ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Իրականացվող պետականաքանդ քաղաքականությունը ապագա չունի

19 Ապրիլ 2020 Աժ պատգամավորների՝ վերջին շրջանում պարգևավճարների մասին արված հայտարարությունների վերաբերյալ Tert.am-ը զրուցել է ՀՅԴ ԳՄ անդամ Արմենուհի Կյուրեղյանի հետ: «Կուզեի, որ ԱԺ փոխնախագահը հանրությանը բացատրեր, թե ի՞նչ արդյունավետ աշխատանքի համար են այդքան պարգևատրվել: Կուզեի հարցնել, թե արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները, որ պարգևատրվել են նրանց աշխատավարձերի տասնապատիկը, և որ ամենակարևորն է, նրանց մուծած հարկերի հաշվին: Իսկ դուք հարցրել ե՞ք 3 միլիոն վարչապետներին, գոհ ե՞ն արդյոք նրանք Ձեր աշխատանքից, բարելավվել են արդյոք նրանց կյանքի պայմանները»,- ասում է նա:

-ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարել էր, որ նախարարները, փոխնախարարները, պատգամավորները նվիրյալներ չեն, որ ցածր աշխատավարձի դիմաց տարիներով «չարքաշ աշխատեն»։ ԱԺ փոխխոսնակի նման հայտարարությունն այս իրավիճակում հանրային տրամադրությունների վրա ինչպիսի՞ ազդեցություն է գործում:

– ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը, արդարացնելով իրենց պարգևավճարները, հայտարարել էր. «Ուզում են նախարար, փոխնախարար, պատգամավորները նվիրյալներ լինեն, մոռանան ընտանիք, վարկ, խնդիրներ ու ամիսներով, տարիներով չարքաշ աշխատեն։ Ոչ մեկ չի անի դա ու չպիտի անի»: Իսկ հետո, ԱԺ ամբիոնից հայտարարությունների ժամին փորձել էր բացատրություն տալ իր այդ խայտառակ խոստովանությանը:

Ըստ նրա, Կառավարության անդամները, երբ ստանձնել են պետական ծառայություն, հրաժարվելով մասնավոր ոլորտում իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, դա արել են գիտակցաբար ու ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենալու մղումներով։ Հիմա ի՞նչ, ստացվում է, որ գիտակցաբար հրաժարվել էին իրենց մի քանի անգամ բարձր աշխատավարձից, որպեսզի իրենց նոր աշխատանքային ոլորտի զարգացման մեջ ներդրում ունենան, բայց չդիմացա՞ն, պաշտոն ստանալուց անմիջապես հետո հասկացան, որ չեն կարող մոռանալ ընտանիք, վարկ, խնդիրներ և ամիսներով, տարիներով չարքաշ աշխատել, նվիրյալներ լինել: Հասկացան, որ դա չե՞ն կարող անել ու չպիտի՞ անեն: Բա ասում էի՞ք, թե Հայաստանում կա 3 միլիոն վարչապետ, թե բոլորը վարչապետ են: Այդ դեպքում ինչպե՞ս ստացվեց, որ 3 միլիոն վարչապետերից հենց քայլարած բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձը բարձրացավ և այն էլ կրկնապատիկ, երբեմն եռապատիկ պարգևավճարների տեսքով՝ գումարած հանրապետության մակարդակով առանց այն էլ բարձր աշխատավարձերը:

Կուզեի, որ տիկին փոխնախագահը հանրությանը բացատրեր, թե ի՞նչ արդյունավետ աշխատանքի համար են այդքան պարգևատրվել: Կուզեի հարցնել, թե արդյո՞ք, ըստ իրենց, իրենք տասնապատիկ ավելի արդյունավետ են աշխատել, քան ուսուցիչներն ու բժիշկները, դասախոսներն ու հանրային կամ քաղծառայողները, որ պարգևատրվել են նրանց աշխատավարձերից տասնապատիկ ավել, և որ ամենակարևորն է, նրանց մուծած հարկերի հաշվին: Իսկ դուք հարցրել ե՞ք 3 միլիոն վարչապետներին, գոհ ե՞ն արդյոք նրանք Ձեր աշխատանքից, բարելավվել են արդյոք նրանց կյանքի պայմանները:

