ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրոյցներ

Պետական պարտքն աճում է ու դեռ ավելի կարող է աճել

27 Ապրիլ 2020 ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում գնահատել է պետական բյուջեի վերանայման ու պետական պարտքի ծավալն ավելացնելու կառավարության նախաձեռնությունը: Ինչ կլինի հետո հարցի պատասխանը կախված է` երբ կավարտվի կորոնավիրուսը հարցի առայժմ անհայտ պատասխանից:

2020թ.-ի համար ծրագրված պետական բյուջեն վտանգված է, հարկերը նվազել են ծախսերն՝ ավելացել: Այս իրավիճակում կառավարությունը հանդես է եկել ՀՀ պետական բյուջեում որոշ փոփոխություններ անելու առաջարկով: Մասնավորապես՝ 5%-ով ավելացնել դեֆիցիտն ու այն ծածկելու համար արտաքին աղբյուրներից պարտք վերցնել լրացուցիչ 260 մլրդ դրամ (541 666 666 դոլար):

ՀՀ արտաքին պարտքի ավելացումը ստեղծված իրավիճակում տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը բնական է համարում և անգամ չի բացառում, որ մինչև տարեվերջ կառավարությունը ստիպված կլինի պետական բյուջեի դեֆիցիտը ևս մեկ անգամ վերանայել ու էլ ավելի մեծացնել արտաքին պարտքի չափը:

«Եթե իրավիճակն այսպիսի սցենարով շարունակվի ու կորոնավիրուսով պայմանավորված տնտեսական սահմանափակումները շարունակվեն առնվազն մինչև երրորդ եռամսյակ, մենք կունենանք նախանշված 260 մլրդ դրամի շեմի անցում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ավետիսյանը:

Թեև Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներով կորոնավիրուսով պայմանավորված տնտեսության անկումը Հայաստանում կավարտվի երկրորդ եռամսյակում, իսկ չորրորդ եռամսյակում տնտեսությունը կսկսի վերականգնվել, բայց իրական կանխատեսում անելու համար, Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, նախ պետք է իմանալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ երբ հաղթահարված կլինի կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Մենք պետք է պատրաստ լինենք ավելի երկարաժամկետ դիմակայման, որովհետև մարտահրավերներն են այդպիսին: Մեր ծրագրերը պետք է համահունչ լինեն իրավիճակին: Ո՛չ պետք է շատ բացասական սպասումներ առաջացնենք, ո՛չ էլ ՝ անհիմն դրական սպասումներ: Իրական գնահատումը շատ կարևոր է և՛ տնտեսվարողների գնահատման տեսանկյունից, և՛ հանրության վարքագծի»,- ասաց տնտեսագետը:

Թադևոս Ավետիսյանի բնորոշմամբ` իրավիճակն այսօր թելադրում է մի կողմից ձգել գոտիները, մյուս կողմից՝ փնտրել ոչ ստանդարտ լուծումներ: Չի բացառվում նաև, որ կառավարությունը ստիպված լինի գնալ պետական ծախսերի կրճատման ճանապարհով: Բայց այդ կրճատումները, մեր զրուցակցի խոսքով, չպիտի լինեն հաստիքների կրճատման կամ պետական որոշ կառույցների լուծարման միջոցով, քանի որ այդ դեպքում միայն կավելանա սոցիալական բեռը՝ լրացուցիչ գործազրկության առաջացման հետևանքով:

«Օրինակ՝ եթե պահվի պարգևատրումների այս անհասկանալի իրավիճակը և մյուս կողմից կրճատվի պետական կառավարման համակարգի հաստիքները` ոչ միայն հասկանալի ու տրամաբանական չի լինի, այլև կարող է ֆունկցիոնալ բացասական հետևանքներ թողնել հենց նույն պետական համակարգի վրա»,- ասաց նա:

Նշենք, որ կառավարության՝ ԱԺ-ին ներկայացրած բյուջեի նախագծում 2020թ.-ին նախատեսվող հարկային եկամուտները նախատեսվածից շուրջ 169.1 մլրդ դրամով (352 291 666 դոլար) պակաս են հաշվարկվել: Եվս 150 մլրդ դրամ (312 500 000 դոլար) է գնահատվել կորոնավիրուսի հետևանքների վերացմանն ուղղվող պետական օժանդակության փաթեթների ընդհանուր ծավալը:

Թադևոս Ավետիսյանը չի բացառում, որ կորոնավիրուսի ստեղծած իրավիճակի երկարաձգման հետևանքով պետությունը ստիպված կլինի ավելացնել նաև այս ծախսերը:

«Դժվար է ասել, թե դեռ որքան ժամանակ մենք այդ ծախսերի անհրաժեշտությունը կունենանք, քանի որ դժվար է ասել, թե կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը դեռ որքան ժամանակ կշարունակվի, երբ կվերականգնվի բնականոն կյանքը, այդ թվում նաև՝ տնտեսական կյանքը: Սա շատ կարևոր է, որովհետև բյուջեի ծախերի գնահատումը կախված է յուրաքանչյուր օրվանից», – կարծում է տնտեսագետը:

Կառավարությունը ևս չի հերքում, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարին, հիվանդության հետևանքների չեզոքացմանն ու վերացմանն ուղղված ծրագրերը իրականացվելու են ոչ միայն արտակարգ դրության ընթացքում, այլև դրա ավարտից հետո: Եվ այս մասին և նշված է ԱԺ ներկայացրած Պետական բյուջեի փոփոխությունների նախագծում:

