ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Կառավարությունը պետք է պարզաբանի այս հարցը

26 Ապրիլ 2020 ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի համոզմամբ՝ ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր կուսակցությունների՝ թեկուզ մեկ-երկու ներկայացուցիչների մուտքն արգելելը իշխանությունների կողմից հերթական չմտածված քայլն էր:

Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ իրենց համար անհասկանալի էր իշխանությունների այդ պահվածքը, որոշումը ու շարունակեց. «Եթե փակ էր, ուրեմն փակ պետք է լիներ բոլորի համար: Բայց մենք տեսանք, որ ՀՀ վարչապետից, նախագահից և Վեհափառից բացի նաև այլ անձինք Ծիծեռնակաբերդ գնացին, և գտնում ենք, որ դա սխալ էր: Անհրաժեշտ էր կուսակցություններին գոնե մեկ-երկու ներկայացուցչով այդ հնարավորությունը տալ»:

Հարցին՝ որևէ քննարկում կառավարության հետ մինչ այդ որոշումը կուսակցությունն ունեցե՞լ է, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մեզ հետ քննարկում չի եղել: ՀՅԴ երիտասարդական միությունը, գիտեք, որ արդեն 20 տարի ավանդական ջահերով երթն է կազմակերպում: Մենք այդ խորհուրդը պահելու, բայց ոչ մեծ թվով մարդկանցով մի միջոցառում ունեինք ապրիլի 23-ի երեկոյան, որը ևս չեղարկվեց, քանի որ այդ հնարավորությունը չտրվեց, և պարետատունը չարձագանքեց: Մենք փորձել էինք պարետատան հետ կապնվել, որ թույլ տան՝ 20 հոգին չգերազանցող միջոցառում տեղի ունենա՝ պահպանելով արտակարգ դրության պայմանները, բայց արձագանք չեղավ»:

Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ երեկ ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Պանթեոն՝ հարգելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը և հիշեցրեց. «Մինչև Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի կառուցումը մարդիկ իրենց հարգանքի տուրքը մատուցում էին Պանթեոնում, և Կոմիտասի հուշարձանի մոտ մենք այդ ծաղկեպսակի արարողությունն իրականացրեցինք: Ոչ մի բան չէր խանգարում, որ մենք այդ նույնն անեինք շատ փոքր խմբով՝ Ծիծեռնակաբերդում»:

Հարցին, այն, որ կուսակցությունների ներկայացուցիչներին չթույլատրվեց ներկա լինել Ծիծեռնակաբերդում, դա համարում եք արարողակարգային բացթողո՞ւմ, թե՞ միտումնավոր արված քայլ, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Մի շարք գնահատականներ կարելի է սրան տալ՝ սկսած, որ չհաշվարկված, չմտածված քայլ էր, վերջացրած, որ դիտավորյալ, բայց քանի որ պաշտոնական արձագանք չկա, վերջնական ձևակերպում չենք տալիս: Մի բան է ակնհայտ, որ այդ երևույթը տգեղ էր իրենց կողմից: Կարծում եմ կառավարությունը պետք է պարզաբանմամբ հանդես գա այս հարցի կապակցությամբ»:

Ըստ նրա՝ այս քայլը հարիր չէ խորհրդարանական կառավարման երկրին և անընդունելի էր: Այնուհետև եզրափակեց. «Սա ևս մեկ կեցվածք և վերաբերմունք է, թե ինչպես են իշխանությունները վերաբերվում ընդդիմությանը, խորհրդարանական ընդդիմությանը և նաև առհասարակ քաղաքական դաշտի մյուս սուբյեկտների դիրքորոշմանը: Գոյություն ունեն համազգային հարցեր, համահայկական խնդիրներ. գոնե այդ հարցերում իշխանությունը պետք է զերծ մնա անընդհատ ցույց տալու, որ ինչ ուզենք, կանենք, մեր դեմ խաղ չկա, մենք ենք իշխանությունը: Այս հարցերում պետք է այդ գիտակցությունը, խոհեմությունը ունենա, ճիշտ քայլեր ձեռնարկի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company