ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Ինչպէ՞ս բացատրել երկուութեան ախտանշանը…

16 Ապրիլ 2020 Նորութիւն չէ, որ վաղուց արդէն գոյութիւն ունի մեր ժողովուրդը իր արդար պահանջատիրութենէն խզելու մեծապետական քաղաքականութիւն և որ այդ քաղաքականութիւնը խրախուսողը ընդհանրապէս եղած է ԱՄՆ-ի դաշնակցային գործադիր իշխանութիւնը գէթ Լոզանի համաձայնագրէն ի վեր։ Իսկ Երկրորդ Համաշխարհային Պատերազմի աւարտէն սկսած, ԱՄՆ եղած է այդ քաղաքականութեան առաջատար ուժը։ Փաստօրէն, Նախագահ Ուիլսընի արդարակորով առաքելութեան ձախողութենէն ետք, Արևմուտքը որդեգրեց Քեմալական Թուրքիոյ սրտին վրայ խարսխուելու յստակ ռազմավարութիւն և Թուրքիան բոլշևիկեան Ռուսաստանէն «խլելու» հետևողական դիրքորոշում։ Եւ ասիկա՝ անկա՛խ այն բանէն, թէ Անքարա ի՞նչ երկերեսանի վերաբերմունք կը ցուցաբերէր Արևմուտքի հանդէպ վերջին գրեթէ մէկ դարու ընթացքին։ Աւելցնենք նաև, որ այս խաղին միւս կողմը գտնուած է Մոսկուան և վերոյիշեալ քաղաքականութեան սերմերը պէտք է փնտռել նաև Կարսի Պայմանագրին մէջ։

Եւ բնականաբար միջազգային այս կնճռոտ խաղին մէջ պիտի բռնուէր նաև Հայ Դատը։ Վերջին հարիւրամեակի մեր պահանջատիրութեան պատմութիւնը սերտօրէն առընչուած է միջազգային այս խաղէն բխող մարտահրաւէրները դիմագրաւելու գործին։ Եւ այս գործի մայրուղիին մէջ գործող առաջնորդող ուժը եղած է և է Հ.Յ. Դաշնակցութիւնը։ Սփիւռքի և յատակպէս Արևմտեան Սփիւռքի մեր իրերայաջորդ սերունդները քաղաքականացնելու Դաշնակցութեան քաղաքականութիւնը Թուրքիոյ աճող ազդեցութեան հակադրեց հայութեան համաժողովրդական քաղաքական ուժը։ Կրօնամշակութային հողի վրայ կազմակերպուած մեր համայնքներու հաւաքական ուժը ՀՅԴ քաղաքական գործի հնոցներուն մէջ վերածուեցաւ քաղաքական ուժի։ Եւ այսպէս է, որ մեր ժողովուրդը կրկին ինքզինք դրաւ համաշխարհային քաղաքականութեան քարտէզին վրայ հակակշիռ հանդիսանալով Թուրքիոյ աշխարհատարած քարոզչութեան։

Եւ, անշուշտ, այս մէկը բնականաբար պիտի բարդացնէր թուրքևարևմտեան և թուրքևամերիկեան յարաբերութիւններու գործընթացը։ Եւ այդ իսկ պատճառով, Արևմուտքի մէջ սկսան փնտռել յատուկ քաղաքական գործիքներ ( և գործիչներ…) այս հարցին «լուծում»ներ գտնելու և քաղաքական բեմը հնարաւոր արագութեամբ «ախտահանելու» սևեռուն միտումով։

