Դրանց ինչ-որ մասը կիսատ-պռատ իրականացվել է, հիմա առանձին-առանձին չանդրադառնամ, բայց ամբողջական իմաստով շարունակում ենք արձանագրել, որ իշխանությունները քայլում են դեպքերի, իրադարձությունների հետեւից, այլ ոչ թե կանխարգելող միջոցներ են ձեռնարկում: Հենց սկզբից, երբ իրավիճակը բավականին լուրջ էր, իրենք շատ անլուրջ էին մոտենում այս ամենին ու իրենց քաղաքական հարցերն էին առաջ տանում՝ չհասկանալով, չպատկերացնելով դրա պատասխանատության չափը եւ վտանգավորության աստիճանը: Այս իմաստով պահը ձեռքից բաց են թողել, եւ հիմա այն, ինչ ունենք, նաեւ այդ անլուրջ վերաբերմունքի հետեւանքն է:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company