Հիշեցնենք` ապրիլի 23-ի նիստում ՀՀ կառավարությունը հավանության արժանացրեց ֆինանսների նախարարության առաջարկը ՝ «Հայաստանի Հանրապետության 2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ անելու մասին:

Նախարարութան հաշվարկով` 2020թ.-ին ՀՀ բյուջեի հարկային եկամուտները կնվազեն շուրջ 169.1 մլրդ դրամով: Մինչդեռ ծախսերի մակարդակը հակառակը` կաճի` ներառելով կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 150 մլրդ դրամ արժողությամբ պետական օժանդակության փաթեթները։

Բյուջեի այս փոփոխություններին կառավարությունն արդեն հավանություն է տվել, վերջին խոսքը կասի ԱԺ-ը՝ ապրիլի 28-ին նախանշված արտահերթ նիստում:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Գրքի շնորհանդես` նվիրված Հովհաննես Քաջ

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

17 Մայիս 2025
«Հայուն վերջին խելքը»… Պիտի մնա՞

Ծանօթ խօսք է. մէկ լուսանկար յաճախ հազար բառ կ'արժէ: Միայն հպանցիկ ակնարկ մը

17 Մայիս 2025
Առաջնորդ Բաբգէն Արքեպիսկոպոս Չարեան ըն

15 Մայիս 2025-ին, Գանատայի Հայոց Թեմի բարեխնամ Առաջնորդ՝ Գերաշնորհ Տ. Բաբգէն Ա

17 Մայիս 2025
ՀՅԴ ներկայացուցիչներն այցելել են Երևան

Մայիսի 16-ին ՀՅԴ անդամ, Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Արթ

16 Մայիս 2025
Արցախի հիմնահարցը քաղաքական օրակարգի վ

«Հորիզոն»ի գլխաւոր խմբագիր Վահագն Գարագաշեանի հետ հարցազրոյցի մը ընթացքին, ՀՅԴ

16 Մայիս 2025
Առայժմ չկա գործիքը, որն իմպիչմենտը կհա

Իմպիչմենտ սկսենք, կկանգնենք կոտրած տաշտակի առաջ, չսկսելու պատճառը ծիծաղի առարկ

16 Մայիս 2025
Աղքատ… Մեծահարուստը, Կամ Վիթխարի ՄԵԾը՝

«Իմ սեփական պարտէզիս մէջ, այլեւս ատելութեան սերմերը չեմ ցաներ: Կեանքը դաժան դա

16 Մայիս 2025
Երկխոսության բացակայությունը իշխանությ

Մայիսի 15-ին Հրապարակ TV-ի Հինգշաբթի հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ անդամ, ՀՀ ԱԺ «Հ

16 Մայիս 2025
Ակնարկ. Աբրահամեան Համաձայնագիրին Երկր

Սէուտական Արաբիայէն եւ այնտեղ կայացած հանդիպումներուն առիթով այս օրերուն բազմա

16 Մայիս 2025
Բագրատունի Այցելեց Արտաքին Գործոց Նախա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, երեսփոխան Յակոբ Բագրատունի այցելեց Լիբանանի արտաքին գործոց

16 Մայիս 2025
Որքան էլ ունենանք տարաձայնություններ,

Արտաքին և ներքին մարտահրավերները կառավարելն այս իշխանության ուժերից վեր են, ին

15 Մայիս 2025
Պարտությունը պարտության հետևից բերում

Քաղաքական մեծամասնությունն ունի գիծ, որից բխում են նրա բոլոր որոշումները: Մեզ

15 Մայիս 2025
Ակնարկ. Ի՞նչ ազդանշաններ սպասել Ստամբ

Ստամբուլում, այսօր՝ մայիսի 15-ին Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատւիրակութիւնների մ

15 Մայիս 2025
Իշխանությունները չեն հասկանում իրենց պ

Ամեն ինչ տեսել եմ, բայց այս աստիճանի այլանդակություն, ուրիշ բառ չեմ կարողանում

15 Մայիս 2025
Իրանի բեկումնային պատգամը

Մայիսի 12-ի իմ յօդուածի հարցադրութեանց շրջագծին մէջ, ԱՄՆ-Իրան բանակցային գործը

15 Մայիս 2025
Ատրպատականի հայութեան ինքնապաշտպանական

Դիլմանի եւ Ուրմիայի վճռորոշ հերոսամարտերը 1914 թ. օգոստոսին, Առաջին համա

15 Մայիս 2025
Հաղորդագրութիւն ՀՅԴ Լիբանանի Կեդրոնակա

Պեքայի քաղաքապետական եւ թաղապետական ընտրութիւններու ծիրին մէջ կիրակի, 18 մայիս

14 Մայիս 2025
Յիշելով Օլիվըր Նորթը եւ «խունթա»ները

Երեւանի ՔՊ-ական իշխանութիւնը հնարամի՜տ է. բազմաթիւ հնարքներ ունի ուսապարկին մէ

14 Մայիս 2025
Փանթուրքիզմը Եւ Հայոց Ցեղասպանութիւն(ն

1915ի Հայոց Ցեղասպանութիւնը ճանչցուած է քաղաքակիրթ աշխարհին կողմէ, հակառակ Թու

14 Մայիս 2025
«Հայհոյութիւնը Փաստի Սով Է»

Սրտցաւ ընկերներէս մէկը հարց կու տար, թէ ի՞նչ կը կատարուի Հայաստանի մէջ: Խորհրդ

14 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company