Խորհրդային Միութեան փլուզումէն և Հայաստանի վերանկախացումէն ետք, Ուաշինկթընի ռազմագէտները յուսացին դաշնակիցներ գտնել նաև ՀՀ իշխանութեան առաջաւոր դիրքերուն վրայ։ Անհիմն չէին այս յոյսերը։ Հայ պետականութեան ղեկավար դիրքերուն վրայ, Հայոց Ցեղասպանութեան փաստէն բխող հայ պահանջատիրութեան վերաբերմամբ իսկապէս գոյութիւն ունէր քաղաքական զգալի երկուութիւն։ Քաղաքական այդ շերտը գոյութիւն ունի Երևանի մէջ նոյնիսկ այսօր։ Գաղտնիք չէ, որ պետականութեան անմիջական խնդիրներէն բխող հաշիւներու բարդ և հակասական ոլորտ մը կը շարունակէ ինքզինք պարտադրել որոշ պետական այրերու և կազմակերպութիւններու մտածողութեան վրայ։ Փաստը այն է, որ ՀՀ պետական մտածողութեան մէկ որոշակի շերտը դեռ չէ կրցած հաւասարակշռութեան յանգիլ այս հարցին մէջ և գտնել վարանումներէ զերծ և յստակ մէկ մտատեսիլ։ Հայոց Ցեղասպանութեան հարիւրամեակի հռչակագիրը կարևոր քայլ մըն էր այս մարզին մէջ։ Կարևոր գաղափարական յաղթանա՛կ մը՝որ կարելի դարձաւ նախորդ իշխանութեան օրով։ Բայց արդար ըլլալու համար պէտք է աւելցնել, որ անոր տոկուն բովանդակութիւնը դիւրաւ չէ, որ ձևաւորուեցաւ…Զայն կը պարտինք այն քաղաքական ուժի պնդումներուն, որ միշտ ալ եղած է դրօշակիրը մեր պահանջատիրութեան։ Այնուամենայնիւ պատմական փաստը այն է, որ ան այսօր կայ որպէս համայն հայութեան քաղաքական վարդապետութիւնը (doctrine, դոկտրինա) ներկայացնող փաստաթուղթ։ Միակ փաստաթո՛ւղթը՝ որ համահայկական հանգամանք ունի այսօր։ Եւ ան այլևս ենթակայ չէ դիւանակալներու (չինովնիկ) կամ ոևէ մէկու վերանայման։

Կ՚ուզեմ սակայն զգուշացնել, որ այս հարցը մշտապէս կենդանի է և ան պիտի չմեռնի, քանի որ մեր պահանջատիրութիւնը կեցած է մեծապետական քաղաքականութիւններու և Թուրքիոյ միջև որպէս «նեղացուցիչ» գործօն…Մեծապետութիւնները և մասնաւորաբար Արևմուտքի մեծ պետութիւնները պիտի շարունակեն փորձել «աժան գնով» լուծել այս հարցը և պիտի հնարեն TARC-ի և Հայ-Թրքական Արձանագրութիւններու պէս գործիքներ և միշտ ալ պիտի գտնեն իրենց գործակիցները հայ կեանքի մէջ…Հայ պետականութիւնը, հայ քաղաքական ուժերը, հայ մտաւորականութիւնը և հայ ժողովուրդը ամէնուրեք պիտի հսկէ աչալրջօրէն և ձախողութեան մատնէ բոլոր նմանօրինակ նախաձեռնութիւնները։ Մէկ բան յստակ է։ Դաշնակցութիւնը պիտի ըլլայ այդ պայքարի առաջին դիրքերուն վրայ։

Վերջապէս կ՚ուզեմ բոլորին ուշադրութիւնը հրաւիրել Թանէր Աքչամ երևոյթին վրայ։ Աքչամ Հայոց Ցեղասպանութեան պատմական փաստի մեծ մասնագէտներէն է, բայց մեր արդար պահանջատիրութեան բարեկամը չէ։ Ան կը մերժէ ընդունիլ հայ ժողովուրդի հողային իրաւունքներու հիման վրայ տարածքային հատուցման սկզբունքը։ Հայրենազրկման խնդիրը Աքչամի օրակարգին վրայ գոյութիւն չունի որպէս իրաւունքի խնդիր։ Եւ բոլոր անոնք, որոնք միամտութիւնը ունին կարծելու, որ Պրոֆ. Աքչամին բեմ հայթայթելով մենք քաղաքական առաւելութիւն ձեռք ձգած կ՚ըլլանք Թուրքիոյ դէմ, չարաչար կը սխալին։ Մենք պարզապէս առաւելութիւն տուած կ՚ըլլանք այն թէզին, որ նոյնինքն մեծապետութիւններու թէզն է և որ կ՚ըսէ՝ «Գտնել ձևը նիւթական հատուցումներով վերջ դնելու հայ պահանջատիրութեան և միանգամընդմիշտ փակելու հայութեան հողային իրաւունքներու հարցը։» Պարզ խօսքով, հայ պետականութիւնը մշտապէս պահելով ՊԱՏԱՆԴԻ դիրքերուն վրայ։ Այս առումով, իրենց թէզի վախճանական հետևութեան մէջ, Աքչամը և իր նմանները պէտք է դիտել որպէս հայ անկախ պետականութեան լինելիութեան (viability) — և հետևաբար անվտանգութեան — էական հակառակորդը։

Կարօ Արմենեան
Ապրիլ 15, 2020
Ուաշինկթըն

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company