ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Այլ շրջաններ
  • Լուրեր

Լիբանանահայութիւնը Մոմավառութեամբ Ոգեկոչեց Հայոց Ցեղասպանութեան Սուրբ Նահատակներուն Յիշատակը

24 Ապրիլ 2020 Հայոց ցեղասպանութեան 105-ամեակը աշխարհով մէկ այս տարի նշուեցաւ տարբեր ձեւով, ոչ աւանդական կերպով` բազմահազար մարդիկ հաշուող համախմբումներով, բազմերթ քայլարշաւներով եւ ոգեկոչման մարդաշատ ձեռնարկներով, որովհետեւ այսօր տարբեր են պայմանները` «Քորոնա» ժահրին պատճառով: Բայց եւ այնպէս հայութիւնը աշխարհով մէկ` Հայաստան, Արցախ եւ սփիւռք պայմաններու պարտադրած ձեւերով հաստատեց, որ կը մնայ պահանջատէր եւ կառչած իր դատին:

Լիբանանի մէջ եւս տարբեր չէ կացութիւնը, արդարեւ, այս տարի լիբանանահայ երեք կուսակցութիւններուն նախաձեռնած Հայոց ցեղասպանութեան 105-ամեակին ոգեկոչումը կը կրէր «Տո՛ւնը մնացէք, պահանջատէ՛ր մնացէք» խորագիրը, եւ այս առիթով երէկ` հինգշաբթի, 23 ապրիլ 2020-ի երեկոյեան ժամը 7:30-էն սկսեալ մոմեր վառեցան իւրաքանչիւր հայ ընտանիքի պատշգամը` ի նշան շարունակուող պահանջատիրութեան եւ իբրեւ յարգանք մեր մէկուկէս միլիոն սուրբ նահատակներուն:

Նոյն ժամուն` 7:30-ին, ջահավառութիւն տեղի ունեցաւ Պուրճ Համուտի հրապարակին վրայ` հայ համայնքապետներուն եւ լիբանանահայ քաղաքական երեք կուսակցութիւններու` Սոցիալ դեմոկրատ հնչակեան կուսակցութեան, Ռամկավար Ազատական կուսակցութեան եւ Հայ յեղափոխական դաշնակցութեան ներկայացուցիչներու ձեռամբ: Ապա ջահը տարուեցաւ լիբանանեան տարբեր շրջաններ, ուր գտնուող հայկական եկեղեցիներուն զանգերը ղօղանջեցին խորհրդաւոր կերպով, տեղի ունեցաւ մոմավառութիւն, իսկ ջահը ողջունեցին պատշգամները մոմեր վառած հայորդիները: Պուրճ Համուտէն ջահը տարուեցաւ Էշրեֆիէ, Հայաշէն, Խալիլ Պետեւի, Նոր Հաճըն, Ռաուտա, Ֆանար, Զալքա, Տըպպայէ, Անթիլիաս, Լիբանանի մէջ Հայաստանի դեսպանատուն:

Յուզիչ եւ գօտեպնդող էր տեսնել ծերունին եւ մանուկը միասին` նոյն պատշգամէն կը նային բոցավառող ջահին, մէկը կը յիշէ իր ծնողներուն կողմէ պատմուած յուշերը, իսկ միւսը կը փորձէ հասկնալ, գիտնալ, թէ ինք սովորական ազգի մը զաւակը չէ, այլ ունի դատ լուծելիք, պահանջներ հետապնդելիք: Մոմերը` կողք-կողքի, լուսաւոր, անգերեզման մեր նահատակներուն յիշատակը ոգեկոչող եւ անոնց կտակը լուսաւորող:

Մոմավառութեան եւ ջահերթի վերջին կանգառը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Անթիլիասի մայր տաճարի շրջափակին մէջ գտնուող մատուռն էր, որուն առջեւ տեղի ունեցաւ գեղարուեստական յայտագիր:

Շողիկ Թորոսեան երգեց «Կռունկ»-ը` դաշնակի ընկերակցութեամբ Յասմիկ Գասպարեանի, Գէորգ Քէշիշեան` տուտուկ, իսկ Մարիա Եագուպեան` Քանոն, նուագեցին «Հանգչեցէք դուք անդորր», «Ուր ես մայր իմ» եւ «Տէր Ողորմեա», Անի Եփրեմեան ասմունքեց, «Կռունկ» նուագով հանդէս եկան Նայիրի Ղազարեան` թաւջութակ, Սիրվարդ Պոյաճեան-Սապունճեան` դաշնակ, Նարօտ Սէրուժեան` ջութակ, իսկ Սիրվարդ Պոյաճեան-Սապունճեան` դաշնակ, նուագեց «Ուզունտարա», իսկ յայտագիրը աւարտեցաւ «Կիլիկիա» մեներգով:

Նշենք, որ Հայոց ցեղասպանութեան 105-ամեակին առիթով Ս. պատարագ պիտի մատուցուի այսօր` ուրբաթ, 24 ապրիլ 2020-ին, որուն աւարտին Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. կաթողիկոս պիտի ուղղէ իր հայրապետական պատգամը, որ ուղղակիօրէն պիտի սփռուի Cilicia TV դիմատետրեան էջին ճամբով:

aztagdaily.com

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Օգտակար խորհուրդ Հայաստանի Հանրապետութ

Վերջերս Հայաստանի Հանրապետությունն անսովոր որոշում կայացրեց՝ վարձելով ամերիկյա

06 Մայիս 2025
Համիլթընի մէջ տեղի ունեցաւ Հայոց Ցեղաս

Կազմակերպութեամբ Համիլթընի Ս. Մարիամ Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ եւ ՀՅԴ

06 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company