Նրանց պարգևատրության արժանացած աշխատանքի արդյունքում այսօր մենք ունենք պետական ինստիտուտների կազմալուծում, ազգային արժեքների ոտնահարում, Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակումներ, ապրիլյան պատերազմի հերոսների հերոսության արժեզրկում, կորոնավիրրուսային համաճարակի մարտահրավերներին դիմակայելու անկարողություն: Այս ամենի նվիրյալնե՞րն եք դուք, դրա համար ե՞ք ուզում պարգևավճարներ ստանալ: Համոզված եղեք, որ հանրությանը նման հարցերի նվիրյալներ պետք չեն: Համոզված եղեք, որ հանրությունը 2018թ. ապրիլյան հանրությունը չէ, նրա տրամադրություններն էապես փոխվել են և նրա մոտ օր-օրի հասունանում է պահանջատիրության զգացումն արդեն այսօրվա իշխանություններից: 2018թ. ամենամեծ արդյունքը հանրության մեջ պահանջատիրության զգացումի բարձրացումն է և հետկորոնավիրուսային շրջանում դա ավելի նկատելի ու ուժգին է լինելու:

– Բացի այդ իշխանության ներկայացուցիչները տևական ժամանակ է բարձր աշխատավարձերի թեման են առաջ տանում, զարմանալով, թե ինչու են մարդիկ վատ վերաբերում դրան և պարգևավճարները նորմալ են: Ի՞նչ կասեք սրա մասին:

– Այսօրվա իշխանության ներկայացուցիչները իշխանության եկան հանրության մեջ կոչեր տարածելով, թե իրենք են այն միակ կարող ուժը, որը կարող է երկրում որևէ բան փոխել դեպի լավը, որ իրենք անփոխարինելի են և հանրությունն ամեն ինչ պետք է անի, որ իրենք երկար մնան իշխանությունում, հակառակ դեպքում՝ հները կվերադառնան: Հարցը նրանում է, որ իրենց ասածին առաջին հերթին հավատում են հենց իրենք: Նրանց թվում է, որ բոլորը անվերապահորեն պետք է վստահեն իրենց, իրենց ասածը ընդունեն որպես միակ և անհերքելի ճշմարտություն, որ իրենք անգնահատելի աշխատանք են անում և դրա համար պետք է վարձատրվեն ըստ իրենց պահանջի: Եթե իրենց մասին է խոսքը, ապա պարգևավավճարներն անհրաժեշտություն են և զարմանում են, թե ինչու մարդիկ դա նորմալ չեն համարում:

– Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, որ իր նախընտրական խոստումն է կատարել աշխատավարձերը բարձրացնելու և հավելեց, որ եթե դժգոհ են ժողովրդի կամքն է՝ թող ասեն. «սրանց տարեք Գագիկ Խաչատրյանին ու Սերժ Սարգսյանին հետ բերեք»: Ինչո՞ւ է նման համեմատություն արվում, ինչո՞ւ պետք է Սերժ Սարգսյանին հետ բերել, այլ մարդիկ չկա՞ն: Ի՞նչ նպատակ է հետապնդվում նման հայտարարություններով:

– Դա վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից հերթական մանիպուլյացիա էր: Նա մեջ բերեց 2018թ. Հանրապետության հրապարակում արված իր հայտարարությունից, որտեղ ասում էր, թե «պետական աշխատողների և ոստիկանների աշխատավարձը կբարձրացվի, որպեսզի նրանք շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել», հետո հավելեց. «Սա պարտավորություն է, որը ես ստանձնել եմ Հայաստանի ժողովրդի առաջ»:

