Համավարակը կարող է նոր աշխարհակարգի հանգեցնել
14 Ապրիլ 2020 «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանդահարյանը կարծում է, որ համավարակի հաղթահարումից հետո փոփոխության է ենթարկվելու ոչ միայն աշխարհակարգը, այլև բոլորիս առօրյան ու աշխատանքի պայմանները։ Առցանց ու հեռավար աշխատանքի անցնելու միտումները զգացվում են ոչ միայն տեղեկատվության, այլև տնտեսության մի շարք ոլորտներում։ «Արմենպրես»- ի հետ տեսահարցազրույցում «Ազդակի» խմբագրապետի հետ քննարել ենք լիբանանահայ համայնքի վիճակն, ինչպես նաև հայկական պահանջատիրության ու Հայոոց ցեղասպանության 105-ին նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցերը։
Համավարակի ազդեցության մասին
Աշխարհակարգն ու մարդկանց ամենօրյա կենսագործունեությունը լրջագույն փոփոխությունների են ենթարկվելու։
Անգամ ամենամեծ և ուժեղ պետությունները պատրաստ չէին նոր մարտահրավերներին։ Մենք ականատեսն ենք համաշխարհայնացման միտումների փոփոխության։
Համավարակը, Լիբանանն ու հայկական համայնքը
Այս օրերին լրանում է Լիբանանի քաղաքացիական պատերազմի 45-ամյակը։ Այդ պատերազմից սերտած դասերից մեկը համախմբվածությունն է։
Հայկական համայնքն ինքնակազմակերպվելու մեծ ներուժ ունի, իսկ այսօրվա ճգնաժամը մի կողմ թողեց ինչպես ներլիբանանյան, այնպես էլ ներհամայնքային տարաձայնությունները։
Հայկական համայնքը հանդես է գալիս միասնական հակաճգնաժամային շտաբով։ Հայաշատ շրջաններում իրականացվում են ապահովության բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ընդհանուր առմամբ՝ վիճակը վերահսկելի է։
Հայոց ցեղասպանության 105- ամյակի մասին
Համավարակով պայմանավորված՝ ապրիլի 24-ի հիշատակի հիմնական միջոցառումներն ու գործողությունները կանցնեն նաև առցանց, և կնեռառեն ոչ միայն համայնքային կառույցները։ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ու պահանջատիրությանն ուղղված ջանքերին համաշխարհային հնչեղություն ապահովելու համար արվելու է հնարավորը, թե տեղական, թե համահայկական առումներով։
Արամ Անանյան- Շահան Գանտահարյան
Երևան- Բեյուրթ