Փաստորեն, Լենա Նազարյաններն ու Ալեն Սիմոնյանները ամեն ամիս պարգևավճարներ են ստանում, որ հանկարծ շաբաթ-կիրակի օրերին ստիպված չլինեն բետոն թափել: Իսկ միգուցե իրենց պարագայում բետոն թափելն ավելի արդյունավետ կլիներ և այդ դեպքում ավելի արժանի կլինեին պարգևավճարների: Իսկ Փաշինյանը հարցրել է արդյոք 3 միլիոն վարչապետներին՝ նրանք ո՞րը կնախընտրեին, այդ մարդկանց տեսնել բետոն թափելի՞ս, թե՞ որպես պաշտոնյա՝ ոչինչ չանելիս:

Իսկ Փաշինյանն ինչու՞ է մոռացել Հայաստանի ժողովրդի առաջ ստանձնած իր մյուս պարտավորությունների մասին. կյանքի որակի բարելավում, ներդրումների հոսք, տնտեսության թռիչքաձև զարգացում, գործազրկության մակարդակի զգալի նվազեցում, սոցիալական արդարության կայացում և այլն, և այլն:

Այնուհետև, Փաշինյանը շարունակում է. «Եթե ժողովուրդը մտածում է, որ վատ որոշում է, որ պետական բարձր պաշտոնյաների աշխատավարձը բարձրացվել է, ժողովրդի լեգիտիմ իրավունքն է: Նա կարող է անի նոր հեղափոխություն, մեզ էստեղից քշի, բերի հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական բյուջեն»:

Այս հայտարարությունն ավելորդ անգամ ապացուցում է, որ օրվա իշխանությունները դեռևս ապրում են անցյալով, դեռևս «Մերժիր Սերժին» կարգավիճակում են: Սա նրանց կողմից մեկ անգամ ևս խոստովանություն է, որ իրենք երկրին նոր բան չունեն առաջարկելու, որ վախենում են, թե իրենց քշելու ժամանակը սարերի հետևում չէ և ձեռքները գցում են փրփուրներին՝ «հին ու բարի ժամանակների պաշտոնյաներին, որոնք ցածր աշխատավարձ էին ստանում և լափում էին պետական բյուջեն»:

Ո՛չ, պարոնն Փաշինյան, ո՛չ, պարոնայք քայլարած իշխանավորներ: Հները հետ չեն գալու: Դա բոլորը գիտեն: Հների ժամանակն անցել է և հանրության մեջ շատ քչերին միայն կարող եք նրանց վերադարձով վախեցնել:

Համոզվա՛ծ եղեք, որ այսօրվա իրականացվող պետականաքանդ քաղաքականությունը նույնպես ապագա չունի: Ամեն օր երկրաչափական պրոգրեսիայով աճում է այդ ամենը չհանդուրժողների թիվը: «Ամեն վատ բան նույնպես իր ավարտն ունի»:

– ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց, որ պարգևավճարների այդ տրամադրվող գումարը կարող է կցվել աշխատավարձին, այսինքն՝ պատգամավորի աշխատավարձը լինի ֆիքսված այդ 600 հազար դրամը և չլինի այլևս պարգևավաճար, սրան ինչպե՞ս եք վերաբերվում:

– Նախ պետք է ասեմ, որ պատգամավորի աշխատավարձի բարձրացումն օրենքի մակարդակով քննարկում և փոփոխություն է պահանջում: Պետք է ներկայացվի աշխատավարձի բարձրացման հիմնավորումը, ինչպես է այն հարաբերվում այլ պաշտոնատար անձանց աշխատավարձերի հետ: Չմոռանանք նաև, որ այսօրվա օրենսդիրը հարկային համահարթեցման արդյունքում իրենց աշխատավարձն արդեն բարձրացրել է 5 %-ով: Եվ մի բան էլ, ընդունված կանոն կա՝ պառլամենտը բարձրացնում է իրենից հետո եկող պառլամենտի աշխատավարձը: Եթե այսօրվա պառլամենտը գտնում է, որ արդեն իր գնալու ժամանակն է և ցանկություն ունի իրենից հետո եկողի աշխատավարձը բարձրացնելու, ապա ես միայն կողջունեմ նրանց այդ որոշումը:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company